Դին (երգիչ)
Դին | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Deen |
Ի ծնե անուն | Ֆուադ Բացկովիչ |
Ծնվել է | ապրիլի 12, 1982 (40 տարեկան)![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1997–այժմ |
Լեյբլ | Hayat Production? |
Կայք | deenvoice.com |
![]() |
Դին (անգլ.՝ Deen, իսկական անուն-ազգանունը՝ Ֆուադ Բացկովիչ, (բոս․՝ Fuad Backović, ծն. 12 ապրիլի, 1982, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի փոփ-կատարող, Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուադը երաժշտական ասպարեզում առաջին քայլերը կատարել է դեռ 12 տարեկանում՝ ձայնագրելով իր առաջին երգը։ 1997-2002 թվականներին եղել է Բալկաններում հայտնի «Seven Up» փոփ-խմբի մենակատարը, որի հետ թողարկել է 2 ալբոմ՝ «Otvori oči» և «Seven»[2]: 2002 թվականին՝ խմբի ցրվելուց հետո, Դինը թողարկել է իր առաջին սկավառակը՝ «Ja sam vjetar zaljubljeni»:
2004 թվականին «In the disco»[3] երգով իր երկիրը ներկայացրել է Եվրատեսիլ երգի մրցույթում։ Անցնելով եզրափակիչ փուլ՝ 91 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։
Եվրատեսիլից հետո հաճախ է ելույթ ունենում բալկանյան կատարողների հետ, նաև մասնակցել է «Farma» երաժշտական հայտնի հեռուստաշոուին[4]։ Ներկայումս սովորում է Սարաևոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ja sam vjetar zaljubljeni (2002)
- In the Disco (2004)
- Anđeo sa greškom (2005)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Poljubi me (2002)
- Taxi (2003)
- In the Disco (2004)
- Anđeo sa greškom (2005)
- Bez trunke srama (2009)
- Rane manje bole (2013)