Դինա Վերնի
Դինա Վերնի ֆր.՝ Dina Vierny | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1919[1] |
Ծննդավայր | Քիշնև, Ռումինիայի թագավորություն[2] |
Մահացել է | հունվարի 20, 2009[3][1][4][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆոնդապահ |
Ամուսին | Սաշա Վերնի և Jean Lorquin? |
Պարգևներ և մրցանակներ |
Դինա Վերնի (ի ծնե՝ Դինա Յակովլևնա Այբինդեր, ֆր.՝ Dina Vierny (Aibinder)[5], հունվարի 25, 1919[1], Քիշնև, Ռումինիայի թագավորություն[2] - հունվարի 20, 2009[3][1][4][…], Նյոյի սյուր Սեն[2])[6][7][8], ֆրանսիացի բնորդուհի և պատկերասրահի սեփականատեր, արվեստաբան, երգչուհի, քանդակագործ Արիստիդ Մայոլի մուսան։ Պատվո լեգեոնի շքանշանակիր (1991)[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինա Այբինդերը ծնվել է Քիշնևի հրեաների երաժշտական ընտանիքում (այդ ժամանակ Ռումինիային բռնամիացված Բեսարաբիայի տարածքում)։ Նրա հայրը՝ Յակով Այբինդերը (1889 թվականի դեկտեմբերի 9, Քիշնև, Բեսարաբիայի նահանգ[10][11][12][13] - 1943 թվականի դեկտեմբերի 12, Օսվենցիմ ճամբար, Լեհաստան) եղել է դաշնակահար, մայրը երաժիշտ էր[14][15], մորաքույրը՝ օպերային երգչուհի էր։
1925 թվականին ընտանիքը թողել է Ռումինիան և Օդեսան, Վարշավան և Բեռլինը անցնելուց հետո հասել են Փարիզ, որտեղ հայրը համր կինոյի նվագակցելու սեանսներ է կատարել[16]։ Երբ Դինան դարձել է 15 տարեկան, նրա հոր ընկեր ճարտարապետ Ժան Կլոդ Դոնդելը ծանոթացրել է նրան հայտնի քանդակագործ 73-ամյա Արիստիդ Մայոլի հետ, որն արդեն անառարկելի և զառամյալ տարիքով հեղինակություն էր։ Վերնին դարձել է նրա սիրելի մոդելը։ Մայոլը ներկայացրել է նրան նյուի տարբեր ձևերով բրոնզե, մարմարե և այլ նյութերով աշխատանքներում («Գետ», «Օդ», «Ներդաշնակություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ) և դրա շնորհիվ այդ ստեղծագործական համագործակցության նա կրկին սկսել է նկարել։ Վերնին գնացել է Մայոլի արվեստանոց գրեթե ամեն օր և երեք ժամ կեցվածք է ընդունել։ Բազմաթիվ վաղ աշխատանքներում նրա գլուխը ներքև է կռացած, իսկ հայացքը խիստ կենտրոնացած է։ Դինան այդ ժամանակ դասեր էր անում, իսկ Մայոլը նույնիսկ հատուկ պատվանդան էր պատրաստել նրա դասագրքերի համար[17]։ Վերնին կեցված է ընդունել նաև Անրի Մատիսի, Պիեռ Բոնարի և Դյուֆիի համար, հիմնականում Փարիզի համալսարանում սովորելիս արձակուրդների ժամանակ։ Ծանոթ է եղել Անդրե Բրետոնի, Մարսել Դյուշանի, Ս. Պոլյակովի, Ս. Շարշունի հետ։ Ժան Լուի Բառոյի և Բեռնար Բլիեի հետ նկարահանվել է կինոյում։ Հանդես է եկել «Հոկտեմբեր» էստրադային համույթում, որը ղեկավարել է Ժակ Պրևերը[18]։ 1938 թվականին ամուսնացել է սկսնակ կինոօպերատոր Սաշա Վերնիի հետ[19]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դինա Վերնին մասնակցություն է ունեցել Դիմադրության շարժմանը՝ սկզբում Փարիզում, ապա Բանյուլում՝ Մայոլի կալվածքում, որը թաքցրել է նրան այդտեղ օկուպացիայի ժամանակ։ Մայոլից գաղտնի Վերնին Պիրենեյներով իրականացրել է փախստականների անցումը Իսպանիա, համագործակցել է ամերիկացի լրագրող Վարիան Ֆրայի մարսելյան ընդհատակյա խմբի հետ։ Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Դինային և ազատ է արձակել Մայոլի միջնորդությունից հետո միայն, որն ուղարկել է նրան Նիս՝ Անրի Մատիսի մոտ[20]։ Սակայն կարճ ժամանակ անց նա անօրինական ձևով գնացել է Փարիզ, որտեղ 1943 թվականին կրկին ձերբակալվել է, այս անգամ գեստապո։ Ազատ է արձակվել 6 ամիս բանտարկությունից հետ Առնո Բրեկերին Մայոլի դիմելուց հետո։ Վերնիի հայրն արտաքսվել է և մահացել Օսվենցիմում[21][22][23]։
