Դիսկինեզիա
| Ենթադաս | շարժման հիվանդություն | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն | |
Դիսկինեզիա (անգլ.՝ Dyskinesia), մկանների ակամա կծկումներով (օրինակ՝ տիկերի և խորեայի նման մկանային շարժումները) և թուլացած կամավոր շարժումներով բնութագրվող շարժողական խանգարումների տեսակ[1][2]: Դիսկինեզիա կարող է դրսևորվել ցանկացած ձևով՝ ձեռքերի թեթև դողից մինչև մարմնի վերին կեսի կամ ստորին վերջույթների անկառավարելի շարժումներ: Դիսկինեզիան բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ է, որոնք տարբերվում են՝ ըստ իրենց առաջացնող գործոնների:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղորայքի կիրառումից առաջացող դիսկինեզիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր դիստոնիան մկանների կայուն կծկումն է, որը երբեմն առաջանում է հոգեմետ դեղորայքի ընդունումից անմիջապես հետո: Մարմնի ցանկացած մկան կարող է ախտահարվել, այդ թվում ծամիչ մկանները, լեզուն, կոկորդը, ձեռքերը և ոտքերը: Դիստոնիայի այն տեսակը, որի ժամանակ կոկորդի մկաններն են ախտահարվում, կոչվում է սուր լարինգոսպազմ և այն պահանջում է անհետաձգելի բուժօգնություն, քանի որ կարող է խաթարել շնչառությունը[3]։ Հին սերնդի հոգեմետ դեղերը, ինչպիսիք են հալոպերիդոլը կամ ֆլյուֆենազինը, ավելի հավանական են, որ սուր դիստոնիա կառաջացնեն, քան նոր սերնդի պրեպարատները։ Հոգեմետ դեղերի մեծ դեղաչափեր ներարկելիս նույնպես մեծանում է սուր դիստոնիա առաջացման հավանականությունը[3]։
Մեթամֆետամինը, այլ ամֆետամինները և դոֆամիներգիկ հոգեխթանիչները (օրինակ՝ կոկաին և պեմոլին) կարող են առաջացնել խորեոաթետոիդ դիսկինեզիաներ։ Ամֆետամինները նաև խորեոաթետոիդ ախտանիշների կտրուկ աճ են առաջացնում այնպիսի հիվանդների մոտ, որոնք ունեն խորեա (օրինակ՝ Սիդենհամի խորեան, Հանտինգտոնի հիվանդությունը և գայլախտը)[4]: Ամֆետամինի երկարտև օգտագործումը կարող է մեծացնել Պարկինսոնի հիվանդության (ՊՀ) առաջացման հավանականությունը։ Ավելի քան 40,000 մասնակից ունեցող մի ռետրոսպեկտիվ հետազոտության ժամանակ հանգել են այն եզրակացությանը, որ ամֆետամին օգտագործումը չարաշահողների 200% ավելի մեծ հավանականություն ունեն ՊՀ-ի առաջացման, քան այն չօգտագործող ազգաբնակչությունը, իսկ ռիսկը ավելի է մեծանում կանանց մոտ՝ հասնելով մոտ 400%-ի[5]։
Լևոդոպայի կիրառումից առաջացող դիսկինեզիան (ԼԿԱԴ) առաջանում է Պարկինսոնի հիվանդություն ունեցող այն անձանց մոտ, որոնք երկար ժամանակ լևոդոպա (L-ԴՈՊԱ) են օգտագործում։ ԼԿԱԴ հաճախ առաջինը արտահայտվում է ոտնաթաթում մարմնի առավել ախտահարված կեսում։ Կան երեք հիմնական տեսակներ, որոնք դասակարգվում են՝ ըստ իրենց ընթացքի և Լ-ԴՕՊԱ-ի ընդունումից հետո առաջացող կլինիկական դրսևորման՝
- Սկզբնական դիստոնիա – փոխկապակցված է նախքան Լ-ԴՈՊԱ-ի ամբողջական ազդեցության առաջացմանը բնորոշ ակինեզիային։ Այստեղ Լ-ԴՈՊԱ-ի պլազմայում պարունակությունը ցածր է։ Ընդհանուր առմամբ, այն ներկայանում է որպես ցավոտ սպազմներ ոտնաթաթում։
- Երկֆազային դիսկինեզիա – առաջանում է, երբ Լ-ԴՈՊԱ-ի մակարդակը պլազմայում մեծանում կամ փոքրանում է։ Այս ձևը հիմնականում առաջանում է ստորին վերջույթներում (թեև կարող է լինել մարմնի ցանկացած տեղում) և իր բնույթում սովորաբար դիստոնիկ (բնութագրվում է մկանների կամ առանձին մկանախմբերի ռիգիդությամբ) կամ բալիստիկ (բնութագրվում է մկանների ակամա շարժումներով) են և Լ-ԴՈՊԱ-ի դեղաչափը նվազեցնելուց ախտանշանները չեն բարելավում:
- Առավելագույն դեղաչափի դիսկինեզիա – լևոդոպայի կիրառումից առաջացող դիսկինեզիաների ամենատարածված ձևն է և փոխկապակցված է պլազմայում Լ-ԴՈՊԱ-ի մակարդակին։ Այս տեսակը սովորաբար ավելի հաճախ հանդիպում է վերին վերջույթներում (բայց նաև կարող է ախտահարել գլուխը, իրանը և շնչառական մկանները)։ Այն իր բնույթով խորեիկ է։ Լ-ԴՈՊԱ-ի դեղաչափի նվազեցնելուց հետո դիսկինեզիան կարող է բարելավի, սակայն հնարավոր է պարկինսոնիզմի ընթացքի վատթարացում դիտվի։ Առավելագույն դեղաչափի Լ-ԴՈՊԱ-ի կիրառումից առաջացող դիսկինեզիան ենթադրվում է, որ կապված է դոֆամինային ուղիների կեղևային կարգավորման խանգարման հետ։
