Դիպուկ հրաձգի սխալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիպուկ հրաձգի սխալ, հասկացողություն մեթոդաբանությունից, որը նկարագրում է մոլորությունը, որի ընթացքում հաշվի են առնվում միայն ձեռնտու տվյալներն, այն ժամանակ, երբ դրանցից տարբերվող տվյալներն անտեսվում են, ինչը բերում է սխալ եզրակացությունների[1][2]։

Արտահայտության ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիպուկ հրաձգի սխալ» (անգլ.՝ texas sharpshooter fallacy) արտահայտությունը վերցված է մի տեխասցու մասին պատմությունից, ով սկզբում կրակում է ամբարի վրա, իսկ հետո այն տեղերում, որտեղ հայտնվել են շատ ճեղքվածքներ, թիրախ էր նկարում, հայտնելով իր, իբր թե, հաջողակ կրակոցների մասին[3][4][5]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշել Նոստրադամուսի կանխագուշակությունների կատարումը՝ կանխագուշակությունների գրքում գրվածները հարմարեցվում են կատարված իրադարձությունների տակ[6][7]։
  • 1992 թվականի շվեդական հետազոտությունը փորձել է պարզել, արդյոք վնասակար են էլեկտրահաղորդման գծերն առողջության համար։ Հետազոտողներն ուսումնասիրել են բոլորին, ովքեր 25 տարի է, ինչ ապրում էին բարձր լարման գծերից ոչ հեռու, քան 300 մետր հեռավորության վրա և փորձել են ավելի քան 800 հիվանդությունների մեծ աճ գտնեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական լեյկեմիայով հիվանդացածների թիվը չորս անգամ ավելի մեծ էր նրանց մեջ, ովքեր ավելի մոտ էին ապրում էլեկտրահաղորդման գծերին։ Դա պահանջել է, որ շվեդական կառավարություն գործողություններ ձեռնարկի։ Սակայն եզրակացության խնդիրը դրանում էր, որ հնարավոր հիվանդությունների թիվը՝ այսինքն մոտ 800, այնքան մեծ էր, որ հավանականությունը մեծ էր, որ գոնե մեկ հիվանդությունը պատահականության սկզբունքով արտահայտվելու է նշանակալից տարբերությամբ։ Հետագա հետազոտությունները չեն կարողացել ցույց տալ էլեկտրահաղորդման գծերի և մանկական լեյկեմիայի միջև ինչ-որ կապ[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bennett, Bo Logically Fallacious: The Ultimate Collection of Over 300 Logical Fallacies. — 2010. — ISBN 1456607375
  2. Bennett, Bo, «Texas sharpshooter fallacy», Logically Fallacious, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին, «description: ignoring the difference while focusing on the similarities, thus coming to an inaccurate conclusion» {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  3. Barry Popik (2013 թ․ մարտի 9). «Texas Sharpshooter Fallacy». barrypopik.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Atul Gawande (1999 թ․ օգոստոսի 2). «The cancer-cluster myth» (PDF). The New Yorker. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. Carroll, Robert Todd (2003). The Skeptic's Dictionary: a collection of strange beliefs, amusing deceptions, and dangerous delusions. John Wiley & Sons. էջ 375. ISBN 0-471-27242-6. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին. «The term refers to the story of the Texan who shoots holes in the side of a barn and then draws a bull's-eye around the bullet holes»
  6. Нострадамус, Мишель
  7. «Nostradamus Predicted 9/11?». snopes.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Jon Palfreman Currents of Fear // FrontLine, June 13, 1995». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]