Դինոս Սիոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինոս Սիոտիս
հուն․՝ Ντίνος Σιώτης
Ծնվել էդեկտեմբերի 19, 1944 (79 տարեկան)
ԾննդավայրԹինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան կամ Tinos, Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող
Լեզուհունարեն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Ուշագրավ աշխատանքներ«Η αυτοβιογραφία ενός στόχου»
ԱնդամակցությունՀույն գրողների միություն
ՊարգևներՊետական առաջին մրցանակ պոեզիայի բնագավառում (2007)

Դինոս Սիոտիս (հուն․՝ Ντίνος Σιώτης, 19 դեկտեմբերի, 1944, Տինոս, Հունաստան), հույն բանաստեղծ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինոս Սիոտիսը ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 19-ին Տինոս կղզում։ Աթենքում ուսումնասիրել է իրավունք, Սան Ֆրանցիսկոյում՝ համեմատական գրականագիտություն։ Որպես մամուլի խորհրդական աշխատել է Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Բոստոնու ու Օտտավայում։

Հրատարակել է բանաստեղծությունների ու արձակ ստեղծագործությունների 20 ժողովածուներ[2], այդ թվում՝ երեք ժողովածու անգլերենով ու մեկը ֆրանսերենով, ինչպես նաև տասնյակ ամսագրեր։ Հրատարակել է նաև մեկ վեպ։ Առաջին ժողովածուն, որ լույս է տեսել 1969 թվականին, վերնագրված էր «Απόπειρα»։ 1979 թվականից գրել է գրական անդրադարձներ մայրաքաղաքային «Տո Վիմա» և «Էլեֆտերոտիպիա» թերթերի համար։ Դինոս Սիոտիսի բանաստեղծություններն ու հոդվածները թարգմանվել են եվրոպական ու ասիական շատ լեզուներով։

Դինոս Սիոտիսը գլխավորում է անգլալեզու «Mondo Greco» գրական ամսագիրը, որ հրատարակվում է «(δε) κατα» ոչ առևտրական գրական կազմակերպության կողմից, որն էլ հիմնադրվել է բանաստեղծ Պանոս Կապոնիսի կողմից։ Դինոս Սիոտիսը աշխատում է նաև Poetix գրական ամսագրում[3]։ «Η αυτοβιογραφία ενός στόχου» գրքի համար 2007 թվականին արժանացել է Պետական առաջին մրցանակի պոեզիայի բնագավառում։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Απόπειρα, Ιωλκός Αθήνα 1969
  • So What, Panjandrum Oress San Francisco 1972
  • Εμείς και ο βροχοποιός, Τραμ, Θεσσαλονίκη 1973
  • Δεκατρία Ηλεκτρικά Πιήματα, The Wire Press, San Francisco 1978
  • Καιρικές Συνθήκες, Γνώση Αθήνα 1981
  • Κλιματιζόμενοι Διάδρομοι, Νεφέλη, Αθήνα 1986
  • Part Time Paradise, Mosaic Press, NeW York & Toronto 1988
  • Η Μηχανή των Μυστικών, Καστανιώτης, Αθήνα 1994
  • Τήνος — Ποιητική Περίληψη, Εκδόσεις Εκτός Εμπορίου, New York 1997
  • Μουσείο Αέρος, Καστανιώτης, Αθήνα 1998
  • Foreign Territory, Philos Press, Santa Rosa, California 2001
  • Το ηλιοστάσιο των Αγγέλων, Κέδρος, Αθήνα 2002
  • Δεν γνωρίζω / Δεν απαντώ, Κέδρος, Αθήνα 2004
  • Le Solstice des Anges, L' Harmattan, Paris 2006
  • Αυτογραφία ςνός στόχου, Κέδρος, Αθήνα 2006 [Κρατικό Βραβείο Ποίησης 2007]
  • Ποιήματα Πυρκαγιάς, 1η έκδοση εκτός εμπορίου, Κοινωνία των (δε)κάτων, Αθήνα 2007
  • Ποιήματα Πυρκαγιάς, 2η έκδοση, Τυπωθήτω-Γ. Δαρδανός, Αθήνα 2007
  • Σύνδεση με τα προηγούμενα, Κέδρος, Αθήνα 2008
  • Εισοδηματίες ανέμου, Κοινωνία των (δε)κάτων, Αθήνα 2008
  • Ξεφλουδίζοντας το ποίημα, (με πρόλογο του Νάνου Βαλαωρίτη), Απόπειρα, Αθήνα 2010

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Δέκα χρόνια κάπου, μυθιστόρημα, 2η έκδοση, Καστανιώτης, Αθήνα 1987
  • Ταις πρεσβείαις, νουβέλα, Καστανιώτης, Αθήνα 1995
  • High Life, αφηγήματα, Καστανιώτης, Αθήνα 1996

Հրատարակություններ ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Wire, S. Francisco 1971—1974
  • The Journal of the Hellenic-American Society, Indianapolis & S. Francisco 1974—1976
  • The Coffehouse, San Francisco 1975—1982
  • The Journal of the Hellenic Diaspora, Indianapolis & S. Francisco 1976—1980
  • Το βαπόρι της Ποίησης, San Francisco 1978—1979
  • Pejection (με τον Ν. Βαλαωρίτη), San Francisco 1980—1981
  • Aegean Review, New York 1986—1990
  • Ρεύματα, Αθήνα 1991—1997
  • MondoGreco, Boston 1999-σήμερα
  • (δε)κατα, Αθήνα 2005-σήμερα

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]