Դինիյար Բիլյալետդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դինիյար Բիլյալետդինով
Bilyaletdinov Diniyar.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1985(1985-02-27)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2009 Ռուսաստան Լոկոմոտիվ 150 (31)
2009—2012 Անգլիա Էվերթոն 59 (8)
2012—2015 Ռուսաստան Սպարտակ 24 (4)
2014  Ռուսաստան Անժի 11 (2)
2014—2015  Ռուսաստան Տորպեդո Մոսկվա 17 (2)
2015—2017 Ռուսաստան Ռուբին 14 (2)
Ազգային հավաքական
2004—2005 Ռուսաստան Ռուսաստան (Մ-21) 12 (3)
2005—2012 Ռուսաստան Ռուսաստան 46 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 29, 2017:

Դինիյար Ռինատովիչ Բիլյալետդինով (թաթ.՝ Динияр Ринат улы Биләлетдинев, Diniər Rinat Bilaletdinev; փետրվարի 27, 1985(1985-02-27)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (դեկտեմբերի 25, 2008)[2]: «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր և Եվրո-2008-ի բրոնզե մեդալակիր:

Մասնագիտական կարիերան սկսել է Մոսկվայի «Լոկոմոտիվում», որտեղ խաղացել է 5 տարի: 2009 թվականին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն» և այնտեղ անցկացնելով 77 խաղ՝ 2012 թվականին տեղափոխվել է «Սպարտակ», բայց այնտեղ չհաստատվելով՝ վարձավճարով տեղափոխվել «Տորպեդո», ապա նույն հիմունքներով «Անժի», որից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռուբին»: 2017 թվականին լքել է ակումբը:

2005-2012 թվականներին խաղացել է Ռուսաստանի հավաքականում, մասնակցել Եվրո-2008-ին:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում: Հայրը՝ Ռինատ Բիլյալետեդինովը, խորհրդային և ռուս ֆուտբոլիստ էր, կիսապաշտպան, ռուս մարզիչ: ԽՍՀՄ սպորտի վարպետ (1983): Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2010): Մայրը՝ Ադելիա Ալդուլհատովնան, մանկաբարձ-գինեկոլոգ էր: Ունի երկու եղբայր՝ Մարատը և Դանիլը[3]: Մանկության տարիներին Դինիարը այդքան էլ հետաքրքրված չէր ֆուտբոլով, բայց ընտանիքի՝ Յարոսլավլ տեղափոխվելուց հետո նա էլ անտարբեր չէր դրա նկատմամբ: 1993 թվականին Բիլյալետդինովները ծանր ֆինանսական իրավիճակում էին, և ընտանիքի հորը պայմանագիր առաջարկեցին չեխական ակումբից: Ընտանիքը տեղափոխվեց Ունիչով: Այդտեղ Դինիարը սկսեց զբաղվել ֆուտբոլով՝ խաղալով իրենից երկու տարի մեծ պատանիների հետ: Չեխիայում նա չհաճախեց դպրոց, քանի որ այնտեղի ծրագրերը շատ վատն էին և Դինիյարին չէին հետաքրքրում: 1994 թվականին հայրը որոշեց վերադառնալ Ռուսաստան, որտեղ որդուն հանձնեց ՄԻՖԻ սպորտդպրոցին: 15 տարեկանում Դինյարը տեղափոխվում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պատանեկան թիմ, որի մարզիչը իր հայրն էր[4]: Բացի «երկաթուղայինների» կազմում խաղալուց, նա սովորում էր Մոսկվայի պետական արդյունաբերական համալսարանի ավտոմեքենաշինության ֆակուլտետում[5]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինիյարը 2007 թվականին

Դպրոցն ավարտելուց հետո Բիլյալետդինովը հայտնվեց «Լոկոմոտիվի» երկրոդր թիմում, որտեղ երկար ժամանակ խաղադաշտ չէր մտնում: Բայց չնայած դրան, Ռուսաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի մարզիչ Ռավիլ Սաբիտովը խաղացողին միշտ հրավիրում էր թիմ[6]: 2002 թվականին Դինիյարը երկրորդական կազմերի մրցաշարում «երկաթուղայինների» կազմում 5 խաղ անցկացրեց[7]: Հաջորդ տարին նրա համար ավելի լավն էր՝ նա հաճախ էր խաղում երկրորդ թիմում և գրավեց հիմնական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի ուշադրությունը[8]: Փետրվարին նա հայտավորվեց Ռուսաստանի առաջնություն 2003-ում խաղացող կազմին[9]: Հուլիսի 15-ին նա հայտավորվեց ԲԿՄԱ-ի դեմ խաղի պահեստայինների նստարանին[10]: Սակայն նա այդպես էլ մնաց երկրորդ կազմում և այնտեղ խաղաց 17 խաղ՝ խփելով 3 գոլ[11]: Նոյեմբերին նա հայտավորվեց «Լոկոմոտիվի»՝ Չեմպիոնների Լիգային մասնակցող կազմին[12]:

