Դինեշ Չանդրա Սեն
Դինեշ Չանդրա Սեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1866[1] |
Մահացել է | նոյեմբերի 20, 1939[1] (73 տարեկան) Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանասեր, գրող և Դասղեկ |
Հաստատություն(ներ) | Կալկաթայի համալսարան |
Ալմա մատեր | Կալկաթայի համալսարան և Դաքքայի քոլեջ (1885) |
Տիրապետում է լեզուներին | բենգալերեն[2] |
![]() |
Ռայ Բահադուր Դինեշ Չանդրա Սեն (բենգալերեն՝ দীনেশ চন্দ্র সেন. նոյեմբերի 3, 1866[1] - նոյեմբերի 20, 1939[1], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բենգալացի գրող, մանկավարժ և բենգալական բանահյուսության հետազոտող։ Կալկաթայի համալսարանի բենգալերենի և բենգալական գրականության բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի հիմնադիր անդամ էր և Ռամտանու Լահիրիի գիտաշխատող: Մահացել է 1939 թվականին Կալկաթայում։
Կյանքի վաղ շրջան և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենը ծնվել է Իշվար Չանդրա Սենի և Ռուպալատա Դևիի ընտանիքում, Սուապուր գյուղում (ներկայիս Բանգլադեշի Դաքա շրջանում): Նրա մոր ընտանիքը Մանիկգանջ շրջանի Բոգջուրից էր։ [3] Հիրալալ Սեննը մորական կողմից նրա զարմիկն էր։ Նրա թոռ Սամար Սենը նշանավոր բենգալացի բանաստեղծ էր:
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականին ընդունվել է Դաքայի Յագաննաթ համալսարան : 1885 թվականին հանձնել է FA քննությունը Դաքայի քոլեջում : 1889 թվականին գերազանցությամբ հանձնել է բակալավրիատի քննությունը անգլիական գրականությունից: 1891 թվականին դարձել է Կոմիլայի Վիկտորիա դպրոցի տնօրեն։ 1909–13-ին աշխատել է Կալկաթայի համալսարանի բենգալերենի և բենգալական գրականության նորաստեղծ բաժանմունքում։ 1913 թվականին դարձել է Ռամտանու Լահիրիի գիտաշխատող նույն բաժնում։ 1921 թվականին Կալկաթայի համալսարանը նրան շնորհել է գրականության դոկտորի աստիճան՝ հաշվի առնելով նրա գիտական աշխատանքները: 1931 թվականին Բենգալիայի գրականության բնագավառում ունեցած ավանդի համար նա ստացել է Ջագաթթարինի ոսկե մեդալ ։ 1932 թվականին անցել է թոշակի:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղմնավոր գործունեություն է ծավալել բենգալական բանահյուսության հավաքագրման, հավաքչական աշխատանքների հիման վրա ժողովածուների կազմման, բանահյուսական նյութի վերլուծաբար ուսումնասիրման ասպարեզներում։ Չանդրա Կումար Դեի հետ համագործակցելով՝ հրատարակել է Mymensingh Gitika-ն ( Մայմենսինգի բալլադներ)՝ 21 բալլադներից բաղկացած ժողովածուն[4] [5] [6] [7] [8]:
1890 թվականին՝ Կոմիլա Վիկտորիայի դպրոցի տնօրեն աշխատելու ընթացքում, Դինեշ Չանդրա Սենը այցելել է Բենգալիայի գյուղական տարբեր շրջաններ և հավաքել հին բենգալական ձեռագրեր, գրի առել բանահյուսական պահպանված նմուշներ և այդ ամենն օգտագործել բենգալական գրականության պատմությունը գրելիս: 1905 թվականին նա առաջին անգամ հրատարակել է «Չուտիխաներ Մահաբհարաթա»-ի երկու տարբերակները: Դինեշ Չանդրա Սենի հեղինակած «Բրիհաթ Բանգա» / Brihat Banga (Մեծ Բենգալիա. սոցիալական պատմություն ) երկհատոր աշխատությունը ևս եզակի, կոթողային երկ է Բենգալիայի պատմության ուսումնասիրության մեջ:
