Jump to content

Դիվիզիա «Ռուսլանդ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիվիզիա «Ռուսլանդ»
զինանշան Խմբագրել Wikidata
ռազմական կազմավորում Խմբագրել Wikidata
Մասն էՎերմախտ Խմբագրել Wikidata
ՍտեղծումՀուլիս 1941 Խմբագրել Wikidata
Գործունեության տարիներ4 ապրիլի 1945 Խմբագրել Wikidata
ՀակամարտությունԵրկրորդ համաշխարհային պատերազմ Խմբագրել Wikidata
Ռազմական ստորաբաժանումՎերմախտ Խմբագրել Wikidata
ԵրկիրՆացիստական Գերմանիա Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ3 մայիսի 1945 Խմբագրել Wikidata
ՀրամանատարBoris Smyslovsky Խմբագրել Wikidata

Դիվիզիա «Ռուսլանդ» (հուլիսից մինչև 1945 թվականի ապրիլի 4, «Ռուսական ուսումնական գումարտակ», «Հատուկ դիվիզա R», «Հատուկ ստորաբաժանում Ռ», «Հատուկ նշանակության կանաչ բանակ», 1945 թվականի ապրիլի 4-ից մայիսի 3-ը՝ 1-ին Ռուսական ազգային բանակ, գերմ.՝ 1. Russische Nationalarmee), հակախորհրդային ռազմական կազմավորում, որը գործել է Վերմախտի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ «սպիտակ» էմիգրանտ (Սպիտակ շարժման զանգվածային արտագաղթը Ռուսաստանից, որը պայմանավորված էր գրեթե վեցամյա քաղաքացիական պատերազմում սպիտակ բանակների ռազմական պարտությամբ) Բորիս Սմիսլովսկու ղեկավարությամբ (աբվերի սպա, որը գործում էր «ֆոն Ռեգենաու» և «Արթուր Հոլմստոն» կեղծանուններով)։ Թվաքանակը գնահատվում է 6-ից 10 հազար մարդ[1]։

1941 թվականի հուլիսին Արևելյան ճակատի հյուսիսային հատվածում ձևավորվել էր այսպես կոչված «Ռուսական ուսումնական գումարտակ»՝ ցարական բանակի նախկին սպայի, սպիտակ էմիգրանտ Բորիս Հոլմսթոն-Սմիսլովսկու հրամանատարությամբ (հետագայում գումարտակը վերածվեց «Հատուկ դիվիզիա R»-ի ՝ ֆոն Ռեգենաուի հրամանատարությամբ):

1942 թվականից մինչև պատերազմի ավարտը Բորիս Սմիսլովսկու ղեկավարությամբ ձևավորվել է 12 հետախուզական դպրոց (Կարմիր բանակի թիկունքում լրտեսական և դիվերսիոն գործունեության և պարտիզանների դեմ կռվելու համար)[2]:

1943 թվականին զինվորականների և գործակալների թիվը կազմում էր մոտ 10000 մարդ (աշխատակազմը բաղկացած է եղել նախկին գաղթականներից, ռազմագերիներից և Կարմիր բանակից հեռացածներից)։ Կազմավորումը վերանվանվել է «Հատուկ նշանակության կանաչ բանակ», իսկ ավելի ուշ՝ «Հատուկ դիվիզիա R»[3]։

Հոլմսթոն-Սմիսլովսկու և ավելի ուշ ստեղծված ՌԱԲ-ի (Ռուսական ազատագրական բանակ) առաջնորդ գեներալ Վլասովի միջև տարաձայնությունների արդյունքում Հոլմսթոն-Սմիսլովսկու կազմավորումը չի ընդգրկվել ՌԱԲ-ում, ինչպես Վերմախտի շատ այլ ռուսական կազմավորումներ։ Սմիսլովսկու «հատուկ ստորաբաժանումները» հիմնականում համալրված էին նախկին սպիտակ գվարդիականներով և էմիգրանտներով և օգտագործում էին Ռուսաստանի նախահեղափոխական դրոշը (սպիտակ-կապույտ-կարմիր): Պատերազմի վերջին օրերին նրան է միացել Վլադիմիր Կիրիլովիչ Ռոմանովը[4], որը հակասում էր Վլասովի քաղաքականությանը, որը իր գաղափարախոսությունն ու քաղաքականությունը կազմել էր «բոլշևիկների կողմից խաբված խորհրդային քաղաքացիներ» սկզբունքի վրա։