2004 թվականի փետրվարի 28-ին Դինիյարը Ռուսաստանի գավաթի «Խիմոկի» դեմ խաղում դեբյուտեց հիմնական կազմում[13]: Ուղիղ մեկ ամիս անց նա իր նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում՝ «Տորպեդոյի» դեմ խաղում: Այդ խաղում նա խփեց նաև իր կարիերայի առաջին գոլը և օգնեց թիմին ոչ ոքի խաղալ[14]: Հուլիսի 7-ին «Զենիթի» դեմ խաղում նա գոլային փոխանցումներ կատարեց Դմիտրի Սիչովին և Ռուսլան Պիմենովին: Խաղն ավարտվեց «երկաթուղայինների» 2-0 հաշվով հաղթանակով[15]: Օգոստոսի 14-ին Դինիյարը «Լոկո»-«Սպարտակ» խաղում լավագույնը ճանաչվեց՝ կատարելով 1 գոլային փոխանցում և դառնալով 2 գոլի հեղինակ[16]: 24-րդ տուրում, ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում նա գոլային փոխանցում կատարեց Դմիտրի Լոսկովին: Լոսկովի գոլի շնորհիվ ակումբը շարունակեց պայքարել չեմպիոնության համար[17]: Չնայած, որ «Լոկոն» մրցաշարի ավարտից երեք տուր առաջ երեք միավորով հետ էր մնում «բանակայիններից», այնուամենայնիվ կարողացավ վերցնել առաջնության ոսկե մեդալները: «Լոկոմոտիվի» վերջին՝ «Շիննիկի» դեմ խաղում Դինիյարը խփեց հաղթական գոլը[18]: Նա մրցաշրջանում և ազգային գավաթում խաղաց 28 խաղ և ստացավ «Առաջին հնգյակ» մրցանակը[19][20]:

Հաջորդ մրցաշրջանի սկիզբը խաղացողի համար առանց գոլերի էր, բայց հետո նա հավաքեց մարզավիճակ և 4 խաղ անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Առաջնությունում առաջին գոլը խփեց 12-րդ տուրում, Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ խաղում[21]: Հետո նա հեռահար հարվածով «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին[22], իսկ հետո մասնակցեց «Տերեկի»[23] ջախջախմանը: Հուլիսի 9-ին «Սպարտակի» հետ դերբիում նա գոլային փոխանցում կատարեց Սիչովին, իսկ այնուհետև նա խփեց գոլ[24]: «Սպորտ-Էքսպրեսը» դրանից հետո Դինյարին տվեց «փոքրիկ Զիդան» մականունը[25]: Ռուսաստանի հավաքական իգլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը ուշադրություն էր դարձնում նրա վրա, իսկ օգոստոսին նրան հրավիրեց որպես պահեստային խաղացող[26]: Օգոստոսի 28-ին առաջնության «Ամկարի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ և օգնեց թիմին հաղթելու 4-3 հաշվով[27], իսկ մեկ ամսից՝ սեպտեմբերի 29-ին, նա օգնեց թիմին հաղթել նորվեգական «Բրանին»[28]: «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով Դինիյարը գոլ+գոլային փոխանցոււմ համակարգով 5-րդն էր առաջնությունում[29]: Նա ընդգրկվեց առաջնության 33 լավագույն խաղացողների ցանկում: Մրցաշրջանում նա անցկացրեց 41 խաղ՝ խփելով 9 գոլ[30]:

2006 թվականին «Լոկոմոտիվի» հաջողություններում մեծ ներդրում ունեցավ Բիլյալետդինովը: Չնայած նա ինքը վատ մրցաշրջանի համար պատասխանատվություն չի կրում:
«Մոսկովյան սպորտ», նոյեմբերի 25, 2006:

Հաջորդ մրցաշրջանը նախորդի նման արդյունավետ չէր՝ 29 խաղում 3 գոլ: Վիկտոր Պոնեդելնիկը դա կապեց «Լոկոմոտիվի» այդ ժամանակվա մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի հետ[31]: Չնայած դրան, նա տարվա վերջում «World Soccer» ամսագրի վարկածով ընդգրկվեց Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում[32], իսկ մրցաշարի վերջում ազգային առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում[33]: «Երկաթուղայինները» մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում զբաղեցրեցին երրորդ տեղը, չնայած երկար ժամանակ առաջատարն էին: Դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ Բիլյալետդինովը կարիերան կարող է շարունակել պետերբուրգյան «Զենիթում», բայց դրանք չհաստատավեցին[34]:

