Դիմիտրի Կուդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրի Կուդինով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1963(1963-02-08)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Թբիլիսի) 3 (0)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Քութայիս) 28 (0)
1986-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Թբիլիսի) 29 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շևարդենի-1906 14 (5)
1990-1991 Վրաստան Գորդա 50 (2)
1991-1993 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 50 (1)
1993-1994 Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 18 (0)
1994-1995 Կիպրոսի Հանրապետություն Արիս (Լիմասոլ) 29 (0)
1995-1996 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս (Նիկոսիա) 23 (0)
1996 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 6 (0)
1997 Ռուսաստան Ժեմչուժինա (Սոչի) 7 (0)
1997-1998 Վրաստան Գորդա 10 (0)
2004 Ռուսաստան Լոկոմոտիվ-Մոստոօտրյադ-99 սիրող.
2006 Ռուսաստան Մետալսիտ (Դոմոդեդովո) սիրող.
2007 Ռուսաստան Օլիմպ Սկոպա սիրող.
Ազգային հավաքական
1992-1996 Վրաստան Վրաստան 18 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիմիտրի Վասիլևիչ Կուդինով (վրաց.՝ კუდინოვი ვასილის ძე დიმიტრი, փետրվարի 8, 1963(1963-02-08)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացի և ռուս ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է 1981 թվականին Թբիլիսիի «Դինամո» ակումբում։ 1985 թվականին տեղափոխվել է Քութայիսի «Տորպեդո», որի կազմում անցկացրել է 28 խաղ։ 1989 թվականին խաղացել է «Շեվարդենի-1906» ակումբի կազմում։ 1990 թվականին՝ այն բանից հետո, երբ վրացական թիմը հրաժարվել է ԽՍՀՄ առաջնությանը մասնակցելուց, Կուդինովը տեղափոխվել է «Գորդա» ակումբ, սակայն մեկ տարի անց վերադարձել է «Դինամո»։ 1993 թվականից մինչև 1996 թվականը խաղացել է Կիպրոսի տարբեր ակումբներում, ինչպիսիք են ԱՊՕԷԼ-ը, Լիմասոլի «Արիսը» և Նիկոսիայի «Օլիմպիակոսը»։ Դրանից հետո մեկ տարի խաղացել է Թբիլիսիի «Դինամո» ակումբում։ 1997 թվականի ամռանը տեղափոխվել է ռուսական «Ժեմչուժինա», որի կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությում նույն թվականի հուլիսի 9-ին՝ մասնակցելով 17-րդ տուրի՝ «Տորպեդո» ակումբի դեմ խաղին[2]։ «Ժեմչուժինայի» կազմում անցկացնելով յոթ խաղ՝ Կուդինովը վերադարձել է Վրաստան, որտեղ 1998 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան «Գորդա» ակումբում։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990/1991 թվականներին ընդհանուր առմամբ անցկացրել է երկու ոչ պաշտոնական խաղեր Վրաստանի հավաքականում։ ՖԻՖԱ-ի կողմից երկրի հավաքականի ճանաչումից հետո՝ 1992-1996 թվականներին, Կուդինովն ընդհանուր առմամբ Վրաստանի հավաքականի կազմում անցկացրել է 18 խաղ և խփել մեկ գոլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]