Դիոնիսիոս Բար Սալիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոնիսիոս (Հակոբ) Բար Սալիբի
Ծնվել է12-րդ դար
ԾննդավայրՄելիտենե
Մահացել էնոյեմբերի 2, 1171(1171-11-02)[1]
Մահվան վայրՄելիտենե
Ազգությունասորի
ԿրոնԱսորի Ուղղափառ Եկեղեցի
ԵրկերChronicle of the life of church fathers and martyrs?
Մասնագիտությունհոգևորական

Դիոնիսիոս (Հակոբ) Բար Սալիբի (12-րդ դար, Մալաթիա, Թուրքիա - նոյեմբերի 2, 1171(1171-11-02)[1], Մալաթիա, Թուրքիա), ասորի աստվածաբան, եկեղեցական գործիչ, Ասորի Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսիոս (Հակոբ) Բար Սալիբի կյանքի և գործունեության մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ նա իր գործունեության սկզբնական շրջանում զբաղվել է հռետորական արվեստով և միաժամանակ եղել է տեղի Ասորի Ուղղափառ Եկեղեցու թեմի սարկավագ։ 1148 թվականին ձեռնադրվում է Մարաշի եպիսկոպոս և վերցնում Դիոնիսիոս անունը։ 1155-1156 թթ. Կիլիկյան Հայաստանի իշխան Թորոս Բ-ի եղբոր Ստեփանեի կողմից փորձ է արվում գրավել Մարաշ քաղաքը։ Դիոնիսիոսը ստիպված է լինում փախչել քաղաքից և ապաստանել Կալսուրի վանքում։ Ստեփանեի զորքերը հանդիպելով բնակիչները դիմադրությանը ինչպես նաև վախենալով թուրքերի առաջխաղացումից ստիպված են լինում կրակի մատնել Մարաշը և քաղաքի հայ բնակչության հետ միասին նահանջել Ռուբինյանների տիրույթները։ Հայերի կողմից իր թեմի ավերումը նպաստում է Դիոնիսիոս Բար Սալիբիի մոտ հակահայկական տրամադրությունների առաջացմանը։ Մարաշի ավերումից հետո Դիոնիսիոսը դառնում է Մաբբուգի եպիսկոպոս, իսկ 1166 թվականից Ամիդի մետրոպոլիտ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսիոս Բար Սալիբին թողել է հարուստ աստվածաբանական ժառանգություն։ Նա հեղինակել է Հին և Նոր Կտակարանների մեկնություններ, գրել է ջատագովական երկեր ընդդեմ իսլամի, հուդայականության, նեստորականության, քաղկեդոնականության ինչպես նաև Հայ Եկեղեցու դավանաբանական և ծիսական ավանդույթների դեմ։

«Հակաճառություն հայոց դեմ» երկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսիոս Բար Սալիբիի «Հակաճառություն հայոց դեմ» երկում փորձում է ցույց տալ Հայոց Եկեղեցու դավանաբանական և ծիսական ավանդույթի ոչ ուղղափառ լինելու հանգամանքը։ Այս աշխատության բնագիրն և անգլերեն թարգմանությունն առաջին անգամ հրատարակվել է անգլիացի ասորագետ Ա. Մինգանայի կողմից 1931 թվականին Քեմբրիջում։ Ասորերենից հայերեն է թարգմանել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Պողոս Էսապալյանը։ Հայերեն թարգմանությունը հատվածաբար լույս է տեսել 1937-1938 թթ. «Հանդէս Ամսօրեայ»-ի էջերում, այնուհետև առանձին գրքով 1938 թվականին Վիեննայում։

«Հակաճառություն հայոց դեմ» երկի հրատարակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mingana, A., The Work of Dionysius Barsalibi against the Armenians, Cambridge 1931.
  • Դիոնիսիոս Բարսալիբի, Հակաճառութիւն հայոց դէմ, թրգմ. Հ. Պօղոս Էսապալեան, Վիեննա, 1938.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julius Aßfalg։ D. (Ya'qob) bar Salibi. In։ Lexikon des Mittelalters. Band 3, Sp 1076.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 66