Դիոգու Գոնսալվեշ
Դիոգու Գոնսալվեշ պորտ.՝ Diogo Gonçalves | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 6, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Beja[2] | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Դիրք | winger | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դիոգու Անտոնիո Կուպիդու Գոնսալվեշ (պորտ.՝ Diogo António Cupido Gonçalves, փետրվարի 6, 1997[1], Beja[2]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կիսապաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալմոդովար», «Ֆերեյրաշ» և մայրաքաղաքային «Բենֆիկա» ակումբների սան է: 2015 թվականի փետրվարի 14-ին «Օլիվեյրենսեի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայի պահեստային թիմի կազմում[3]։ 2017 թվականի ամռանը ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Օգոստոսի 9-ին «Բրագայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սանգրիշ լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆրանկո Սերվիին[4]։
2018 թվականի հունիսի 14-ին վարձակալել է անգլիական Չեմպիոնշիփի «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբը 2018/19 մրցաշրջանի համար՝ հետգնման տարբերակով[5]։
2019 թվականի հունիսի 26-ին մրցաշրջանային վարձավճարով տեղափոխվել է «Ֆամալիկան»[6]։
2020 թվականի օգոստոսին երկարաձգել է պայմանագիրը «Բենֆիկայի» հետ մինչև 2025 թվականը[7]։
2023 թվականի հունվարի 5-ին տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն»՝ կնքելով քառամյա պայմանագիր[8]։ Դանիայի սուպերլիգայում նորամուտը նշել է փետրվարի 19-ին «Սիլկեբորգի» դեմ խաղում[9]։
2024 թվականի օգոստոսի 9-ին տեղափոխվել է MLS «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ՝ որպես նշանակված խաղացող, կնքելով պայմանագիր մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2027 և 2028 մրցաշրջանների ակումբային նորացման տարբերակներով[10][11]։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 3 մլն դոլար[12]։ Ամերիկյան լիգայում նորամուտն նշել է օգոստոսի 24-ին՝ «Սան Խոսե Էրտքվեյքսի» դեմ խաղում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին պատանեկան թիմի կազմում մասնակցել է Մալթայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Շոտլանդիայի[14], Շվեյցարիայի[15] և Անգլիայի հավաքականների դեմ խաղերին[16]։
2016 թվականին Պորտուգալիայի պատանեկան հավաքականի կազմում Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Ֆրանսիայի[17], Ավստրիայի[18], Գերմանիայի[19] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[20]։
2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում խաղացել է Զամբիայի[21], Կոստա Ռիկայի[22], Իրանի[23], Հարավային Կորեայի[24] և Ուրուգվայի թիմերի դեմ խաղերին[25]։ Իրանցիների, ուրուգվայցիների և կոստառիկացիների դեմ խաղերում դարձել է մեկական գոլի հեղինակ:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բենֆիկա»
- Պորտուգալիայի չեմպիոն՝ 2022/23
- Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2017
- «Կոպենհագեն»
- Դանիայի չեմպիոն՝ 2022/23
- Դանիայի գավաթի գավաթակիր՝ 2022/23
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.slbenfica.pt/en-us/futebol/plantel-principal/goncalves-diogo
- ↑ «Бенфика B VS. Оливейренсе 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015-02-14. Արխիվացված է օրիգինալից 2015-03-02-ին. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Бенфика Лиссабон VS. Брага 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017-08-09. Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին. Վերցված է 2017-09-19-ին.
- ↑ «Forest agree double signing». Nottingham Forest FC (անգլերեն). 14 Juṅ 2018. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ Pedro Morais (26 juṅho 2019). «Diogo Gonçalves e Guga Rodrigues reforçam Famalicão». Jornal Record (պորտուգալերեն). Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Diogo Gonçalves renewed his contract». SL Benfica (անգլերեն). 2020-08-09. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «FCK køber Diogo Gonçalves». F.C. København (դանիերեն). 05/01 2023. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Start-11 mod Silkeborg IF». F.C. København (դանիերեն). 19/02 2023. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Real Salt Lake Adds Portuguese No. 10 Diogo Gonçalves from FC Copenhagen». Real Salt Lake (անգլերեն). 2024-08-09. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Real Salt Lake acquire Diogo Gonçalves from FC Copenhagen». MLSsoccer.com (անգլերեն). 2024-08-09. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ Chandler Holt (2024-08-09). «Real Salt Lake Acquires FC Copenhagen Midfielder Diogo Gonçalves». KSL Sports (անգլերեն). Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «RSL Falls to San Jose 2-0». Real Salt Lake (անգլերեն). 2024-08-24. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Шотландия (до 17) VS. Португалия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014-05-09. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Швейцария (до 17) VS. Португалия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014-05-12. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Португалия (до 17) VS. Англия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014-05-18. Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Португалия (до 19) VS. Франция (до 19) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016-07-21. Արխիվացված է օրիգինալից 2017-05-04-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Португалия (до 19) VS. Австрия (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016-07-11. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Германия (до 19) VS. Португалия (до 19) 3:4» (անգլերեն). soccerway.com. 2016-07-14. Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Италия (до 19) VS. Португалия (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016-07-17. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2017-09-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Замбия (до 20) VS. Португалия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-05-21. Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին. Վերցված է 2018-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Коста-Рика (до 20) VS. Португалия (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-05-24. Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին. Վերցված է 2018-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Португалия (до 20) VS. Иран (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-05-27. Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին. Վերցված է 2018-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Южная Корея (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-05-30. Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին. Վերցված է 2018-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Португалия (до 20) VS. Уругвай (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-06-04. Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին. Վերցված է 2018-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте «Бенфики»(պորտ.)
- Профиль на сайте Федерации футбола Португалии(պորտ.)
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգու Գոնսալվեշ» հոդվածին։ |
|