Դին Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դին Հենդերսոն
Dean Henderson
DeanHenderson2018.jpg
Հենդերսոնը Շեֆիլդ Յունայթեդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dean Bradley Henderson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1997(1997-03-12)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
(վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդից)
Համար 1
Պատանեկան կարիերա
2005-2011 Անգլիա Կարլայլ Յունայթեդ
2011-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2016   Անգլիա Ստոկպորտ Կաունտի 9 (0)
2016-2017   Անգլիա Գրիմսբի Թաուն 7 (0)
2017-2018   Անգլիա Շրուսբերի Թաուն 38 (0)
2018-2019   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 46 (0)
2019-ներկա   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ16 1 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 5 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 6 (0)
2018-2019 Անգլիա Անգլիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 16-ի, 2019

Դին Հենդերսոն (անգլ.՝ Dean Henderson, մարտի 12, 1997(1997-03-12)[1][2], Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Շեֆիլդ Յունայթեդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Հենդերսոնը սկսել է Կարլայլ Յունայթեդում[5]։ 2011 թվականին՝ 14 տարեկան հասակում նա միացավ Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի օգոստոսին[6]։ 2016 թվականի հունվարի 12-ին Հենդերսոնը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող Ստոկպորտ Կաունտիին[7]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանիտոն Բորոյի դեմ խաղում[8][9]։ Փետրվարի 22-ին Մանչեսթեր Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնի վարձավճարը թիմի դարպասապահների վնասվածքների պատճառով։ Մարտին անգլիացին վերադարձավ Ստոկպորտ Կաունտի՝ այստեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 9 հանդիպում։

2016 թվականի օգոստոսի 31-ին Հենդերսոնը մինչև 2017 թվականի հունվարի սկիզբ վարձավճարով միացավ Գրիմսբի Թաունին[10][11]՝ դառնալով թիմի երկրորդ դարպասապահը[12]։ Իր դեբյուտը Լիգա Երկուում նշեց դեկտեմբերի 26-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[13][14]։ Դեկտեմբերի 31-ին Գրիմսբին երկարաձգեց Հենդերսոնի վարձավճարը մինչև հունվարի վերջ[15]։ Հունվարի 25-ին անգլիացու վարձավճարը կրկին երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[16][17]։ Այնուամենայնիվ, Մանչեսթեր Յունայթեդի երրորդ դարպասապահ Ժոել Պերեյրայի վնասվածքից հետո, փետրվարի 3-ին Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնին[18][19][20]։ Գրիմսբի Թաունի կազմում Հենդերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[21]։

2017 թվականի հուլիսի 10-ին Հենդերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Շրուսբերի Թաուն[22][23][24]։ Իր դեբյուտը Անգլիայի երրորդ դիվիզիոնում նշեց օգոստոսի 5-ին՝ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[25][26]։ 2018 թվականի մայիսի 27-ին Հենդերսոնը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում, սակայն Շրուսբերին պարտվեց 2-1 հաշվով[27][28]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 48 հանդիպում[29]՝ բաց թողնելով 39 գնդակ և ընդգրկվելով Լիգա Մեկի խորհրդանշական հավաքականում[30][31]։

2018 թվականի հունիսի 14-ին Հենդերսոնը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ[32][33][34]։ Հունիսի 18-ին նա վարձավճարով միացավ Շեֆիլդ Յունայթեդին[35][36][37]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անգլիացին անցկացրեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սուոնսի Սիթիի դեմ խաղում[38]։ 2018-19 մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրեց 46 հանդիպում[39]՝ 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ և օգնելով իր թիմին 2007 թվականից հետո առաջին անգամ տեղափոխվել Պրեմիեր Լիգա[40][41][42]։ Նա ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[43] և դարձավ Չեմպիոնշիպի լավագույն դարպասապահ[44][45]։

2019 թվականի հուլիսի 26-ին Հենդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2022 թվականը[46][47] և վարձավճարով վերադարձավ Շեֆիլդ Յունայթեդ[48][49][50]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Բորնմութի դեմ խաղում[51][52]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[53]։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[54][55]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում։ Անգլիան հաղթեց առաջնությունը[56][57]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Վենեսուելային[58][59]։ 2019 թվականին Հենդերսոնը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[60][61][62]՝ անցկացնելով 2 հանդիպում[63], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[64][65][66]։