2006 թվականի դեկտեմբերին «Լոկոմոտիվի» գլախվոր մարզիչը դարձավ Անատոլի Բիշովեցը: 2007 մրցաշրջանում կիսապաշտպանը առաջին գոլը խփեց 2007 թվականի ապրիլի 14-ին «Խիմոկի» դեմ խաղում, որն այդ խաղում հաղթական էր[35]: Հետո Ռուսաստանի գավաթի «Դինամոյի» դեմ խաղում Դինիյարը բացեց խաղի հաշիվը, իսկ վերջնական հաշիվը 4-0 էր: Արդյունքում Դինիյարի թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ[36]: Մայիսի 2-ին կիսաեզրափակչում ակումբը հանդիպեց «Սպարտակին» և 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ Բիլյալետդինովը գոլ խփեց[37]: Մայիսի 19-ին «Լոկոմոտիվը» առաջնության շրջանկներում հանդիպեց «կարմիր-սպիտակներին» և նորից հաղթանակ տարավ՝ այս անգամ Դինիյարի և Սիչովի գոլերի շնորհիվ[38]: Մեկ շաբաթ անց Ռուսաստանի գավաթի եզրափակչում ակումբը ավելացրած ժամանակում հաղթեց «Մոսկվային»՝ նվաճելով ազգային գավաթը[39]: Ամռանը «Լոկոյից» հեռացավ ավագ Դմիտրի Լոսկովը, և հենց Բիլյալետդինովը ընտրվեց թիմի նոր ավագ[40]: Սեպտեմբերին սկսվեց ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունը: «Լոկոմոտիվը» այն սկսեց առաջին փուլից: Առաջին մրցակիցը նորվեգական «Միդտյուլանն» էր: Բիլյալետդինովը դարձավ գոլերի հեղինակ և օգնեց թիմին դուրս գալ խմբային փուլ[41]: Հոկտեմբերի 25-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում Դինիյարը նորից աչքի ընկավ գոլով և օգնեց թիմին խաղն ավարտել 3-3 հաշվով[42]: Նոյեմբերի 3-ին «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Դինիյարը կոպիտ խաղի համար ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը և որակազրկվեց երեք խաղով[43]: 2007 թվականը «Լոկոմոտիվի» համար այդքան էլ հաջող չէր՝ ակումբը առաջնությունում զբաղեցրեդց է 7-րդ տեղը, իսկ Դինիյարը խաղաց 28 խաղ և խփեց 3 գոլ[44]: Նա հայտնվեց լավագույն 33 խաղացողների ցանկում[33]:

Դինիյարը ավագի թևկապով

Դինիյարը անցած մրցաշրջանում որակազրկման պատճառով չէր կարող մասնակցել առաջնության առաջին երկու տուրերին[45]: Բայց ՌՖՊԼ-ի կարգապահական կոմիտեն որոշեց նրա որակզրկումը կրճատել 1 խաղով և նա մասնակցեց երկրորդ տուրի «Շինիկի» դեմ խաղին: Դա զարմացրեց մյուս թիմերին, իսկ երկրպագուները զայրացած էին, որ կոմիտեն չէր հայտնել իր որոշման մասին[46]: Ապրիլի 5-ին Դինիյարը գոլ խփեց «Սատուրնի» դարպասին, իսկ հետոո Դմիտրի Սիչովը առաջ մղեց իրենց թիմին՝ այդպիսով հաստատելով վերջնական հաշիվը[47]: Հաջորդ խաղում «երկաթուղայինները» 2-0 հաշվով հաղթեցին «Տերեկին», իսկ հաջորդ երկու խաղերում ակումբը ոչ մի գոլ չխփեց: «Լուչ-Էներգիայի» դեմ խաղում կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ, սակայն մրցակիցը վերջին 10 րոպեների ընթացքում խփեց 2 գոլ և փրկեց խաղը[48]: Հաջորդ երկու խաղերում խաղացողը կրկին գոլեր խփեց[49]: Այնուհետև Դինիյարը հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2008-ին՝ խաղալով բոլոր հանդիպումներում: Հուլիսին «Լոկոն» 4 խաղ անընդմեջ ոչ մի հաղթանակ չտարավ, իսկ Դինիյարը խփեց 2 գոլ («Դինամոյի» և «Սպարտակի» դեմ խաղերում)[50]: Սակայն մնացած խաղերում էլ թիմը լավ արդյունքներ չգրանցեց, ինչի պատճառով երկրպագուները սկսեցին դժգոհել Բիլյալետդինովի առաջատարությունից և ավագի պարտականություններից[51]: 2008 մրցաշրջանը Դինիյարի համար ամենաարդյունավետն էր՝ 26 խաղում 10 գոլ, նաև 4-րդ անգամ անընդմեջ նա հայտնվեց առաջնության լավագույն 33 խաղացողների ցանկում[33][50]:

Հաջորդ մրցաշրջանը Դինիյարի համար վերջինն էր ակումբում: Նա առաջին 5 խաղերի ընթացքում գոլ չէր խփել: Վեցերորդ տուրում նա կոտրեց փոքր սրուքոսկրը[52] և վերադարձավ հուլիսի 12-ին «Տոմիի» դեմ խաղում[53]: Ընդհանրապես Դինիյարը կորցրել էր խաղային պրակտիկան, նրան ձեռք բերելու ցանկությունը ակումբների մոտ նվազել էր, և դա նկատել էին մարզիչ Նիկոլայ Պիսարևը և գործակալ Դենիս Լախտերը[54][55]: Օլեգ Արտյոմովը մտածում էր, որ մոտիվացիա ձեռք բերելու համար կիսապաշտպանը պետք է փոխեր ակումբը[54]: Յուրի Սեմինի գալուց հետո Դինիյարը սկսեց մարզավիճակ հավաքել[56]: Առաջին գոլը նա խփեց հուլիսի 25-ին՝ 70-րդ րոպեին բացելով «Դինամոյի» դեմ խաղի հաշիվը: Բայց շուտով Կերժակովը հավասարեցրեց հաշիվը[57]: Հաջորդ՝ «Ռոստովի» դեմ խաղում կիսապաշտպանը նորից գոլ խփեց և օգնեց թիմին ընհատել 4 խաղ անընդմեջ «անհաղթելիության» շարքը[58]: Պգոստոսի 16-ին Բիլյալետդինովը ԲԿՄԱ-ի դեմ խաղում ակումբի կազմում խփեց իր վերջին գոլը: Այդ խաղում «Լոկոն» 2-1 հաշվով հաղթեց[59]: Հաջորդ շաբաթ «Զենիթի» դեմ խաղում նա անցկացրեց վերջին րոպեները ակումբում: 2009 թվականի օգոստոսի 25-ին տեղափոխվեց անգլիական «Էվերթոն»[60]՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[61]: Տրանֆերը կազմեց 9 միլիոն ֆունտ[62]:

