Դիվերգենտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դիվերգենտ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Դիվերգենտ
Divergent
Divergent1.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Գիտական ֆանտաստիկա
արկածային
մելոդրամա
հակաուտոպիա
մարտաֆիլմ
Հիմք Դիվերգենտ
Թվական 2014
Պրեմիերա Մարտ 21, 2014
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Նիլ Բյորգեր
Պրոդյուսեր Լյուսի Ֆիշեր
Փույա Շահբազյան
Դուգլաս Ուիք
Սցենարի հեղինակ Վերոնիկա Րոթ
Վանեսսա Թեյլոր
Իվեն Դոգերտի
Դերակատարներ Շեյլին Վուդլի
Թեո Ջեյմս
Էշլի Ջադ
Անսել Էլգորթ
Քեյթ Ուինսլեթ
Ռեյ Սթիվենսոն
Զոի Քրավից
Մեգգի Քյու
Մայլս Թելլեր
Օպերատոր Էլվին Քյուհլեր
Երաժշտություն Ջանքի Էքս-Էլ
Մոնտաժ Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Պատմվածքի վայր Չիկագո
Նկարահանման վայր Չիկագո
Կինոընկերություն Lionsgate
Summit Entertainment
Տևողություն 139
Բյուջե $ 85 000 000
Շահույթ $ 274 945 239
Հաջորդ Ինսուրգենտ
IMDb ID 1840309
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=sutgWjz10sM
Divergent (film) Վիքիպահեստում

Դիվերգենտ (անգլերեն՝ Divergent), ամերիկյան հակաուտոպիական ֆիլմ է, որի ռեժիսորն է Նիլ Բյորգերը։ Ֆիլմը նկարահանված է Վերոնիկա Րոթի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 21-ին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Դու վտանգավոր ես, եթե տարբերվում ես»։

Ֆիլմը առաջին անգամ էկրան է բարձրացել 2014 թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը արժանացել է քննադատների տարբեր կարծիքների, գնահատվել և միաժամանակ քննադատվել է դրա կատարումը։ Գրախոսները համարում են այս ֆիլմը ընդհանուր և ոչ օրիգինալ և համեմատում են այն պատանեկան գրականության ադապտացիաների հետ։ Չնայած այս ամենին, ֆիլմը ֆինանսական մեծ հաջողություններ ունեցավ և բացման առաջին շաբաթվա ընթացքում տոմսարկղերում առաջինը վաճառվող ֆիլմն էր։ Ֆիլմի ցուցադրությունից հետո այն աշխարհում ունեցավ ավելի քան 288 մլն. ամերիկյանի դոլարի եկամուտ, մինչդեռ ԱՄՆ-ում 85 մլն. դոլարի։ Այն ներկայացվեց DVD և BD սկավառակների վրա 2014-ի օգոստոսի հինգին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիվերգենտ» ֆիլմի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման (Խոհեմություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանակ թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։

Շեյլին Վուդլին ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Թրիսի դերում

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Շեյլին Վուդլի Բեաթրիս «Թրիս» Փրայեր
Թեո Ջեյմս Թոբիաս «Ֆոր» Իթն
Էնսել Էլգորթ Քալեբ Փրայեր
Ռեյ Սթիվենսոն Մարկուս Իթն
Քեյթ Ուինսլեթ Ջանին Մեթյուս
Զոի Քրավից Քրիստինա
Մեգգի Քյու Թորի
Մեգան Ֆայֆեր Մաքս
Ջայ Քորթնի Էրիկ
Մայլս Թելլեր Փիթեր
Բեն Լեմբ Էդվարդ
Բեն Լլոիդ-Հյուս Ուիլ
Քրիսթիան Մեդսեն Էլ
Թոնի Գոլդուին Էնդրյու Փրայեր
Էշլի Ջադդ Նատալի Փրայեր
Էմի Նյորբորն Մոլլի Էդվուդ

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Դերասան Արդյունք
2014 MTV Movie Awards Սիրված կերպար Բեաթրիս «Թրիս» Փրայեր Հաղթանակ
Teen Choice Awards[1] Լավագույն էքշն ֆիլմ Դիվերգենտ Հաղթանակ
Լավագույն էքշն դերասան Թեո Ջեյմս Հաղթանակ
Լավագույն էքշն դերասանուհի Շեյլին Վուդլի Հաղթանակ
Լավագույն չարագործ Քեյթ Ուինսլեթ Նոմինացիա
Տարվա հայտնիություն Անսել Էլգորթ Հաղթանակ
Տարվա հայտնիություն Թեո Ջեյմս Նոմինացիա
Young Hollywood Awards Լավագույն դերասան Թեո Ջեյմս Նոմինացիա
Լավագույն դերասանուհի Շեյլին Վուդլի Նոմինացիա
Լավագույն էկրանային զույգ Շեյլին Վուդլի/Թեո Ջեյմս Նոմինացիա
Լավագույն ֆիլմի անձնակազմ Դիվերգենտ Նոմինացիա
Լավագույն կինոնկար Դիվերգենտ Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Teen Chioce Awards 2014 Nominees»։ Վերցված է 2014 թ․ հունիսի 17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]