Դինամո (մարզադաշտ, Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինամո
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՈւֆա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1934
Բացված1934
Տարողություն5808
Տնային թիմՈւֆա
Քարտեզ
Քարտեզ
 Dinamo, Ufa Վիքիպահեստում

«Դինամո», ֆուտբոլի մարզադաշտ Ռուսաստանի Դաշնությունում՝ Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կառուցվել է նախկին Ուշակովյան զբոսայգու տարածքում։ Բացումը տեղի է ունեցել 1934 թվականի մայիսի 6-ին։ Խորհրդային տարիներին մարզադաշտի անվանումը հաճախակի փոփոխվել է․ հիմնականում եղել են դժվար արտաբերվող հապավումներ, ինչպես, օրինակ, БОСФК, БСПС կամ ГСФК։

2007 թվականին մարզադաշտը վերակառուցվել է Բաշկորտոստանի թիվ 3 շինարարական տրեստի կողմից[1]։

2009—2015 թվականներին «Դինամոն» եղել է «Ուֆա» ֆուտբոլային ակումբի, նախկինում՝ խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում հանդես եկած «Նեֆտյանիկ» թիմի այսպես կոչված՝ տնային մարզադաշտը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը նախատեսված է 4500 հանդիսատեսի համար։ 100մx69մ չափսերով ֆուտբոլային դաշտը արհեստական ծածկով է, բայց չունի արհեստական տաքացման համակարգ[2]։ Նստատեղերի փոքրաթիվությունը նկատի առնելով՝ կարել է ասել, որ Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում՝ Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերի մարզադաշտերի մեջ ամենափոքրն է և, իհարկե, այլևս չի բավարարում մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Ուֆա քաղաքի բազմահազար ֆուտբոլասերներին։

Մարզադաշտի ենթակառուցվածքների մեջ, ֆուտբոլի դաշտի հետ մեկտեղ, մտնում են թեթևաթլետիկական վազքուղյակները (400 մ), թենիսի խաղահրապարակները, լողավազանը, հրաձգարանները,հյուրանոցը, ինչպես նաև 1000 նստատեղով մարզասրահը, որտեղ անց են կացվում Ռուսաստանի վոլեյբոլի առաջնության մրցախաղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чем нас встретит новый стадион «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. «На «Динамо» будет новый газон». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]