Դիջլեի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Դիջլեի կամուրջ
Dehderî.jpg
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՏեղանքԴիարբեքիր
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, հետիոտնային կամուրջ, քարե կամուրջ և կամարաձև կամուրջ
Նյութբազալտ
Թռիչքների քանակ10
Հատում էՏիգրիս
Կոորդինատներ: 37°53′13.884000099989″ հս․ լ. 40°13′43.752000099996″ ավ. ե. / 37.88719000002777193° հս․. լ. 40.22882000002777403° ավ. ե. / 37.88719000002777193; 40.22882000002777403

Դիջլեի կամուրջ (թուրք.՝ Dicle Köprüsü, քրդ.՝ Pira Dehderî), պատմական կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում, Դիարբեքիրի նահանգում։ Կառուցված է Տիգրիս գետի վրա։ Կառուցումն ավարտվել է 1065 թվականին։ Այն ունի 10 թռիչքաձև կամարներ՝ ընդհանուր 178 մետր երկարությամբ։ Տեղացիները կամուրջն անվանում են «Տասնաչք կամուրջ» (թուրք.՝ On Gözlü Köprü, քրդ.՝ Pira Dehderî): Կամուրջը հաճախ կոչում են նաև «Սիլվանի կամուրջ», քանի որ գտնվում է դեպի Սիլվան գնացող ճանապարհի վրա[1]։

Կամուրջը շինարարությունը հանձարարվել է Նիզամուդինի և Մյուեյիդյուդևլեի կողմից, որոնք եղել են 990-1085 թվականներին Դիարբերքիրում հաստատված քրդական ծագում ունեցող Մրվանյանների դինաստիայի ներկայացուցիչ։ Կառուցվել է 1065 թվականին ճարտարապետ Յուսուֆ Սանջարօղլուի կողմից: Այդ մասին առկա է երկսյուն կուֆական արձանագրություն, որը գտնվում է կամրջի արտաքին պատի վրա[1]։

Կամուրջը քաղաքից գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարդինի դարպասների մոտ (թուրք.՝ Mardinkapı / քրդ.՝ Deriyê Mêrdînê): Կամուրջը կառուցված է գետի տվյալ տարածքում ամենածանծաղ հատվածում[2]։ Կառուցված լինելով սև հրաբխաքարից՝ կամուրջն ունի 178 մետր երկարություն և 5,6 մետր լայնություն։ Ամենամեծ կամար-հենասյան թռիչքի երկարությունը կազմում է 14,7 մետր[1]։

Չնայած իր պատմական նշանակությանը, կամրջի օգտագործումը տրանսպորտային միջոցների կողմից կասեցվել է, երբ ավարտվել է Մարվանիդների կամրջի (թուրք.՝ Mervaniler Köprüsü;, քրդ.՝ Pira Merwaniyan) կամ Բաղըվար կամրջի (2009 թվականի նոյեմբեր) վերանորոգումը։ Նոր կամուրջը կառուցվել է Դիջլեի կամրջից 1 կիլոմետր հարավ և տեսանելի է հին կամրջից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Dicle Köprüsü (On Gözlü Köprü)» (Turkish)։ Kent Haber։ 2009-05-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին։ Վերցված է 2012-09-18 
  2. Dalkılıç, Neslihan et Meral Halifeoğlu (2009-05-26)։ «Diyarbakır Merkez ve İlçelerinde Yer Alan Tarihi Köprüler»։ Dicle Üniversitesi (Turkish)։ Վերցված է 2012-09-18 (չաշխատող հղում) |
  3. «Bağıvar Köprüsü Törenle Hizmete Açıldı - Diyarbakır»։ Haberciniz (Turkish)։ 2009-11-25։ Վերցված է 2012-09-18