Նրա հանրահայտ «Բենգալական գրականության պատմություն» աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1911 թվականին, արժանացել է համընդհանուր ճանաչման և մասնագետների բարձր գնահատականին։
Բենգալերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bangla Bhasa O Sahitya (1896)
- Tin Bandhu (Երեք ընկեր) (1904)
- Ramayani Katha (Ռամայանայի հեքիաթներ) (1904)
- Behula (a folk tale) (1907)
- Sati (1907)
- Phullara (1907)
- Jada Bharat (1908)
- Sukatha (էսսեների ժողովածու) (1912)
- Grihashri (1916)
- Nilmanik (1918)
- Mukta Churi (1920)
- Saral Bangla Sahitya (1922)
- Vaidik Bharat (Վեդայական Հնդկաստան. Վեդաների պատմությունների հիման վրա) (1922)
- Gharer Katha O Yugasahitya (ինքնակենսագրական երկ) (1922)
- Aloke Andhare (1925)
- Chaukir Vidambana (1926)
- Oparer Alo (1927)
- Pauraniki (հեքիաթներ Պուրանաներից) (1934)
- Brihat Banga (Մեծ Բենգալիա. սոցիալական պատմություն ) երկու հատորով (1935)
- Ashutosh Smriti Katha (1936)
- Shyamal O Kajjal (1936)
- Padavali Madhurya (1937)
- Puratani (1939)
- Banglar Puranari (1939)
- Prachin Bangla Sahitye Musalmaner Avadan (1940)
- Rakhaler Rajgi
Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- History of Bengali Language and Literature / Բենգալերենի և բենգալական գրականության պատմություն (1911)
- Sati / Սաթի (1916)
- The Vaishnava Literature of Medieval Bengal / Միջնադարյան Բենգալի Վայշնավայի գրականությունը (1917)
- Chaitanya and His Companions / Չայտանյան և նրա ուղեկիցները (1917)
- The Folk Literature of Bengal / Բենգալիայի ժողովրդական գրականությունը (1920)
- The Bengali Ramayana / Բենգալական Ռամայանան (1920)
- Bengali Prose Style / Բենգալական արձակի ոճը, 1800-1857 (1921)
- Chaitanya and His Age / Չայտանյան և նրա դարաշրջանը (1922)
- Eastern Bengal Ballads in four volumes / Արևելաբենգալյան բալլադներ - չորս հատորով (1923–1932)
- Glimpses of Bengal Life / Բենգալյան կյանքի ակնարկներ (1925)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Huq, Syed Azizul (2012). «Sen, Raibahadur Dineshchandra». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
- ↑ «মৈমনসিংহ গীতিকা/ভূমিকা - উইকিসংকলন একটি মুক্ত পাঠাগার». bn.wikisource.org (Bengali). Վերցված է 2023-06-20-ին.
- ↑ Sen, Dineshchandra (1911). History of Bengali Language and Literature: A Series of Lectures Delivered as Reader to the Calcutta University (անգլերեն). The University.
- ↑ Basak, Sila; Bahadur, Dineshchandra Sen Rai (July 2006). Eastern Bengal Ballads (Vol. 4) (անգլերեն). Gyan Publishing House. ISBN 978-81-212-0906-9.
- ↑ Luhar, Sahdev (2023-02-25). Folklore Studies in India: Critical Regional Responses (անգլերեն). N. S. Patel (Autonomous) Arts College, Anand. ISBN 978-81-955008-4-0.
- ↑ Dasgupta, Biplab (2005). European Trade and Colonial Conquest (անգլերեն). Anthem Press. ISBN 978-1-84331-029-7.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինեշ Չանդրա Սեն» հոդվածին։ |
|