Դինա Աբդրախիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Աբդրախիմովա
Ծնվել էօգոստոսի 20, 1934(1934-08-20)
ԾննդավայրԱլմաթի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2002
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
ԿրթությունՂազախստանի համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Դինա Աբդրախիմովա (ղազ.՝  Дина Ерғазықызы Әбдірахимова, օգոստոսի 20, 1934(1934-08-20), Ալմաթի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2002, Ալմաթի, Ղազախստան), խորհրադային և ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարար (1985-1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Աբդրախիմովան ծնվել է 1934 թվականի օգոստոսի 20-ին, Ալմա-Աթայում։

1957 թվականին ավարտել է Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։

Ղազաստանի համալսարանը 1957 թվականին ավարտելուց հետո Ղազախստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեն նրան ուղարկել է կոմերիտական աշխատանքի Կարագանդայի շրջանում։

Դինա Աբդախիմովան իր կարիերան սկսել է որպես Կոմերիտմիության Կարագանդայի շրջանային կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ, հրահանգիչ։

1958-1963 թվականներին եղել է կոմերիտմիության քարոզչության շրջկոմի քարտուղար, ապա` Կոմերիտմիության Կարագանդայի շրջկոմի երկրորդ քարտուղար։

1963-1973 թվականին՝ ՔՊԿ Կարագանդայի շրջանային կոմիտեի դպրոցների, գիտության և ուսումնական հաստատությունների վարչության պետի գաղափարական բաժնի հրահանգիչ։

1973-1978 թվականներին` ՔՊԿ Կարագանդայի շրջանային կոմիտեի քարտուղար։

1978-1985 թվականներին` Ղազախական ԽՍՀ արհմիությունների հանրապետական խորհրդի քարտուղար։

1985-1990 թվականներին եղել է Ղազախական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարար[1]։

1985-1990 թվականներին` Ղազախական ԽՍՀ XI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990-1993 թվականներին` Ղազախստանի XII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Ղազախստանի Հանրապետության Վետերանների, հաշմանդամների և զինծառայողների գերագույն կոմիտեի նախագահի տեղակալ, առողջապահության և սոցիալական կոմիտեի անդամ[2]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության պատվո վկայագիր
  • Ղազախստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի պատվո վկայագիր
  • «Պատվո նշան» շքանշան (երկու անգամ)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ պետական, հոբելյանական և այլ մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]