Jump to content

Դիպլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիպլես
Ենթադասաղանդեր Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀունաստան Խմբագրել Wikidata
Նյութխմոր Խմբագրել Wikidata
CuisineՀունական խոհանոց Խմբագրել Wikidata
Courseաղանդեր Խմբագրել Wikidata

Դիպլես կամ տիպլես (հուն․՝ Δίπλες ) հունական աղանդեր, ծագումով Պելոպոնեսից, պատրաստված է բարակ խմորաբլիթներով: Հիշեցնում է խուշուրահացի կամ ուկրաինական վերգունի, այն տարբերությամբ, որ չոր վիճակում չեն մատուցում, այլ թաթախում են են օշարակի կամ մեղրի մեջ։ Դիպլեսները հաճախ մատուցվում են հարսանիքների և ամանորյա խնջույքների ժամանակ[1]։

Խմորի համար օգտագործվւմ է ալյուր կամ սպիտակաձավար, ձու և նարնջի հյութ։ Խմորը բացում են երկար բարակ շերտերով, թխելուց հետո ընկղմում են տաք յուղի մեջ, ապա թաթախում շաքարավազի կամ մեղրի օշարակի մեջ[2][3]։ Դիպլեսները կարող են ունենալ տարբեր ձևեր, որոնցից ամենատարածվածներն են թիթեռնիկները և պարույրները[4]։

Պատրաստման մեկ այլ տարբերակում գործածում են մետաղյա կաղապար, որը թաթախված է հատուկ դիպլեսի խմորի մեջ: Խմորով կաղապարը իջեցնում են տաք բուսայուղի մեջ և թողնում մինչև դիպլեսներն առանձնանան կաղապարից։ Այնուհետև ցողում են օշարակով և վրան ցանում են մանրացրած ընկույզ և դարչին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «New Year Traditions: Greek New Year» (անգլերեն). Australian Media Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2009-11-21-ին. Վերցված է 2009-11-08-ին.
  2. ↑ «Diples (Thiples) (Honey Rolls) Greek Dessert» (անգլերեն). Thursday for Dinner. Արխիվացված է օրիգինալից 2013-10-17 |url-status=dead-ին. Վերցված է 2009-11-08-ին. {{cite web}}: line feed character in |archive-date= at position 11 (օգնություն)
  3. ↑ «Recette Nœuds (Thiples) - Cuisine du monde» (ֆրանսերեն). Univers recette. Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին. Վերցված է 2009-11-08-ին.
  4. ↑ Nancy Gaifyllia. «Thiples: Fried Honey Pastries» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2009-09-04-ին. Վերցված է 2009-11-08-ին.
  5. ↑ «Диплесы» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-16-ին.