1944 թվականի սեպտեմբերի 27-ին Մայոլը մահացել է ավտովթարից, իր ողջ կարողությունը և իր բոլոր հավաքածուները նա կտակել է Դինային։ Դինա Վերնին դարձել է Փարիզում գտնվող ամենաառաջատար պատկերասրահներից մեկի սեփականատերը։ 1947 թվականից նրան էր պատկանում Փարիզի 6-րդ թաղամասի Ժակոբի փողոցում գտնվող պատկերասրահը։ 1949 թվականի դենացիֆիկացիայից հետո Առնո Բրեկերը նրա օգնությունն է խնդրել՝ Փարիզում ցուցահանդես կազմակերպելու համար, սակայն Վերնին մերժել է։
Ողջ կյանքի ընթացքում Դինա Վերնին զբաղվել է Մայոլի արվեստի տարածմամբ՝ վերջավորելով դա 1995 թվականին «Դինա Վերնիի ֆոնդի» Մայոլի թանգարանի բացմամբ (Գրենել փողոց, 6-րդ թաղամաս, 61), որտեղ բացի Մայոլի աշխատանքների (ինչպես նաև «պարզ նկարիչները» և խորհրդային նոնկոնֆորմիստների հավաքածուներ) մշտական ցուցադրությունը, առանաձնացել է ցուցահանդեսների բացառիկ բարձր մակարդակով։ Մայոլի 18 արձաններ նա փոխանցել է ֆրանսիական կառավարությանը՝ Թյուիլրիի այգիներում տեղադրելու պայմանով (հետագայում նա տվել է ևս երկու արձան)։
Դինա Վերնին ժամանակակից նկարիչների բազմաթիվ ալբոմների և գրացուցակների համահեղինակ է, այդ թվում՝ Ֆրանսուազա Ժիլոյի, Սերժ Պոլյակոցի, Էրիկ Բուլատովի, Անդրե Բոշանի, Ժյուլ Պասկինի և Արիստիդ Մայոլի։ Դինա Վերնիի նկարը կա 1973 թվականի «Սովետական մեծ հանրագիտարանի» «Մայոլ» հոդվածում։ Նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարել Օլգա Սվիբլովան (1995)։
Տիկնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինա Վերնին հայտնի է նաև անտիկվարային տիկնիկների հավաքածուներով։ Նա ունեցել է մանրանկար տիկնիկների, պիտույքների, տիկնիկների տների, սենյակների, կառքերի և սայլակառքերի լայն հավաքածու, ինչպես նաև Ֆրանսիայում և Գերմանիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արտադրված հազվագյուտ տիկնիկներով։ Նրա հավաքածուն ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը առաջին հերթին գեղարվեստական մակարդակի առումով։ Վերնիի տիկնիկները որպես արվեստի իրական գործեր ցուցադրվել են լուրջ թանգարաններում։ 1995 թվականին նրա հավաքածուի մի մասը վաճառվել է Սոթբիս աճուրդում[24]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինա Վերնին նաև հայտնի է ռուսերեն գողային և ճամբարային երգերի կատարմամբ («Блатные песни» ալբոմն առաջին անգամ թողարկվել է 1975 թվականին[25][26] և վերաթողարկվել է կոմպակտ դիսկով[27])։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնիի ծնողները սոցիալ-դեմոկրատների (մենշևիկներ) հայացքներին էին հարում, սակայն նա ինքը եղել է տրոցկիզմի հետևորդ[28]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու երեխա է ունեցել քանդակագործ, Հռոմեական մրցանակի դափնեկիր (1950) Ժան Սերժ Լորկենի (Jean Lorquin, 1924-1999) հետ ամուսնությունից.
