Դիոմեդեսի նժույգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլեսը և Դիոմեդեսի նժույգները

Դիոմեդեսի նժույգներ (հին հունարեն՝ Διομήδους ἵπποι), հին հունական դիցաբանության մեջ Թրակիայում ապրող, բիստոնների արքայի նժույգներ։ Դիոմեդեսն հրաշք գեղեցկության և ուժի տեր նժույգներ ուներ, սակայն նրանց երկաթե գամերով կապում էր մսուրներին, քանի որ ոչ մի կերպ զսպել չէր կարողանում։ Հերակլեսը չգիտեր, որ նժույգները, որոնց անուններն էին՝ Պոդարգոս, Լամպոն, Քսանտոս և Դեյնոս[1], կապված էին բրոնզե կերատաշտին, քանի որ վայրի էին. նրանց կատաղությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ սնվում էին մարդկային մսով։ Դիոմեդեսն իր ձիերին կերակրում էր մարդկային մսով` այն օտարականներով, որոնք պատահաբար հայտնվել էին Թրակիայում։

Հերակլեսի ութերորդ սխրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկենենի արքա Էվրիսթևսը Հերակլեսից պահանջեց Դիոմեդեսի հրաշալի և մարդակեր ձիերը։ Հերոսին հաջողվեց տիրանալ ձիերին և տեղափոխել նավ։ Սակայն ափին Հերակլեսն իր զինվորների հետ դուրս եկավ մարտի՝ Զևսի որդուն վիճակված էր մարտնչել բիստոնների արքայի հետ և հաղթել նրան։

Բայց, երբ հերոսը վերադարձավ նավ, նրան սպասվում էր շատ վատ լուր։ Կռվի ժամանակ նժույգները պատառոտել էին Հերակլեսի սիրելի Աբդերոսին՝ Հերմեսի որդուն, որին նա հանձնել էր պահապանության։ Զևսի որդին իր սիրելիին թաղեց մեծ շուքով, իսկ շիրիմի կողքին հիմնեց քաղաք՝ անվանակոչելով Աբդերոս։

Հերակլեսը Դիոմեդեսի նժույգները տվեց Էվրիսթևսին, սակայն վերջինս վախեցավ պահել նրանց և ազատ արձակեց։ Վայրի նժույգները փախան՝ դառնալով վայրի գազանների բաժին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кун, Николай Альбертович. Легенды и мифы Древней Греции — М.: ЗАО Фирма СТД, 2005. — 558 с ISBN 5-89808-013-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gaius Julius Hyginus. Fabulae 30: Latinized here as "Podargus, Lampon, Xanthus, and Dinus".