Դինա Ավերինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Ավերինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Дина Алексеевна Аверина
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 13, 1998(1998-08-13) (25 տարեկան)
Ծննդավայր՝Զավոլժյե, Գորոդեցկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան
168 սանտիմետր
Քաշ՝45 կիլոգրամ

Դինա Ալեքսեևնա Ավերինա (ռուս.՝ Дина Алексеевна Аверина, օգոստոսի 13, 1998(1998-08-13), Զավոլժյե, Գորոդեցկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան), ռուս գեղարվեստական մարմնամարզիկ, Ռուսաստանի հավաքականի անդամ, Սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ութակի չեմպիոն (2017, 2018), այդ թվում երկու անգամ աշխարհի բացարձակ չեմպիոն (2017, 2018), Եվրոպայի եռակի չեմպիոն (2017), Ռուսաստանի բացարձակ չեմպիոն (2017, 2018)[1]։

Նրա զույգ քույրը՝ Արինա Ավերինան ևս գեղարվեստական մարմնամարզիկ է, աշխարհի եռակի չեմպիոն (2017, 2018) և Եվրոպայի քառակի չեմպիոն (2017, 2018), ինչպես նաև ունի ավագ քույր՝ Պոլինա Ավերինան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1998 թվականի օգոստոսի 13-ին Զավոլժյեում։ 4 տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ։ Մինչև 12 տարեկանը քրոջ հետ սովորել է սովորական դպրոցում, սակայն անհատական ծրագրով։

Ավերինա քույրերի առաջին մարզիչը եղել է Լարիսա Վիկտորովնա Բելովան։ Ավագ քույրը՝ Պոլինան էլ է զբաղվել մարմնամարզությամբ, սակայն թողել է մարզական պարապմունքները սովորելու պատճառով։

2011 թվականի սեպտեմբերից սկսեկ է մարզվել «Նովոգորսկ» ուսումնամարզական կենտրոնում, իսկ «Պատանի մարմնամարզիկ» մրցույթից և Խորվաթիայում հավաքներից հետո Ավերինա քույրերն ընկան Օլիմպիական նախապատրասությունների կենտրոն՝ Վերա Շատալինա գլխավորությամբ։

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին քույրերը մասնակցել են Մոսկվայի առաջնությանը, որտեղ Դինան նվաճել է ոսկե մեդալ, իսկ Արինան եղել է երկրորդը։ Դրանից հետո աղջիկները մեկնել են Գրան Պրի Հոլոն։ Մրցություններում քույրերը փոխվեցին տեղերով. Արինան դարձել է հաղթողը՝ առաջ անցնելով Դինայից 0.009 միավորով։ World Cup 2014 Lissabon-ի ժամանակ Դինան առաջին անգամ տեղ է գտել Աշխարհի գավաթի փուլի եռյակում. բազմամրցությունում և ժապավենով վարժություններում նա երրորդն էր և նվաճել է արծաթ լախտով մրցույթում[2]։

2014 թվականի Ռուսաստանի առաջնությանը Պենզայում Դինա ստացել է երկու ոսկե մեդալ ժապավենով վարժությունների ու բազմամրցության (կիսել է քրոջ հետ) համար և արծաթ՝ օղակով ելույթների համար։

Սպարտակիադայի փուլում Ռամենսկոե քաղաքում եղել է երկրորդը։ «Luxembourg Trophy 2014»-ում առաջին տեղն է եղել բազմամրցության մեջ, ոսկի է վաստակել ժապավենով և օղակով վարժությունների համար։

Դրանից հետո Դինան և Արինան ներառվել են գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի հավաքականում՝ ներկայացնելով Պրիվոլժսկի ֆեդերալ շրջանը և Մոսկվան։

Հասուն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Գրան Պրիի փուլում Մոսկվայում գրավել է հինգերորդ տեղը[3]։ Ռուսաստանի առաջնությունում երրորդն էր՝ զիջելով Արինային և Յանա Կուդրյավցևային։ Հավաքականների մրցություններում միաժամանակ զբաղեցրել է առաջին և երկրորդ տեղերը, քանի որ հանդես է եկել երկու ֆեդերալ շրջանների կողմից։ Ոսկե մեդալի է արժանացել գնդաով վարժությունների համար, իսկ օղակով մրցությունում՝ արծաթե[4]։ Կորբեյն-Էսոնի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը գնդակով ու օղակով վարժություններում, իսկ ժապավենով մրցույթում՝ առաջին՝ կիսելով այն Արինայի հետ[5]։ Բուդապեշտում ընթացող Աշխարհի գավաթի փուլում հաղթող է ճանաչվել ծրագրի բոլոր ձևերում՝ բացառությամբ ժապավենի։