«Լոկոմոտիվում» Բիլյալետդինովը անցկացրեց 185 խաղ և բոլոր մրցաշարերում խփեց 38 գոլ[63]:

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլյալետդինովը «Էվերթոնում»
Թեկուզ ռուսն առաջին մրցաշրջանում «Էվերթոնի» հիմնական կազմի անփոխարինել խաղացող չէր, բայց «Լոկոմոտիվի» նախկին ավագը անգլիացի երկրպագուներին երկար է հիշվում: Հիշվում է իր գոլերով:
 Իվան Տարսենկով, «Սովետական սպորտ», մայիսի 10, 2010[64]:

«Էվերթոնում» առաջին խաղը անցկացրեց 2009 թվականի օգոստոսի 30-ին, առաջնության 4-րդ տուրում՝ 89-րդ րոպեին խաղադաշտ մտնելով «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում[65]: Հաջորդ խաղը նա անցկացրեց սեպտեմբերի 17-ին, Եվրոպայի լիգայի շրջանկներում, «ԱԵԿ»-ի դեմ խաղում, որում կատարեց 3 գոլային փոխանցում[66]: Այնուհետև Անգլիայի գավաթի լիգայի «Հալլ Սիթի» դեմ խաղում, որում նա կատարեց 2 գոլային փոխանցում[66]: Հաջորդ խաղում նա կատարեց ևս մեկ գոլային փոխանցում: Բայց լավ արդյունավետությունը Դինիյարին չհաստատեց հիմնական կազմում, քանի որ մրցակցությունը շատ էր[67]: Հոկտեմբերի 17-ին Բիլյալետդինովը «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ խաղում ակումբում խփեց իր առաջին գոլը[68]: «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Յակուբու Այգեբենի փոխանցումից նա խփեց իր երկրորդ գոլը, սակայն 87-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով[69]: Բիլյալետդինովը տարվա վերջում դարձավ «Էվերթոնի» հիմնական կազմի խաղացող: Նա հարմարվել էր թիմի մարտավարությանը[70]: 2010 թվականի փետրվարի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ, որը մրցաշրջանի վերջում ճանաչվեց թիմի լավագույն գոլ[71]: Բայց հետո նա դադարեց հայտնվել հիմնական կազմում: «Վեստ Հեմի» դեմ խաղում նա խփեց գոլ և փրկեց իր թիմին պարտությունից[72]: Մրցաշրջանի վերջին՝ «Պորտսմութի» դեմ խաղում Դինիյարը հեռահար հարվածով խփեց հաղթական գոլը, որը Դավիդ Մոյեսը համարեց լավագույնը մրցաշրջանում[73]: Նա մրցաշրջանում անցկացրեց 33 խաղ և խփեց 7 գոլ[74]:

2010-2011 մրցաշրջանը Դինիյարը լավագույն կերպով չսկսեց, հիմնականում մնալով պահեստայինների նստարանին: Դեկտեմբերին 16 խաղից նա խաղաց 11-ում: Սակայն այդ 11 խաղերից ընդամենը 3-ում էր նա սկսել խաղը հիմնական կազմում[75]: Դինիյարի՝ կազմում հայտնվելու շանսը առաջացավ Սթիվեն Պինարի հեռանալուց հետո: 2011 թվականի հունվարի 22-ին Դինիյարը մրցաշրջանում խփեց իր առաջին գոլը[76], իսկ փետրվարի 5-ին կատարեց առաջին գոլային փոխանցումը[77]: Ապրիլի 9-ին նա գեղեցիկ գոլ խփեց «Վուլվերհեմփթոնի» դարպասի վերին անկյունը[78]: Ավել արդյունավետ գործողություններով նա աչքի չընկավ, իսկ 37 -րդ տուրի «Ուիգանի» դեմ խաղում նա խաղի 5-րդ րոպեին կոպիտ խաղի համար աստացավ կարմիր քարտ և որակազրկվեց 3 խաղով[79]: Մրցաշրջանում նա անցկացրեց 32 խաղ և խփեց 2 գոլ[80]:

2011-12 մրցաշրջանի սկզբում Դինիյարը հաճախ էր մնում պահեստայինների նստարանին, բայց դեկտեմբերին Լեոն Օսմանի վնասվածքի պատճառով նա անցկացրեց 3 խաղ: Բայց նա այդքան էլ հաջող չխաղաց և Օսմանի վերականգնումից հետո նորից հայտնվեց պահեստայինների նստարանին[81]: 2011 թվականի դեկտեմբերին Բիլյալետդինովը ցանկացավ տեղափոխվել այլ ակումբ՝ Եվրո-2012-ին պատրաստ ներկայանալու համար[82]: 2012 թվականի հունվարի 14-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղը «Էվերթոնի» կազմում կիսապաշտպանի համար վերջինն էր:Նրանով հետաքրքրվում էին «Ռուբինը»[83] և «Սպարտակը»: Հունվարի 22-ին Մոսկվայի ակումբը հայտարարեց Դինիյարի տեղափոխման շուրջ «Էվերթոնի» հետ համաձայնությունը[84], տրանֆերի արժեքը տատանվում էր 2-ից[85]6,7 միլիոն եվրոյի միջև[86]: «Սպարտակի» սեփականատերը՝ Լեոնիդ Ֆեդունը հայտարարեց, որ տրանսֆերը կազմել է 6.5 միլիոն եվրո[87]:

