Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (Սալսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակ Տաճար
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Սալսկ
Դավանանք ուղղափառություն
Թեմ Վոլգոդոնսկի թեմ
http://dimitriyhram.cerkov.ru/
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Դիմիտրի Ռոստովցի եկեղեցու լուսանկարներ

Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Димитрия Ростовского), տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին: Գտնվում է Ղրիմի փողոց, 25ա հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին թեմի ղեկավարությունը որոշել է Սալսկի Ղրիմի փողոցում նոր տաճար կառուցել[2]։ Շինարարությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղի բնակիչների նվիրատվությունների, որոնք միասին հավաքել են մոտ 40 մլն ռուբլի[3]։

Եկեղեցին հիմնադրվել է նույն թվականի հուլիսի 7-ին. արքեպիսկոպոս Պանտելեյմոնը գոհաբանական մաղթանք է արտասանել տաճարի կառուցման վայրում, և դրվել է դրա հիմնաքարը։ Դրանից մի քանի ամիս հետո կառուցվել է հիմքը։ Կիսակառույց տաճարում առաջին պատարագը մատուցվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին` սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին։ 2009 թվականի հունիսին եկեղեցու վրա տեղադրվել են գմբեթները[2]։

Կառուցման վերջին հիմնական աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին. Զատկին տեղադրվել և օծվել են 9 գմբեթները, իսկ ամռանն ավարտվել են ներքին և հարդարման աշխատանքները, կահավորվել են սեղանատունը և կիրակնօրյա դպրոցը, գրադարանը[2]։

2010 թվականի նոյեմբերի 7-ին կառուցված եկեղեցին օծել է արքեպիսկոպոս Պանտելեյմոնը[2]։

Սուրբ Դիմիտրի Ռոստովցու անունով օծված տաճարը դարձել է XIX դարի կեսերից հետո Սալսկում կառուցված առաջին եկեղեցին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]