Անգլիայի ազգային հավաքական Հենդերսոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմ Հիթոնին Չեխիայի և Բուլղարիայի դեմ խաղերի համար[67][68][69], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[70][71]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ[72]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստոկպորտ Կաունտի (վարձավճար) 2015–16 6-րդ դիվիզիոն 9 0 0 0 9 0
Գրիմսբի Թաուն (վարձավճար) 2016–17 Լիգա Երկու 7 0 0 0 0 0 7 0
Շրուսբերի Թաուն (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 38 0 2 0 8 0 48 0
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Չեմպիոնշիպ 46 0 0 0 0 0 46 0
2019–20 Պրեմիեր Լիգա 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 62 0 0 0 0 0 0 0 62 0
Կարիերայի ընդհանուր 116 0 2 0 0 0 8 0 126 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն. 2017[57]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/dean-henderson/profil/spieler/258919
  4. «England - D. Henderson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-12-16 
  5. Otway Jack (2017-02-03)։ «Manchester United Uncovered: Five things you need to know about Dean Henderson»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  6. «Dean Henderson signs new Manchester United contract» (en-US)։ 2015-08-25։ Վերցված է 2019-12-16 
  7. «United keeper to sign for the Hatters»։ www.stockportcounty.com։ 2016-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 2019-12-16 
  8. «Stockport County vs. Nuneaton Borough - 16 January 2016 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-12-11 
  9. «Nuneaton Town First Team vs. Stockport County (A), 16th January 2016 - Nuneaton Town First Team - Nuneaton Town FC»։ www.nuneatontownfc.com։ 2016-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-13-ին։ Վերցված է 2019-12-16 
  10. «Dean Henderson leaves Manchester United for Grimsby Town loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  11. «Manchester United's Dean Henderson has signed for Grimsby Town on loan» (en-US)։ 2016-08-31։ Վերցված է 2019-12-16 
  12. Dawson Rob (2016-09-26)։ «How are Manchester United's loan stars doing at their new clubs?»։ men։ Վերցված է 2019-12-16 
  13. «Grimsby Town - Accrington Stanley, Dec 26, 2016 - League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  14. «Grimsby Town 2-0 Accrington Stanley»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-25-ին։ Վերցված է 2019-12-16 
  15. «Dean Henderson extends Manchester United loan»։ www.grimsby-townfc.co.uk։ 2017-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-03-ին։ Վերցված է 2019-12-16 
  16. «Club Statement - Dean Henderson»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին։ Վերցված է 2019-12-16 
  17. «Man Utd's Henderson extends Grimsby loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-26։ Վերցված է 2019-12-16 
  18. «Henderson Recalled By Manchester United»։ www.grimsby-townfc.co.uk (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-25-ին։ Վերցված է 2019-12-16 
  19. «United recall Henderson from Grimsby loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-02-03։ Վերցված է 2019-12-16 
  20. Rathborn Jack (2017-02-03)։ «Man United recall starlet after 'significant injury' to goalkeeper»։ mirror։ Վերցված է 2019-12-16 
  21. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  22. «Dean Henderson Joins Town»։ www.shrewsburytown.com (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  23. «Dean Henderson: Manchester United goalkeeper joins Shrewsbury Town on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  24. «Shrewsbury have signed Manchester United goalkeeper Dean Henderson on loan» (en-US)։ 2017-07-11։ Վերցված է 2019-12-16 
  25. «Shrewsbury Town - Northampton Town, Aug 5, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  26. «Shrewsbury Town 1-0 Northampton Town»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  27. «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  28. «Rotherham skipper Richard Wood scored twice in the League One play-off final as they beat Shrewsbury in extra time to win promotion to the Championship.»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  29. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  30. 30,0 30,1 «PFA League One Team of the Year: Wigan & Blackburn quartets included»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  31. «David De Gea named in PFA Team of the Year»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  32. «Dean Henderson signs new contract at man utd»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  33. Fay Richard (2018-06-14)։ «Manchester United goalkeeper signs new contract at the club»։ men։ Վերցված է 2019-12-16 
  34. «Henderson signs new United deal until 2020»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-06-14։ Վերցված է 2019-12-16 
  35. «United move for Premier stopper»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  36. «Manchester United goalkeeper Dean Henderson joins Sheffield United on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  37. «Dean Henderson: Manchester United keeper joins Sheffield United on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  38. «Sheffield United - Swansea City, Aug 4, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  39. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-16 
  40. «Sheffield United promoted to Premier League after Leeds draw»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-16 
  41. «Sheffield United promoted to the Premier League»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  42. 42,0 42,1 «Sheffield United promoted to Premier League»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  43. 43,0 43,1 «McGoldrick scoops top award»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  44. 44,0 44,1 «Golden Glove for Deano»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  45. Futaa։ «Dean Henderson wins Championship Golden Glove for Sheffield United»։ www.futaa.com։ Վերցված է 2019-12-16 
  46. «Dean Henderson signs new Man Utd deal and joins Sheff Utd on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  47. «OFFICIAL: Dean Henderson extends Man United deal & joins Sheffield United on loan»։ Tribuna.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին։ Վերցված է 2019-12-16 
  48. «Hendo's back»։ www.sufc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-16 
  49. «Dean Henderson Signs New 3-Year Man Utd Contract & Rejoins Sheffield Utd on Loan»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-26։ Վերցված է 2019-12-16 
  50. «Sheffield United sign Henderson on loan»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  51. «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  52. «Billy Sharp rescues late point for Sheffield United at Bournemouth»։ The Guardian։ Վերցված է 2019-12-16 
  53. Association The Football։ «England player profile: Dean Henderson»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  54. Bascombe Chris (2017-06-09)։ «Lewis Cook: World Cup success might win Premier League managers' trust»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-27 
  55. «England's triumph must form the bedrock of future tournament success»։ The Independent (անգլերեն)։ 2017-06-11։ Վերցված է 2019-04-27 
  56. Connor Neil, Tyers Alan (2017-06-11)։ «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-27 
  57. 57,0 57,1 FIFA.com։ «England edge Venezuela to become champions»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-17-ին։ Վերցված է 2019-04-27 
  58. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-25 
  59. «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (en-GB)։ 2017-06-11։ Վերցված է 2019-04-27 
  60. Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07 
  61. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07 
  62. Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30 
  63. UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30 
  64. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  65. Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30 
  66. «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  67. Association The Football։ «Sheffield United's Dean Henderson joins England senior squad for the first time»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  68. 161385360554578 (2019-10-08)։ «Dean Henderson called up to England squad as goalkeeper withdraws through injury»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-16 
  69. «Dean Henderson earns maiden England call-up»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-12-16 
  70. «Czech Republic - England, Oct 11, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  71. «Bulgaria - England, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 
  72. «Dean Henderson»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-12-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]