Դին (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDeen
Ի ծնե անունՖուադ Բացկովիչ
Ծնվել էապրիլի 12, 1982 (42 տարեկան)
Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1997–այժմ
ԼեյբլHayat Production?
Կայքdeenvoice.com
 Deen Վիքիպահեստում

Դին (անգլ.՝ Deen, իսկական անուն-ազգանունը՝ Ֆուադ Բացկովիչ, (բոս․՝ Fuad Backović, ծն. 12 ապրիլի, 1982, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի փոփ-կատարող, Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուադը երաժշտական ասպարեզում առաջին քայլերը կատարել է դեռ 12 տարեկանում՝ ձայնագրելով իր առաջին երգը։ 1997-2002 թվականներին եղել է Բալկաններում հայտնի «Seven Up» փոփ-խմբի մենակատարը, որի հետ թողարկել է 2 ալբոմ՝ «Otvori oči» և «Seven»[2]: 2002 թվականին՝ խմբի ցրվելուց հետո, Դինը թողարկել է իր առաջին սկավառակը՝ «Ja sam vjetar zaljubljeni»:

2004 թվականին «In the disco»[3] երգով իր երկիրը ներկայացրել է Եվրատեսիլ երգի մրցույթում։ Անցնելով եզրափակիչ փուլ՝ 91 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։

Եվրատեսիլից հետո հաճախ է ելույթ ունենում բալկանյան կատարողների հետ, նաև մասնակցել է «Farma» երաժշտական հայտնի հեռուստաշոուին[4]։ Ներկայումս սովորում է Սարաևոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ja sam vjetar zaljubljeni (2002)
  • In the Disco (2004)
  • Anđeo sa greškom (2005)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poljubi me (2002)
  • Taxi (2003)
  • In the Disco (2004)
  • Anđeo sa greškom (2005)
  • Bez trunke srama (2009)
  • Rane manje bole (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]