2016 թվականի Ռուսաստանի առաջնությանը եղել է երրորդը[6]։ Բեռլինի Աշխարհի գավաթի փուլը նրան բերել է երեք ոսկե մեդալ՝ բազմամրցություն, գնդակով և ժապավենով վարժություններ[7]։ Լիտվայի մրցաշարում եղել է առաջատարը։ Էյլաթի Գրան Պրիի եզրափակիչ փուլում նվաճել է երկու արծաթե մեդալ՝ բազմամրցություն, գնդակով վարժություններ։ Էսպոոյում տեղի ունեցած Աշխարհի գավաթում գնդակով վարժություններում եղել է երկրորդը[8]։ Դինայի հավաքականը աշխարհի ակումբային առաջնությանը դարձել է երրորդը, իսկ հենց աղջիկը առաջին փուլում առաջին տեղն է նվաճել ժապավենով վարժություններում, իսկ գնդակով վարժություններում՝ երկրորդը։ Մոսկվայի Գրան Պրիում քրոջ հետ մրցանակ է ստացել արտիստիզմի համար Ալինա Կաբաևայի կողմից։

2017 թվականի մրցաշրջանը Դինայի համար սկսվել է Մոսկվայում կայացած Գրան Պրիի մրցաշարում հաղթանակով, որտեղ նրան հաջողվել է առաջ անցնել աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Սոլդատովային։ Բացի այդ՝ նա նվաճել է երեք ոսկե (օղակ, լախտ, ժապավեն) և մեկ արծաթե (գնդակ) մեդալ[9]։ Դրանից հետո նա դարձել է երկրի բացարձակ չեմպիոն[10]։ Թյե քաղաքում ընթացող Գրան Պրիի ժամանակ ստացել է չորս ոսկե մեդալ (բազմամրցություն, օղակ, գնդակ, լախտ), ժապավենով վարժություններում զիջել է միայն Յուլյա Բրավիկովային։ Պեզարոյում տեղի ունեցող Աշխարհի գավաթը Դինային բերել է երեք ոսկի (գնդակ, լախտ, ժապավեն) և երկու արծաթե (բազմամրցություն, օղակ) մեդալներ։ Տաշքենդում եղել է առաջինը բազմամրցությունից և լախտերով վարժություններից, իսկ մնացած երեք մարզաձևերում եղել է երկրորդը՝ զիջելով միայն քրոջը՝ Արինային։ Եվրոպայի առաջնությունը վերջնականորեն ամրապնդել է Ավերինա քույրերի կարգավիճակը՝ որպես Ռուսասատանի հավաքականի առաջատարներ. Դինան ստացել է երեք ոսկե մեդալ (բազմամրցություն, օղակ, ժապավեն)։ Գրան Պրի Հոլոնը մարմնամարզուհուն բերել է մեկ ոսկի և երկու արծաթ, իսկ Համաշխարհային խաղերի ժամանակ նա չեմպիոն է դարձել լախտերով վարժություններում, նվաճել արծաթ մնացած բոլոր ձևերում։ Կազանում ընթացող World Chellenge Cup-ի ժամանակ նվաճել է երեք ոսկե (բազմամրցություն, օղակ, լախտեր) և երկու արծաթե (գնդակ, ժապավեն) մեդալներ[11]։

Գործունեության մեջ աշխարհի առաջին առաջնությունում նա դարձել է բացարձակ հաղթող, ինչպես նաև եղել է առաջինը օղակով և լախտերով վարժություններում, իսկ գնդակով և ժապավենով մրցույթներում՝ երկրորդը[12]։

2018 թվականին Սոֆիայում կայացած աշխարհի առաջնությունն ավարտվել է ռուս մարզիկների հաղթարշավով։ Դինան ոսկե մեդալ է վաստակել անհատական բազմամրցությունում՝ հաստատելով աշխարհի չեմպիոնի իր կարգավիճակը՝ հաղթելով օղակով, գնդակով, լախտերով մրցույթները։ Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ նաև խմբային բազմամրցությունում։

Իր օղակի ծրագրով մասնակցել է «Ալեքսեյ Նեմով և սպորտի լեգենդներ» շոուին, իսկ քրոջ հետ՝ «Ալինա 2016»-ին ցուցադրական համարով։ «Առանց ապահովագրության» շոուում քրոջ հետ կատարել է «Երկվորյակներ» համարը։

2019 թվականին Մոսկվայում ընթացող Գրան Պրիի մրցաշարում դարձել է գեղարվեստական մարմնամարզության բազմամրցության հաղթող[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Звезды». vfrg.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  2. «rgworldcuplisbon2014». rgworldcuplisbon2014 (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. «ГранПри Москва 2015». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. «ЧЕМПИОНАТ РОССИИ ИНДИВИДУАЛЬНАЯ ПРОГРАММА 14-20.04.2015Г.(ПЕНЗА)». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  5. «МЕЖДУНАРОДНЫЙ ТУРНИР КОРБЕЙ-ЭССОН(ФРАНЦИЯ) 8-10.05.2015». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Чемпионат России ИП(14-17.04.2016)». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  7. «World cup Berlin/Berlin Masters 2016». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  8. «WORLD CUP CAT. B in Espoo (FIN) 26-28.02.16». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Гран-при Москва 2017/ Grand Prix Moscow 2017». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  10. «Чемпионат России (индивидуальная программа)». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  11. «World Challenge Cup Казань - 2017». vfrg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  12. «Дина Аверина завоевала золото ЧМ по художественной гимнастике в личном многоборье». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. ««Художница» Дина Аверина выиграла этап Гран-при в Москве в многоборье». championat.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Ավերինա» հոդվածին։