Դիշթաշդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիշթաշդաղ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Անտիպոնտական լեռնահամակարգում, Սև ծովի և Արևմտյան Եփրատի ջրբաժան շրջանում, Կամախ գյուղաքաղաքից հյուսիս արևմուտք։ Ձգվում է հյուսիս֊արևելքից հարավ֊արևմուտք 12֊13 կմ երկարությամբ։ Նշանակված է Կովկասի 5 վերստանոց քարտեզում։ Արևմտահայերեն տառադարձությամբ՝ Տիշտաշտաղ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 117 — 992 էջ։