«Էվերթոնում» նրա ցուցադրած խաղը ստաբիլ չէր[88]: Նա հիմնական կազմում պայքարում էր տեղի համար և Պրեմիեր Լիգայում նա իր ամբողջ պոտենցիալը չբացահայտեց[89]:

«Ռուբին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինիյարը 2015 թվականին

2015 թվականի հուլիսի 24-ին նա պայմանագիր կնքեց Կազանի «Ռուբինի» հետ[90], որը ղեկավարում էր նրա հայրը, սակայն նրան կանչելու միտք ոչ թե հորն էր, այլ ակումբի տիրոջը[91]: 2015 թվականի հուլիսի 30-ին Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի «Շտուրմայի» դեմ խաղում նա դեբյուտեց նոր թիմում: Նա հեռահար հարվածներ էր կատարում, սակայն արդյունքի չէր հասնում, իսկ Իգոր Պորտնյագինը իր կատարած փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը[92]: Օգոստոսի 3-ին առաջնությունում նա դեբյուտեց «Ռուբինի» կազմում, իսկ մրցակիցը Դինիյարի նախկին թիմն էր՝ «Սպարտակը»[93]: Օգոստոսի 24-ին կիսապաշտպանը խփեց իր առաջին գոլը նոր թիմում՝ գրավելով «Զենիթի» դարպասը: Սական այդ գոլը չօգնեց թիմին խուսափելու 3-1 հաշվով պարտությունից[94]: Սեպտեմբերի 11-ին Վալերի Չալիի պատճառով գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը հեռացվեց պաշտոնից: Հաջորդ օրը Դինիյարը «Լոկոմոտիվի» դեմ խաղում գրավեց մրցակցի դարպասը և օգնեց թիմին հաղթել[95]: Բայց հետո գլխավոր մարզիչը հավբեքին շատ էր թողնում պահեստայինների նստարանին[96]: Նոյեմբերի 26-ին «Սյոնի» դեմ խաղում նա 70-րդ րոպեին մտավ խաղադաշտ, խփեց 2 գոլ և օգնեց թիմին հաղթանակ տանել[96]: Ձմեռվանից հետո նա հաճախ էր մնում պահեստայինների նստարանին: Ֆուտբոլիստը սոցցանցերում մեկ անգամ չէր խոսել իր և մարզիչ Չալիի վատ հարաբերությունների մասին[96]: Առաջնության վերջին տուրում Դինիյարը այնուամենայնիվ մտավ խաղադաշտ, բայց ընդմիջման ժամանակ փոխարինվեց[97]: Նա ամբողջ մրցաշրջանում անցկացրեց 21 խաղ՝ խփելով 2 գոլ[98]:

Ամռանը Դինիյարը ստացավ ծանր վնասվածք և շարքից դուրս մնաց մինչև ձմեռ, իսկ վերկանգնումից հետո թիմի գլխավոր մարզիչ Խավի Գարսիան հայտարարեց, որ նրան չի համարում հիմնական կազմի խաղացող[99]: 2016-17 մրցաշրջանում նա չանցկացրեց ոչ մի խաղ և դրանից հետո հեռացավ ակումբից՝ որպես ազատ գործակալ[100]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում խաղում է կենտրոնական կամ եզրային կիսապաշտպանի դիրքում[101]: Լավագույն որակները խաղադաշտի լավ տեսնելը, դրիբլինգը, անկանխատեսելիությունը և գնդակի հետ վարվելու տեխնիկան[102][103]: Տիրապետում է լավ հեռահար հարվածների[103]: Նա ձախլիկ է, բայց լավ է տիրապետում նաև աջ ոտքին[104]: Նա այդքան էլ մեծ արագություն չունի[105]: Այդքան հաջող չի խաղում գլխով, լավ չի պաշտպանվում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստանի հավաքական

  • Եվոր-2008-ի բրոնզե մեդալակիր

Լոկոմոտիվ

  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2004
  • Ռուսաստանի բրոնզե մեդալակիր (2)՝ 2005, 2006
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2006-07
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր՝ 2005
  • Բարեկամության գավաթի հաղթող՝ 2005

