Դինամո (մարզահամալիր, Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինամո
Տեսակմարզադաշտ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Տարողություն6400
ԲնակիչDinamo-Stroitel Yekaterinburg? և Q4161849?
Հիմնադրված է1934
ՃարտարապետVeniamin Sokolov?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Դինամո» մարզահամալիր (ռուս.՝ Спорткомплекс «Динамо»), բազմաֆունկցիոնալ մարզական համալիր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը ներառում է 6400 մարդ տարողությամբ մարզադաշտ, մակույկների կայան[1], երկու ուղյակով լողավազանով վարչական շենք[2], մարզական դահլիճներ[3][4][5] և հրաձգարան[6]։ Մականախաղի «Դինամո» (Եկատերինբուրգ) ակումբի տնային խաղերի անցկացման վայրն է, «Դինամո» (Եկատերինբուրգ) ֆուտբոլային ակումբի նախկին մարզադաշտը 1936-1950 թվականներին։

Կառուցվել է 1929-1934 թվականներին ճարտարապետ Վենիամին Դմիտրիևիչ Սոկոլովի նախագծով։ 

Հասցեն` Երյոմինի, 12։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավ-տունը

«Դինամո» ջրադահուկային կայանը (սկզբնապես այսպես էր կոչվում կառույցը) կառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Վենիամին Դմիտրիևիչ Սոկոլովի նախագծով[7][8][9]։

1920-1930-ական թվականներին Սվերդլովսկը, որպես Ուրալի արդյունաբերական և հասարակական կենտրոն, ապրում էր շինարարական աննախադեպ աճի ժամանակաշրջան։ Հասարակական շենքերի ճարտարապետությունը պետք է արտացոլեր համընդհանուր մշակութային հեղափոխությունը, այնպես որ անհնար էր ավանդական ոճերի` ամպիրի, մոդեռնի կամ կլասիցիզմի օգտագործումը։ Բացի այդ, երկիրն ուներ տնտեսական դժվարություններ, շինանյութերի ընտրությունը սահմանափակ էր, և նախագծերին ներկայացվում էին տնտեսական խիստ պահանջներ[9]։

«Դինամո» ակումբի (Ֆիզկուլտուրայի տուն) նախագծման ժամանակ Վ. Սոկոլովը ձգտում էր հեռանալ մարզական ակումբներին ներկայացվող ձևավորված ճարտարապետական կարծրատիպերից։ Ստեղծագործական որոնումների արդյունքը եղավ նավի տեսքով տան կերպարը։ Հիմնական շենքի դիմաց կառուցվեց դեպի ջուրը տանող գրանիտե զառիթափ, հարևանությամբ գտնվում էր ջրային կայանը` ջրացատկի հրապարակներով, լողավազաններով և մանկական լողարաններով։ Լճակի մյուս ափին տրիբունաներն էին[9]։

Հետագայում` խորհրդային և հետխորհրդային տարիներին, լճակի ափին լողափ էր։ Ափը և պուրակը վերակառուցվել են 2000-ական թվականներին[9]։

1980 թվականին քաղաքի իշխանությունները ցանկացել են քանդել Ֆիզկուլտուրայի տունը և տեղում կառուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր, սակայն քաղաքի բնակիչները կարողացել են պահպանել սիրված հուշարձանը[9]։

«Դինամո» պուրակը քաղաքացիների սիրված վայրերից է։ «Դինամո» մարզադաշտը մինչ օրս գործում է, խաղադաշտում հաճախ մարզվում են ֆուտբոլիստները։ Տրիբունաների տակ գտնվող տարածքում կա փակ լողավազան։ Նավ-տանը գործում են տարբեր մարզական կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. Смирнов. «Екатеринбург, ул. Еремина, д. 12. Объект культурного наследия федерального значения «Спортивный комплекс «Динамо»: водная станция; стадион», 1929 год, архитектор В.Д. Соколов»». mugiso.midural.ru. Объекты культурного наследия Екатеринбурга. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Бассейн «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Тренажёрный зал, фитнес «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Залы борьбы «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Танцкласс «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Стрелковый тир «Динамо» Екатеринбург». eskdinamo.ru. Стадион «Динамо» Екатеринбург. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Л. Смирнов (26 сентября 2004). «Художник своего времени: Вениамин Дмитриевич Соколов». www.1723.ru. Екатеринбург + Свердловск. 1723—2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Спорткомплекс «Динамо»». semantic.uraic.ru. Информация о Свердловской области. 13 марта 2012. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Дом физкультуры «Динамо»».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стариков А. А., Симиненко В. И., Поздникин В. М. Знаменитые памятники архитектуры Свердловской области. — Екатеринбург: Сократ, 2007. — С. 124-129. — 164 с. — ISBN 978-5-88664-273-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]