Դիմիտրի Նանոպոուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմիտրի Նանոպոուլոս
Dimitri Nanopoulos (December 2010).jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1948(1948-09-13) (71 տարեկան)
Աթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Տեխասի A&M համալսարան և ՑԵՌՆ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն և Italian Physical Society?
Ալմա մատերՍասեքսի համալսարան և Աթենքի համալսարան
Տիրապետում է լեզուներիննոր հունարեն
Եղել է գիտական ղեկավարHerbert Dreiner?[1]
ՊարգևներEnrico Fermi Prize? և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
Dimitris Nanopoulos Վիքիպահեստում

Դիմիտրի Նանոպոուլոս կամ Դիմիտրիս Նանոպոուլոս (հուն․՝ Δημήτρης Νανόπουλος, սեպտեմբերի 13, 1948(1948-09-13), Աթենք, Հունաստան 1948 թվականի սեպտեմբերի 13, Աթենք), հույն ֆիզիկոս, աշխարհում ամենաշատ հղվող հետազոտողներից մեկը. նրա տարբեր ոլորտների վերաբերյալ աշխատությունները հղվել են մոտ 40 000 անգամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Նանոպոուլոսը ծնվել է Աթենքում։ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա։ 1971 թվականին համալսարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի Սուսսեքսի համալսարանում (University of Sussex)։ 1973 թվականին ստացել է բարձր էներգիաների ֆիզիկայի Ph.D աստիճան։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևում ՑԵՌՆ-ի գիտաշխատող է եղել, երկար տարիներ աշխատել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցում (ֆր.՝ École Normale Supérieure) և Քեմբրիջի Հարվարդի համալսարանում (ԱՄՆ)։

1989 թվականին դարձել է Տեխասի A&M համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ Նանոպոուլոսը հանդիսանում է նաև Հյուսթոնի Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի (Houston Advanced Research Center - HARC) աշխատակից։

Հետազոտական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Նանոպոուլոսը դարձել է Աթենքի ակադեմիայի անդամ, իսկ 2005 թվականին Հունաստանի Ազգային խորհրդի հետազոտությունների և տեխնոլոգիաների անդամ և Հունաստանի ՑԵՌՆի և Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency, ESA) ներկայացուցիչ։

1988 թվականից հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական միության անդամ, 1992 թվականից Իտալական ֆիզիկական միության անդամ է։ 1996 թվականին հունական Պատվո շքանշանի կոմանդոր է դարձել։

Հայտնի է Տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերագիտության ոլորտներում կատարած հետազոտություններով[3], ինչպես նաև Լարերի միասնական տեսության, Աստղային մասնիկների ֆիզիկայի, Քվանտային տեսության և դրա վրա հիմնված նեյրոֆիզիոլոգիական մոդելների հետազոտություններով։ Հանդիսանում է ավելի քան 645 աշխատությունների, այդ թվում 14 գրքերի հեղինակ։

Դիմիտրի Նանոպոուլոսն այսպես կոչված SU(5) շրջված մոդել (flipped SU(5)) նախագծողներից մեկն է։ Այդ մոդելը ներկայացրել է Սթիվեն Բարրը 1982 թվականին[4]։ 1984 և 1987 թվականներին լույս են տեսել հրապարակումներ, որոնք նվիրված են եղել այն մոդելին, որտեղ Նանոպոուլոսը համահեղինակ է հանդիսացել[5][6][7]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերի 17-ին Նանոպոուլոսը պարգևատրվել է Օնասսիսի Միջազգային մրցանակի[8]։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին Էնրիկո Ֆերմի մրցանակի է արժանացել Իտալական ֆիզիկական միության կողմից լարերի տեսության վերաբերյալ աշխատանքների համար։

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ-ին Դիմիտրի Մամոպոուլոսը հրատարակել է իր ինքնակենսագրականը «Կյանք, գիտությունը և այլ զուգահեռ աշխարհներ» խորագրով («Μία ζωή, η επιστήμη κι άλλα παράλληλα σύμπαντα»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20170316160320/http://www.th.physik.uni-bonn.de/dreiner/HOME-PAGE/ps/cv2.pdf
  2. Список научных публикаций, inspirehep.net
  3. Ellis John, Nanopoulos Dimitri (июль 1983)։ «Particle physics and cosmology»։ CERN Courier 23 (6): 211–216 
  4. S. M. Barr, Phys. Lett. B112 (1982) 219
  5. J. P. Deredinger, J. E. Kim, D. V. Nanopoulos, Phys. Lett. B139 (1984) 170.
  6. I. Antoniadis, J. Ellis, J. Hagelin and D.V. Nanopoulos, Phys.Lett. B194 (1987) 231
  7. Stenger, Victor J., Quantum Gods: Creation, Chaos and the Search for Cosmic Consciouness, Prometheus Books (2009) ISBN 1-59102-713-6 ISBN 978-1591027133 p 61.
  8. «Faces and places: Nanopoulos receives 2006 Onassis prize»։ CERN Courier 47 (1): 37–47։ January 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]