Սպարտակ

  • Ռուսաստանի արծաթե մեդալակիր՝ 2012

Անձնական

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկ (4)՝ № 2 (2005, 2006, 2007), № 3 (2008)
  • Ռուսաստանի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2004
  • «Էվերթոնի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2009 թվականի հոկտեմբեր
  • «Լոկոմոտիվի» տարվա ֆուտբոլիստ՝ 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. Приказ о присвоении спортивного звания «Заслуженный мастер спорта России»
  3. «Билялетдинов Динияр Ринатович»։ clubspartak.ru։ Վերցված է 2017-01-01 
  4. «Билялетдинов Динияр Ринатович»։ Российские и советские спортсмены։ Վերցված է 2017-01-01 
  5. Билл в красно-белых тонах
  6. «Билялетдинов Динияр Ринатович»։ clubspartak.ru։ Վերցված է 2017-01-01 
  7. «Россия. Сезон - 2002. Премьер-лига. Дублирующие составы.»։ КЛИСФ։ Վերցված է 2017-01-02 
  8. «Динияр Билялетдинов: «Был в «Рубине» один псевдопрофессионал...»»։ «Бизнес-Online»։ Վերցված է 2017-01-02 
  9. «У "ЛОКО" ВАКАНСИЙ ПОЧТИ НЕТ» («Спорт-Экспресс»)։ 2003-02-28։ Վերցված է 2017-01-02 
  10. «Динияр Билялетдинов в чемпионатах России по футболу»։ 100 российских бомбардиров։ Վերցված է 2017-01-02 
  11. «Россия. Сезон - 2003. Премьер-лига. Дублирующие составы.»։ КЛИСФ։ Վերցված է 2017-01-02 
  12. «БИЛЯЛЕТДИНОВ ВКЛЮЧЕН В ЗАЯВКУ "ЛОКО"»։ «Спорт-Экспресс»։ 2003-11-27։ Վերցված է 2017-01-02 
  13. «"ЛОКО" НАУЧИЛСЯ ПОБЕЖДАТЬ И В ЧЕРНО-ЗЕЛЕНЫХ ЦВЕТАХ»։ «Спорт-Экспресс»։ 2004-03-01։ Վերցված է 2017-01-02 
  14. Дзичковский Евгений (2004-03-29)։ «КТО ВЫИГРАЛ БЫ - ВЫШЕЛ БЫ В ЛИДЕРЫ. НО В ИТОГЕ ВСЕ ЗАКОНЧИЛОСЬ НИЧЬЕЙ»։ «Спорт-Экспресс» 
  15. «Динияр БИЛЯЛЕТДИНОВ: "ХОРОШО, ЧТО ВЫШЕЛ ЛИМА..."»։ «Спорт-Экспресс»։ 2004-07-19։ Վերցված է 2017-01-02 
  16. «ОЦЕНКИ "СЭ"»։ «Спорт-Экспресс»։ 2004-08-16։ Վերցված է 2017-01-03 
  17. Трахтенберг Леонид (2004-09-27)։ «"ТРАВА ДОЛЖНА ЛЕТЕТЬ ИЗ-ПОД ШИПОВ"»։ «Спорт-Экспресс» 
  18. Рабинер Игорь (2004-11-13)։ «"ЛОКО" - ПЕРВЫЙ! СЫЧЕВ - ЛУЧШИЙ!»։ «Спорт-Экспресс» 
  19. «БИЛЯЛЕТДИНОВ ПРИЗНАН ЛУЧШИМ МОЛОДЫМ ФУТБОЛИСТОМ ПРЕМЬЕР-ЛИГИ»։ «Спорт-Экспресс»։ 2004-11-29։ Վերցված է 2017-01-03 
  20. [2004-11-13 «Динияр Билялетдинов. 2004»]։ Վերցված է 2017-01-03 
  21. «Динияр Билялетдинов. 2005»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-03 
  22. «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:ГОЛЫ ДАЛЬНИМИ УДАРАМИ - НЕ МОЙ КОНЕК»։ «Спорт-Экспресс»։ 2005-06-23։ Վերցված է 2017-01-03 
  23. «НЕТ ЛОСЬКОВА? ЕСТЬ АСАТИАНИ!»։ «Спорт-Экспресс»։ 2005-07-04։ Վերցված է 2017-01-03 
  24. «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:МОЖЕТ, НАКОЛДОВАЛ КТО?»։ «Спорт-Экспресс»։ 2005-07-11։ Վերցված է 2017-01-03 
  25. «НАШ МАЛЕНЬКИЙ ЗИДАН»։ «Спорт-Экспресс»։ 2005-07-11։ Վերցված է 2017-01-03 
  26. «Юрий СЕМИН:БУДЕМ ИСКАТЬ СЧАСТЬЯ В АТАКЕ»։ «Спорт-Экспресс»։ 2005-08-05։ Վերցված է 2017-01-03 
  27. «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:СХВАТИЛ МЯЧ ПЕРВЫМ»։ «Спорт-Экспресс»։ 2005-08-29։ Վերցված է 2017-01-03 
  28. Бутнев Юрий (2005-09-30)։ «НЕЗАПЛАНИРОВАННАЯ БОЛЕЗНЬ»։ «Спорт-Экспресс» 
  29. «ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 30-й тур»։ «Спорт-Экспресс»։ 2005-11-22։ Վերցված է 2017-01-03 
  30. «Динияр Билялетдинов. 2005»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-03 
  31. «РОСГОССТРАХ - ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 24-й тур»։ «Спорт-Экспресс»։ 2006-10-25։ Վերցված է 2017-01-04 
  32. «Трое россиян - в списке 100 лучших в Европе»։ «Спорт-Экспресс»։ 2006-10-25։ Վերցված է 2017-01-04 
  33. 33,0 33,1 33,2 «Футбол-2008, Первый официальный ежегодник Российского Футбольного Союза», АСТ, М., Астрель-СПб, 2008, с. 318—329