- Օլիվյե Լորկեն (Olivier Lorquin, ծնվել է 1949 թվականին)՝ գրականագետ, Վերնիի ֆոնդի տնօրեն։
- Բերտրան Լորկեն (Bertrand Lorquin, ծնվել է 1957 թվականին)՝ արվեստաբան, Մայոլի և մի շարք նկարիչների գրացուցակների հեղինակ և համահեղինակ (մոր հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.guardian.co.uk/artanddesign/2009/feb/04/obituary-art-dina-vierny
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Հաշվի առնելով, որ «Դինա Վերնիի ֆոնդը» և դրա հուշանվերների խանութը գրանցված է Դինա Այբինդերի անունով, հետևում է ենթադրել, որ պաշտոնական փաստաթղթերում նա պահպանել է օրիորդական ազգանունը։ (Տես օրինակ՝ Magasin spécialisé, Commerce de détail, AIBINDER Dina dit VIERNY, 36 Rue Jacob, 75006, PARIS Արխիվացված 2009-02-10 Wayback Machine, AIBINDER DITE VIERNY DINA, 26 CHEMIN LATERAL 92220 Bagneux Hauts de Seine Արխիվացված 2009-02-10 Wayback Machine, AIBINDER Dina, Commerces de détail divers en magasin spécialisé Արխիվացված 2009-02-11 Wayback Machine).
- ↑ Некролог в «Ле Монд»: В этом некрологе, как и во многих других, Кишинёв указывается расположенным недалеко от Одессы, что, по всей вероятности, и послужило основой упоминания отдельными источниками Одессы.
- ↑ «Некролог в «Times»». Արխիվացված է օրիգինալից 2010-05-24-ին. Վերցված է 2020-04-06-ին.
- ↑ Некролог в «The New York Times»
- ↑ «Décret du 15 novembre 1999 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Некролог в «Либерасьон»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Некролог в «Юманите» Արխիվացված 2009-02-10 Wayback Machine
- ↑ Décès de Dina Vierny, la muse du sculpteur Aristide Maillol
- ↑ Dina Vierny, the muse to sculptor Maillol(չաշխատող հղում)
- ↑ «Списки депортированных в Освенцим из Франции евреев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Список депортированных из Парижа румынских евреев в PDF». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Dina Vierny: l’envol d’une muse(չաշխատող հղում)
- ↑ Դինա Վերնի. բրոնզե կինը
- ↑ Sophie Pinkham «Gulag Tunes»
- ↑ «Dina Vierny par Pierre Jamet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Прибежище музы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Личная карточка Я. Айбиндера Արխիվացված 2009-02-10 Wayback Machine: Яков Айбиндер, как румынский подданный еврейского происхождения, был депортирован из Парижа 7 декабря 1943 года через пересылочный лагерь Дранси в Освенцим, где умерщвлён сразу по прибытии 12 декабря.
- ↑ «Список депортированных из Парижа евреев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ The Woman in Red and the Legacy of Maillol (The New York Times)
- ↑ Антикварные куклы
- ↑ Игорь Ефимов. Песни, выученные наизусть // Челябинская неделя. — 2000. — 13 հունիսի.
- ↑ Милена Орлова, Юрий Яроцкий Парижская муза русского искусства // Газета "Коммерсантъ". — В. 10. — С. 15.
- ↑ Блатные песни-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ The Lubitz TrotskyanaNet: см. под именем Дина Айбиндер
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сен-Бри Г., Федоровский В. Русские избранницы. М.: Республика, 1998.
- Фрер А. Беседы с Майолем / Сокр. пер. с фр. Вступ. ст. и примеч. Н. В. Апчинской. Л., 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հարցազրույց Դինա Վերնիի հետ, 2008 թ.». YouTube. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- Dina Vierny, Model And Muse For Art’s Masters
- Основные даты жизни Дины Верни
- Հոդված Դինա Վերնիի մասին
- Сайт музея Майоля — фонда Дины Верни
- Դինա Վերնիի պատկերասրահի կայք
- Dina Vierny. Une vie vouée à l’art
- Booknik կայքում(ռուս.)
- IMDB կայքում
- Դինա Վերնիի երգերը Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Դինա Վերնիի երգերը
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Քիշնև քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2009 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Բնորդուհիներ
- Ֆրանսիացի մոդելներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի արվեստաբաններ
- Հոլոքոստից փրկվածներ