Դիոգենեսի լապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիոգենեսի լապտեր, ըստ հին հունական ավանդության Դիոգենես Սինոպցին (մ․ թ․ ա․ մոտ 404—323) օրը ցերեկով, վառվող լապտերը ձեռքին, շրջում էր Աթենքի փողոցներով։ Երբ հարցնում էին այդ տարօրինակ վարմունքի պատճառը, պատասխանում էր, թե մարդ է որոնում։ Այստեղից էլ՝ դիոգենեսի լապտեր արտահայտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 395