1945 թվականի ապրիլի 4-ին, այն բանից հետո, երբ ՌԱԲ-ը արդեն ստացել էր դաշնակցային կարգավիճակ, Սմիսլովսկու կազմավորումը նույնպես ստացել էր Վերմախտին դաշնակից բանակի կարգավիճակ, այլ ոչ թե Վերմախտի կազմում գտնվող ստորաբաժանման, և անունը՝ «Առաջին ռուսական ազգային բանակ»: 1945 թվականի ապրիլի 18-ին 1-ին ՌԱԲ-ը սկսել էր իր նահանջը դեպի Արևմուտք, որն ավարտվել էր 1945 թվականի մայիսի 3-ին՝ նրա դուրսբերմամբ դեպի Լիխտենշտայն։ Այս պահի դրությամբ կազմավորումը բաղկացած է եղել ընդամենը 462 զինծառայողից։ Չնայած Խորհրդային իշխանությունների պահանջներին, որն էր՝ արտահանձնել համագործակցողներին, Լիխտենշտայնի կառավարությունը հրաժարվել է դա անել և 1948 թվականին թույլ է տվել նրանց, որոնք չէին ցանկանում վերադառնալ ԽՍՀՄ, արտագաղթել Արգենտինա: Ըստ պատմաբան Նիկոլայ Տոլստոյ-Միլոսլավսկու, 1-ին ՌԱԲ-ի նախկին աշխատակիցների մոտ կեսը, որոնք ենթարկվել են խորհրդային ներկայացուցիչների ազդեցությանը և որոշել են վերադառնալ ԽՍՀՄ, ամենայն հավանականությամբ հետագայում մահապատժի են ենթարկվել. ամեն դեպքում, նրանց ճակատագրի մասին ավելին ոչինչ հայտնի չէ[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Holmston А. Auf magischen Wegen. Der Ostfeldzug. Philosophie des Krieges. — Buenos Aires: Borchardt, 1948. — 148 s.
  • Дробязко C. И. Эпопея генерала Смысловского / Материалы по истории Русского освободительного движения: Сборник статей, документов и воспоминаний. Вып. 4. / Под общ. ред. A. B. Окорокова. — М.: Архив РОА, 1999. — С. 116—143.
  • Грибков И. В., Жуков Д. А., Ковтун И. И. Особый штаб «Россия». — М.: Вече, 2011. — 464 с.: ил. — (Враги и союзники).
  • Хольмстон-Смысловский Б. Первая Русская национальная армия против СССР. Война и политика М. 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Henning Freiherr von Vogelsang: Nach Liechtenstein — in die Freiheit. Der abenteuerliche Weg der «1. Russischen Nationalarmee in der Deutschen Wehrmacht» ins Asyl im Fürstentum Liechtenstein. Gemeinde Schellenberg, Schellenberg 1980.
  2. 1. Rosyjska Armia Narodowa, Veröffentlichungen der polnischen Enzyklopädie Naukowy.pl Արխիվացված 2017-10-08 Wayback Machine(լեհ.)
  3. 1st Russian National Army, Veröffentlichungen der Russian military historical society Արխիվացված 2013-06-15 Wayback Machine(անգլ.)
  4. Александров С. А. Политическая история Зарубежной России Արխիվացված 2010-06-17 Wayback Machine
  5. Толстой-Милославский Н. Д. Կաղապար:Нп3. — Charles Scribner's Sons, 1977. — ISBN 0-684-15635-0