Դիմիտր Միխալչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմիտր Միխալչև
բուլղար․՝ Димитър Георгиев Михалчев
BASA 525K 1 1077 2 Dimitar-Mihalchev Praga,1913 (crop).jpg
Ծնվել էդեկտեմբերի 25, 1880(1880-12-25)
Կրկլարելի, Թուրքիա
Մահացել էհունվարի 18, 1967(1967-01-18) (86 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1948-1967).svg Բուլղարիա
Մասնագիտությունփիլիսոփա և գիտնական
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1]
Dimitar Mihalchev Վիքիպահեստում

Դիմիտր Միխալչև (բուլղար․՝ Димитър Георгиев Михалчев, դեկտեմբերի 25, 1880(1880-12-25), Կրկլարելի, Թուրքիա - հունվարի 18, 1967(1967-01-18), Սոֆիա, Բուլղարիա), 20-րդ դարի բուլղարացի փիլիսոփա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Լոզենգրադ քաղաքում (թուրքերեն՝ Կիրկլարելի)։ 1901-1905 թվականներին փիլիսոփայություն է ուսանել Սոֆիայի համալսարանում և այդ թվականներին ակտիվորեն համագործակցել է «Мисъл» ամսագրի հետ։ 1909 թվականին հրատարակել է իր «Philosophische Studien. Beitrage zur Kritik des modernen Psychologismus» (Լայպցիգ, 1909) մենագրությունը։ Գրքի առաջաբանը գրել է գերմանացի փիլիսոփա Ռեմկեն՝ բուլղարացի փիլիսոփային համարելով իր «ամենաակնառու աշակերտը» և «Բալկանների Կանտը»: 1910-1915 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի փիլիսոփայության դոցենտ, 1920-1946 թվականներին (փոքր ընդմիջումներով) ղեկավարել է փիլիսոփայության ամբիոնը։ Միխալչևի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել Բուլղարիայի փիլիսոփայության զարգացման համար, որը հատկապես նկատելի է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Միխալչևը դեմ է եկել ռասիզմի պատմա-փիլիսոփայական դիտմանը։ 1923-1927 թվականներին եղել է Պրահայում Բուլղարիայի դեսպանը, 1934-1936 և 1944-1946 թվականներին՝ Բուլղարիայի դեսպանը ԽՍՀՄ-ում։ 1944-1947 թվականներին նախագահել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիան։ 1953 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան կազմակերպել է «Ավանդական տրամաբանությունը և նրա նյութապաշտական հիմնավորումը» Միխալչևի ձեռագրերի հանրային քննարկումը։

Հեղինակ է շուրջ հարյուր բուլղարերեն, գերմաներեն, ռուսերեն, չեխերեն և այլ լեզուներով աշխատությունների։ Միխալչևի հայացքները քննադատվել են բուլղաարցի փիլիսոփաներ Տ. Պավլովի, Ս. Գանովսկու, Ա. Կիսելինչևի և այլոց կողմից։ Եվրոպայում Միխալչևի փլիսոփայության հետևորդներ են եղել Նիկոլա Իլիևը (1886-1937), Խրիստո Նիկոլովը (1889-1957), Ալեքսանդր Իկոլովը (1898-1970)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Димитър Михалчев. Избрани съчинения. С., 1981, Изд-во „Наука и изкуство“, 620 с., Библ. Българско философско наследство.
  • Георги Белогашев. „Димитър Михалчев и „идеята за интегрална Югославия“. – Философски алтернативи, 2010, № 2
  • Георги Белогашев. Философията като основна наука. изд. „Пропелер“. С., 2015. ISBN 978-954-392-295-6
  • Ясен Захариев. „Записките от лекциите по философия на историята при Димитър Михалчев“. – Философски алтернативи, 2010, № 6,
  • Димитър Цацов. Димитър Михалчев и философските традиции в България през ХХ век. С., АИ „Марин Дринов“, С., 2004, ISBN 954-430-918-7.
  • Димитър Цацов. Философският път на Димитър Михалчев. С., 2002, Парадигма, ISBN 954-9536-62-9
  • Димитър Цацов. Основнонаучната философска школа в България. Първата половина на ХХ век. АИ „Проф. Марин Дринов“, С., 2006, ISBN 954-322-113-8
  • Димитър Цацов. Основонаучната философска школа в България. Втората половина на ХХ век. АИ „Проф. Марин Дринов“, С., 2011, ISBN 978-854-322-387-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Философская энциклопедия. Т. 3. М., 1964. — С. 469.
  • Краткая история болгарской философской мысли. Перевод с болгарского Р. Е. Мельцера и И. С. Морозовой. М., 1977. По именному указателю.
  • Одиннадцать веков болгарской философской мысли. София: Издательство Болгарской Академии Наук, 1973.- С. 87-93.
  • Цацов Д. Димитър Михалчев и философските традиции в България през XX век. София: Академично издательство «Марин Дринов», 2004. — ISBN 954-430-918-7.
  • Андреев К., Субашки В. Димитър Михалчев — философ, социолог, общественник. София, 1975.
  1. Identifiants et Référentiels (фр.)ABES, 2011.