Դիոնիսիոս Ալեքսանդրացի
| Դիոնիսիոս Ալեքսանդրացի | |
|---|---|
| Ծնունդ | 190[1] |
| Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) |
| Վախճան | մարտի 8, 264 |
| Վախճան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) |
| Թաղման վայր | Ալեքսանդրիա |
| Եկեղեցի | քրիստոնեություն |
| Սրբացված կարգ | սուրբ նահատակ և սուրբ |
| Հիշատակության օր | Ապրիլի 8 և Հոկտեմբերի 3 |
| Աշխատանք | գրող և քրիստոնյա քահանա |
| Պաշտոն | Ալեքսանդրիայի պատրիարք |
| Երկիր | Հին Հռոմ |
| Կրթություն | Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոց |
| Ուսուցիչ | Որոգինես և Heraclas of Alexandria? |
| Ստեղծագործություն | Ad Aphrodisium? |
Դիոնիսիոս Ալեքսանդրացի (հին հունարեն՝ Διονύσιος Ἀλεξανδρείας) կամ Դիոնիսիոս Մեծ (հուն․՝ Διονύσιος ὁ Μέγας, 190[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) - մարտի 8, 264, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա)), Ալեքսանդրիայի եպիսկոպոս, հարգված որպես սուրբ նահատակ։ Հիշատակը նշվում է հոկտեմբերի 5-ին Ուղղափառ եկեղեցում[2] (ըստ Հուլյան օրացույցի ), իսկ Կաթոլիկ եկեղեցում ՝ նոյեմբերի 17- ին։[3]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիոնիսիոս Ալեքսանդրացուն քրիստոնեության է բերել հայտնի քրիստոնեական եկեղեցու հայր Օրիգենեսը (երրորդ դար), որը դարձավ նրա ուսուցիչը, իսկ նա՝ նրա ամենահայտնի աշակերտը։[4] Հետագայում՝ մոտ 232 թվականին, Դիոնիսիոսը գլխավորեց Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցը։[5] 247 թվականին ձեռնադրվեց որպես Ալեքսանդրիայի եպիսկոպոս։[6]
Դիոնիսոսը մահացել է Գալլիենոս կայսեր կառավարման տասներկուերորդ տարում՝ 264 կամ 265 թվականին։
Աստվածաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիոնիսոս Ալեքսանդրացու աստվածաբանությունը նման էր իր ուսուցչի՝ Օրիգենեսի հայացքներին և ներկայացնում էր ընդհանուր Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի տեսակը տարբեր հարցերի շուրջ։
Հատկանշական առանձնահատկություններից է եղել Աստվածաշնչի մեկնաբանության այլաբանական մոտեցումը և ձգտումը կիրառել ու քրիստոնեական աստվածաբանության մեջ ներդնել հելլենական աշխարհին հատուկ մտածողությունը տարբեր դավանաբանական հարցերի շուրջ։[7]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Documenta Catholica Omnia
- ↑ https://www.oca.org/saints/lives/2025/10/05/102880-hieromartyr-dionysius-bishop-of-alexandria
- ↑ https://anastpaul.com/2021/04/08/saint-of-the-day-8-april-saint-dionysius-of-alexandria-the-great-c-190-265/
- ↑ https://www.biblicalcyclopedia.com/D/dionysius-alexandrinus.html,
- ↑ https://orthodoxwiki.org/Dionysius_of_Alexandria
- ↑ https://www.biblicalcyclopedia.com/D/dionysius-alexandrinus.html
- ↑ https://www.oca.org/saints/lives/2025/10/05/102880-hieromartyr-dionysius-bishop-of-alexandria