Դիմիտրիս Միտարաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիս Միտարաս
հուն․՝ Δημήτρης Μυταράς
Դիմիտրիս Միտարաս.jpg
Ծնվել էհունիսի 18, 1934(1934-06-18)[1]
ԾննդավայրԽալկիդա, Կենտրոնական Հունաստան, Decentralized Administration of Thessaly and Central Greece, Հունաստան[2]
Վախճանվել էփետրվարի 16, 2017(2017-02-16)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[2]
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց (1957)[3], Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց[3] և Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց[3]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներA tribute to Dexileos?
ՈւսուցիչYannis Moralis?[3] և Spiros Papalucas?[3]
ԱշակերտներDimitris Papaioannou? և Christos Pallantzas?
Պարգևներ
Commander of the Order of the Phoenix
ՊաշտոնԱթենքի ակադեմիայի անդամ և ռեկտոր
ԱմուսինHarikleia Mytara?[4]
ԶավակներAristeides Mytaras?
ստորագրություն
Изображение автографа

Դիմիտրիս Միտարաս (հուն․՝ Δημήτρης Μυταράς, հունիսի 18, 1934(1934-06-18)[1], Խալկիդա, Կենտրոնական Հունաստան, Decentralized Administration of Thessaly and Central Greece, Հունաստան[2] - փետրվարի 16, 2017(2017-02-16)[1], Աթենք, Հունաստան[2]), ականավոր հույն նկարիչ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիս Միտարասը ծնվել է 1934 թվականին Եվբեա կղզու Խալկիդա քաղաքում։ 1953-1957 թվականներին սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում (ղեկավար՝ Յաննիս Մորալիս)։ Ավելի ուշ Փարիզի Դեկորատիվ արվեստների բարձրագույն ազգային դպրոցում ուսումնասիրել է բեմանկարչություն։

1964-1972 թվականներին ղեկավարել է Աթենքի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող ինտերիերի դեկորի արվեստանոցը։ 1975 թվականից դասավանդել է Աթենքի գեղարվեստի դպրոցում՝ գեղանկարչության արվեստանոցում։ Ստեղծագործական ակտիվ տարիներին մասնակցել է ավելի քան 30 միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ 1972 թվականի Վենետիկի բիենալեում[6]։

1967-1974 թվականներին՝ հունական ռազմական խունտայի՝ իշխանության գլուխ կանգնած լինելու ժամանակ, Դիմիտրիս Միտարասը ձգտում էր հունական կյանքի քննադատական մեկնաբանությունները հաղորդել «Լուսանկարչական փաստաթղթեր» անունը կրող ռեալիստական աշխատանքների շարքի միջոցով։ Ավելի ուշ սկսեց անցավ դասական անտիկ ոճին[6]։ 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի նախօրեին Դիմիտրիս Միտարասը դարձավ խաղերի պաշտոնական պաստառի հիմնական նկարիչներից մեկը[7]։ 2008 թվականից անդամակցել է Աթենքի ակադեմիային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]