Քրոնիկական կամ տարդիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ սկսվող դիսկինեզիան նաև կոչվում է տարդիվ դիսկինեզիա, որը առաջանում է հոգեմետ դեղորայքով (օրինակ՝ հալոպերիդոլ և ամոքսապին) երկարատև բուժման հետևանքով։ Ախտանշաններից կարող են լինել դողը և մարմնի ու վերջույթների գալարվող շարժումները, նաև դեմքի, բերանի և լեզվի ոչ բնական շարժումները, այդ թվում ակամա շրթունքների սեղմումը, կրկնվող շրթունքների արտացցումը և լեզվի դուրս հանումը[6]։
Նապաստակի համախտանիշը քրոնիկական դիսկինեզիայի մեկ այլ տեսակ է, իսկ բերանադիմային դիսկինեզիան կարող է փոխկապակված լինել տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսի հետ։
Ոչ շարժողական
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջային թարթչային դիսկինեզիան և բիլիար դիսկինեզիան երկու այլ դիսկինեզիայի հատուկ տեսակներ են, որը առաջանում է մարմնի տարբեր տեսակի ոչ արդյունավետ շարժումների հետևանքով, սակայն շարժողական խանգարումներ չեն։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակադիսկինետիկ դեղերն օգտագործվում են դիսկինեզիա բուժելու նպատակով[7]։ Որոշ հակացնցումային դեղեր կարող են օգտագործվել՝ որպես հակադիսկինետիկ պրեպարատներ[8][9]։ Ամանտադինը լևոդոպայի կիրառումից առաջացող դիսկինեզիայի բուժման նպատակով է օգտագործվում[10]։ Դոֆամինային պաշարիչները, օրինակ՝ տետրաբենազինը, դեյտետրաբենազինը և վալբենազինը, օգտագործվում են տարդիվ դիսկինեզիան բուժելու նպատակով[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «dyskinesia» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ «Dyskinesia (Health Article)». Yahoo! Health. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- 1 2 Brian K. Alldredge; և այլք:, eds. (2013). Applied therapeutics : the clinical use of drugs (10th ed.). Baltimore: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 1937. ISBN 978-1609137137.
- ↑ Rusinyak, Daniel E. (2011). «Neurologic manifestations of chronic methamphetamine abuse». Neurologic Clinics. 29 (3): 641–655. doi:10.1016/j.ncl.2011.05.004. PMC 3148451. PMID 21803215.
- ↑ Hanson, Glen R.; Fleckenstein, Annette E.; Curtin, Kare (2015 թ․ հունվարի 1). «Dependence on amphetamines increases Parkinson's disease: Effect of gender». Drug and Alcohol Dependence. 146: e134–e135. doi:10.1016/j.drugalcdep.2014.09.284. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Healy, 2008, էջ 30–31
- ↑ Chase TN, Oh JD, Konitsiotis S (2000 թ․ ապրիլ). «Antiparkinsonian and antidyskinetic activity of drugs targeting central glutamatergic mechanisms». J Neurol. 247 Suppl 2: II36–II42. doi:10.1007/pl00007759. PMID 10991664.
- ↑ Pranzatelli MR (1996 թ․ սեպտեմբեր). «Antidyskinetic drug therapy for pediatric movement disorders». J Child Neurol. 11 (5): 355–369. doi:10.1177/088307389601100503. PMID 8877602.
- ↑ Rylander D (2012 թ․ հունվար). «The serotonin system: a potential target for anti-dyskinetic treatments and biomarker discovery». Parkinsonism Relat Disord. 18 Suppl 1: S126–S128. doi:10.1016/S1353-8020(11)70039-6. PMID 22166409.
- ↑ Kwon DK, Kwatra M, Wang J, Ko HS (2022 թ․ նոյեմբեր). «Levodopa-Induced Dyskinesia in Parkinson's Disease: Pathogenesis and Emerging Treatment Strategies». Cells. 11 (23): 3736. doi:10.3390/cells11233736. PMC 9736114. PMID 36496996.
- ↑ Bashir HH, Jankovic J (2020 թ․ մայիս). «Treatment of Tardive Dyskinesia». Neurol Clin. 38 (2): 379–396. doi:10.1016/j.ncl.2020.01.004. PMID 32279716.
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Healy, David (2008). Psychiatric Drugs Explained. Elsevier Health Sciences. ISBN 978-0-7020-2997-4.