  34. «Билялетдинов может перейти в "Зенит"»։ «Спорт-Экспресс»։ 2006-12-05։ Վերցված է 2017-01-04 
  35. «"ПУШКА" ЛОСЬКОВА НА СЕЙ РАЗ ПРОМОЛЧАЛА»։ «Спорт-Экспресс»։ 2007-04-16։ Վերցված է 2017-01-04 
  36. Алексеев Константин (2007-04-19)։ «В ДЕНЬ РОЖДЕНИЯ "ДИНАМО" ИМЕНИННИКОМ СТАЛ СЫЧЕВ»։ «Спорт-Экспресс» 
  37. Алексеев Константин (2007-05-03)։ «"ЛОКО" ВСПОМНИЛ, ЧТО ТАКОЕ КУРАЖ»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-04 
  38. Кружков Александр (2007-05-21)։ «ИЗВИНИТЕ УЖ, МИСТЕР БРИМСОН!»։ «Спорт-Экспресс» 
  39. Трахтенберг Леонид (2007-05-28)։ «ОТ РЫВКА СЫЧЕВА ПЕРЕПАЛО И ПЕТЕРБУРГУ»։ «Спорт-Экспресс» 
  40. «Футбол: Капитаном "Локомотива" стал Билялетдинов»։ Sportbox։ Վերցված է 2017-01-04 
  41. Просветов Александр (2007-10-05)։ «НА УКРОЩЕНИЕ "ВОЛКОВ" ХВАТИЛО ЧЕТВЕРТИ ЧАСА»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-04 
  42. Просветов Александр (2007-10-26)։ «ЗА ТАКУЮ НИЧЬЮ НЕ СТЫДНО»։ «Спорт-Экспресс» 
  43. «Билялетдинов дисквалифицирован на три матча»։ «Спорт-Экспресс»։ 2007-11-07։ Վերցված է 2017-01-05 
  44. «Динияр Билялетдинов. 2007»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-05 
  45. «РОСГОССТРАХ - ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 2-й тур ПРЕДСТАВЛЕНИЕ МАТЧЕЙ»։ «Спорт-Экспресс»։ 2008-03-22։ Վերցված է 2017-01-05 
  46. «Ковальчук против Билялетдинова»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-05 
  47. «ДИЛЕТАНТСКАЯ 45-МИНУТКА ПРОФИ»։ «Спорт-Экспресс»։ 2008-04-07։ Վերցված է 2017-01-05 
  48. «"ЛОКО" ЛИШИЛ СЕБЯ ДВУХ ОЧКОВ. А МОГ И ТРЕХ»։ «Спорт-Экспресс»։ 2008-05-05։ Վերցված է 2017-01-05 
  49. «СОБЫТИЯ ТУРА»։ «Спорт-Экспресс»։ 2008-05-17։ Վերցված է 2017-01-05 
  50. 50,0 50,1 «Динияр Билялетдинов. 2008»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-05 
  51. «Болельщики: Динияр Билялетдинов зазнался!»։ fclmnews.ru։ 2008-10-31։ Վերցված է 2017-01-05 
  52. «Билялетдинов сломал ногу»։ football.ua։ 2009-04-28։ Վերցված է 2017-01-06 
  53. «СВЕТЛЫМ ПЯТНОМ У "ЛОКО" ОКАЗАЛСЯ ГИЛЬЕРМЕ»։ «Спорт-Экспресс»։ 2009-07-13։ Վերցված է 2017-01-06 
  54. 54,0 54,1 Вайцеховская Елена (2009-05-12)։ «Николай ПИСАРЕВ: "МЫ МНОГО ЛЕТ ВЕРИЛИ В ИЛЛЮЗИЮ"»։ «Спорт-Экспресс» 
  55. «ПАВЛЮЧЕНКО, АРШАВИН. СЛЕДУЮЩИЙ ЖИРКОВ?»։ «Спорт-Экспресс»։ 2009-05-20։ Վերցված է 2017-01-06 
  56. «Английская колония»։ «Спорт-Экспресс»։ 2009-10-26։ Վերցված է 2017-01-06 
  57. Брюдина Екатерина (2009-07-27)։ «ПОБЕДА "ЛОКО" ОПЯТЬ ОСТАЛАСЬ НА ЗАПАСНОМ ПУТИ»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-06 
  58. Телингатер Григорий (2009-08-03)։ «ПЕРВУЮ ПОБЕДУ СЕМИН ОТПРАЗДНОВАЛ В ДЕНЬ ЖЕЛЕЗНОДОРОЖНИКА»։ «Спорт-Экспресс» 
  59. Левин Борис (2009-08-17)։ «СТАДИОН В ЧЕРКИЗОВЕ ПО-ПРЕЖНЕМУ НЕПРИСТУПЕН»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-06 
  60. Билялетдинов перешёл в «Эвертон»
  61. Николай Наумов: «„Эвертон“ вёл Билялетдинова полтора года»
  62. Билялетдинов проходит медобследование в «Эвертоне»
  63. «Ринат Билялетдинов: «Мы с женой одобрили отъезд сына, но будем скучать»»։ «»։ Վերցված է 2017-01-06 
  64. «Последнее слово – за Биллом!»։ «Советский Спорт»։ Վերցված է 2017-01-08 
  65. «Билялетдинов дебютировал за "Эвертон"»։ 2009-08-30։ «Комсомольская правда»։ Վերցված է 2017-01-07 
  66. 66,0 66,1 «Русский стандарт. Динияр Билялетдинов отдал уже пять голевых передач за «Эвертон», из них три – со стандартных положений»։ «Сорветский Спорт»։ 2009-09-25։ Վերցված է 2017-01-07 
  67. «Распасовщик Динияр. Билялетдинов в «Эвертоне» вновь записал на свой счет голевую передачу – уже шестую»։ «Советский Спорт»։ Վերցված է 2017-01-07 
  68. «Билялетдинов спас «Эвертон» от поражения»։ Livesport։ 2009-10-17։ Վերցված է 2017-01-08 
  69. «"Дубль" Билялетдинова в матче с "Астон Виллой": гол и красная карточка»։ «Спорт-Экспресс»։ 2009-10-31։ Վերցված է 2017-01-08 
