Դիսկալկուլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիսկալկուլիա
Rijtjes sommen beloning.jpg
ՏեսակMathematical disorder?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և Նյարդահոգեբանություն
ՀՄԴ-9315.1 և 784.69
ՀՄԴ-10F81.2 և R48.8
Dyscalculia Վիքիպահեստում

Դիսկալկուլիա (անգլ.՝ dyscalculia; հին հուն․՝ δυς- «վատ» և լատ.՝ calculāre «հաշվել») ՝ թվաբանական գործողություններ կատարելու դժվարություն: Հաճախ դրսևորվում է առանձին, ոչ թե հոգեբանական կամ նյարդաբանական ինչ-որ խնդրի հետևանք: Դիսկալկուլիայի հիմքում ընկած է առաջին հայացքից առարկաների քանակը որոշելու դժվարությունը (այսինքն՝ առանց հատ-հատ հաշվելու չի կարողանում որոշել առարկաների քանակը): Այս գործառույթի համար գլխուղեղում պատասխանատու է գագաթային բլթի ետնագագաթային ակոսը: Այս խնդրով տառապող մարդկանց մոտ ուղեղի տվյալ բաժինը ավելի փոքր է, քան առողջ մարդկանց, և բավական ակտիվ չէ: Այդպիսի մարդկանց մոտ հաճախ դիտվում է դիսլեքսիա և հիպերակտիվություն, ուշադրության պակաս:

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ համախտանիշը արտահայտվում է հետևյալ ախտանիշներով

  • Տեսադաշտում առարկաների թվաքանակի արագ ընկալման դժվարություն: Օրինակ մարդը չի կարող հասկանալ թե սեղանի երեք գիրքը քանի գիրք է, մինչև դրանք մեկ-մեկ չհաշվի:
  • Բարդ հաշվողական գործողություններ կատարելու դժվարություն:Օրինակ դիսկալկուլիայով տառապող մարդը չի կարող հասկանալ ինչու է 3 + 3 = 6.
  • Ժամանակային պատկերացումների դժվարություններ: Օրինակ նման մարդիկ միշտ ուշանում են պլանավորված հանդիպումներից:
  • Անցած հեռավորությունը հաշվելու, ընկալելու դժվարություններ:
  • շարժումներ կատարելու, կոորդինացիա պահպանելու դժվարություններ:

Այսպես թե այնպես դա չի հանդիսանում բանականության ցուցանիշ: Մարդիկ, ովքեր ունեն դիսկալկուլիա, հաճախ դառնում են բանաստեղծներ, նկարիչներ, քանդակագործներ, և, հետևաբար, չեն ունենում խնդիրներ լեզուներ սովորելիս կամ գրելիս:

Շտկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ խնդրի հաղթահարմանն ուղղված կան հատուկ ուսուցողական համակարգչային ծրագրեր, որոնք հիմնված են նյարդակենսաբանական տվյալների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]