Դինո Ձոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դինո Զոֆֆից)
Football pictogram.svg
Դինո Ձոֆ
Dino Zoff - 1972 - Juventus FC.jpg
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}}) (75 տարեկան)
Ծննդավայր Մարիանո դել Ֆրիուլի
Հասակ 182
Քաշ 78

Դինո Ձոֆ (իտալ.՝ Dino Zoff; փետրվարի 28, 1942, Մարիանո դել Ֆրիուլի), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[1]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապաըհը և թիմի ավագը։ 1972- 1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հենգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենթուսում»։ Համարվել է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & Statistics), Լև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարվա ընթացքում Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինոն ծնվել է Մարիանո դել Ֆրիուլիիում (կոմունա Իտալիայում)։ Իր կարիերայի սկզբին, 14 տարեկանում նրան մերժել են «Ինտերն» ու «Յուվենթուսը»։ Պատճառն այն էր, որ նրա բոյը կարճ էր։ 5 տարի անց նրա բոյը աճեց 33 սմ-ով։ Մեկնարկային առաջին խաղը Ա սերիայում 1961 թվականի սեպտեմբերի 24-ին էր, «Ուդինեզեի» կազմում, որի ժամանակ իր թիմը մրցել էր Ֆիորենտինայի հետ։ Դինոյի թիմը պարտվել էր 5-2 հաշվով, սակայն բաց թողնված գոլերն իր մեղքով չէին[2]։ Առաջին մրցաշրջանում Ձոֆը «Ուդինեզեի» կազմում անց է կացրել 4 խաղ։ Թիմը Ա սերիայից հայտնվել է Բ սերիայում։ Հաջորդ մրցաշրջանին նա եղել է թիմի հիմնական դարպասապահը, և թիմը նորից հայտնվել է Ա սերիայում։

Դինո Ձոֆը «Մանտովայի» մարզաշապիկով, 1964 թվական

1963 թվականին նա տեղափոխվել է «Մանտովայում», որտեղ անց է կացրել 4 մրցաշրջան՝ խաղալով 131 խաղ։ 1967 թվականին տեղափոխվել է «Նապոլի»,որտեղ անց է կացրել 5 մրցաշրջան՝ խաղալով 143 խաղ։ Այդ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել և 1968 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել է հավաքականում, և այդ ժամանակ էլ Իտալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հավաքականում հաջորդ լուրջ ձեռքբերումը 1970 թվականին էր, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ Դինո Ձոֆի հավաքականը Մեքսիկայում նվաճեց արծաթե մեդալ։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 112 խաղ, որից 59-ը՝ թիմի ավագի թևկապով[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]