  70. Рабинер Игорь (2009-12-25)։ «15 открытий сезона»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-08 
  71. «Goal of the Season / 09/10 End Of Season. Awards»։ evertonfc.com։ 5 May 2010։ Վերցված է 10 May 2010 
  72. «ПАС ИЗ-ЗА ГРАНИЦЫ»։ «Спорт-Экспресс»։ 2010-04-06։ Վերցված է 2017-01-08 
  73. «Последнее слово – за Биллом!»։ «Советский Спорт»։ Վերցված է 2017-01-08 
  74. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  75. «Динияр Билялетдинов: "Мне нужно ждать своего шанса"»։ «Спорт-Экспресс»։ 2010-12-05։ Վերցված է 2017-01-10 
  76. «Павел Погребняк: "Приятно, что отличился правой"»։ «Спорт-Экспресс»։ 2011-01-24։ Վերցված է 2017-01-10 
  77. ««Спартак» интересуется Динияром Билялетдиновым»։ Свободная пресса։ Վերցված է 2017-01-10 
  78. «Гол Билялетдинова помог "Эвертону" обыграть "Вулверхэмптон"»։ Чемпионат.com։ 2011-04-09։ Վերցված է 2017-01-10 
  79. «Динияр Билялетдинов дисквалифицирован на три матча»։ seclub.org։ Վերցված է 2017-01-10 
  80. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  81. «Забыть 2011-й»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-14 
  82. Билялетдинов: надо менять команду, а может, и чемпионат — Футбол — Чемпионат.com
  83. «В Англии утверждают, что "Рубин" близок к покупке Билялетдинова»։ «Спорт-Экспресс»։ 2011-12-31։ Վերցված է 2017-01-14 
  84. «Спартак» официально объявил о договорённости по Билялетдинову
  85. «Спартак» заплатит за Билялетдинова чуть более € 2 млн
  86. ««Интерфакс»: «Спартак» заплатит за Билялетдинова 6,7 миллиона евро»։ sports.ru։ 24 января 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-01-24 
  87. Федун: сумма трансфера Билялетдинова примерно равна € 6,5 млн
  88. Агапов Артём։ «Английский акцент. Аршавин в кустах и поющий Жирков»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-01-14 
  89. «Английские пациенты»։ smena.ru։ Վերցված է 2017-01-14 
  90. «Рубин» объявил о переходе Билялетдинова
  91. Ринат Билялетдинов: «Инициатива приглашения в „Рубин“ Динияра была не столько моя, а руководства республики»
  92. «Мамаев и Гекдениз - лучшие у "Краснодара" и "Рубина"»։ «Спорт-Экспресс»։ 2015-07-30։ Վերցված է 2017-02-23 
  93. «Билялетдинов — в основном составе «Рубина» на матч со «Спартаком»»։ Чемпионат.com։ 2015-08-03։ Վերցված է 2017-02-23 
  94. «"Рубин" - "Зенит": концерт Халка и Шатова в Казани»։ «Спорт-Экспресс»։ 2015-08-24։ Վերցված է 2017-02-23 
  95. «"Рубин" ожил и остановил "Локомотив"»։ «Спорт-Экспресс»։ 2015-09-12։ Վերցված է 2017-02-23 
  96. 96,0 96,1 96,2 Владислав Зимагулов։ ««С Чалым нет отношений никаких!». Почему Билялетдинов не играет в «Рубине»» (ռուսերեն)։ Бизнесс-Газета։ Վերցված է 2017-02-23 
  97. «Золотой Акинфеев!!! ЦСКА – чемпион»։ «Спорт-Экспресс»։ 2016-05-21։ Վերցված է 2017-02-23 
  98. «Динияр Билялетдинов. 2015-2016»։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2017-02-23 
  99. «Грасия не рассчитывает на Билялетдинова, «Рубин» хочет расстаться с игроком»։ Bombardir։ 2017-02-17։ Վերցված է 2017-07-24 
  100. «Денис Ткачук, Динияр Билялетдинов и еще четыре футболиста покинули «Рубин»»։ Спорт день за днем։ Վերցված է 2017-07-24 
  101. Илья Казаков (2006-12-06)։ «ДИНИЯР БИЛЯЛЕТДИНОВ – ИГРОК «ОСНОВЫ» БЕЗ МЕСТА»։ Спорт день за днем։ Վերցված է 2017-04-12 
  102. «КРЕПКИЙ СЕРЕДНЯК. ЭТОГО МАЛО»։ «Спорт-Экспресс»։ 2008-01-15։ Վերցված է 2017-04-17 
  103. 103,0 103,1 «КТО КОГО?»։ «Спорт-Экспресс»։ 2006-09-23։ Վերցված է 2017-04-17 
  104. «Билялетдинов Динияр Ринатович»։ clubspartak.ru։ Վերցված է 2017-01-01 
  105. «Билли, заряжай!»։ Чемпионат.com։ 2014-02-03։ Վերցված է 2017-04-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]