Դինսի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաքային շրջան | ||
|---|---|---|
| Դինսի | ||
| 定西 | ||
| 35°34′50.25″N 104°37′35″E / 35.5806250°N 104.62639°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Գանսու | |
| Համայնք | Գանսու | |
| Ներքին բաժանում | Anding District?, Tongwei County?, Longxi County?, Weiyuan County?, Lintao County?, Zhang County? և Min County? | |
| Մակերես | 19.646 կմ² | |
| Բնակչություն | 2,93 միլիոն մարդ (2007) | |
| Ժամային գոտի | UTC+8, ամառը UTC+9 | |
| Հեռախոսային կոդ | 932 | |
| Փոստային դասիչ | 743000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 甘J | |
| Պաշտոնական կայք | dx.gansu.cn | |
|
| ||
Դինսի (չինարեն՝ 定西 ), քաղաքային շրջան ՉԺՀ-ի Գանսու նահանգում։ Զբաղեցնում է 19.646 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը՝ 2.698.622[1]:
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային շրջանը բաժանված է մեկ ենթաշրջանի և 6 գավառի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինսին Չինաստանի առավել աղքատ շրջաններից է: Կլիման չորային է, հողերի ոռոգում էլ գրեթե չի կազմակերպվում: Բացի այդ, հողերն զգալի չափով քայքայվել են, էրոզիայի ենթարկվել: Այդուհանդերձ՝ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը: Մեծ տեղ է զբաղեցնում հատկապես կարտոֆիլի և բուժաբույսերի մշակությունը[2]: Դինսին հաճախ պատկերավոր կերպով անվանվում է Չինաստանի կարտոֆիլաբուծության մայրաքաղաք:
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության մեջ էական տեղ են գրավում երկաթուղային բեռնափոխադրումները Դինսիից դեպի Ղազախստան: Ընդ որում՝ հիմնականում փոխադրվում են գյուղատնտեսական արտադրանք (այդ թվում՝ հացահատիկ ու բուժաբույսեր), ավտոմեքենաների բաղադրամասեր, կենցաղային էլեկտրատեխնիկա, գործվածքեղեն[3][4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Main data bulletin of the sixth national census in 2010 Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, 2011-05-09 (zh)
- ↑ «Провинция Ганьсу стремится увеличить производство в индустрии лекарственного сырья ТКМ». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-04-13-ին.
- ↑ «Из китайской провинции Ганьсу отправлен грузовой поезд в Центральную Азию». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-03-27-ին.
- ↑ «Из китайского города Динси в Алматы отправился первый поезд Китай-Центральная Азия». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2024-01-31-ին. Վերցված է 2024-01-31-ին.
| ||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինսի» հոդվածին։ |
| ||||||
