Դիմիտրիս Դրուցաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիս Դրուցաս
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Վիեննայի համալսարան, German School of Athens? և Թերեզիանում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 5, 1968(1968-08-05)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Կիպրոս
Քաղաքացիություն  Հունաստան

Դիմիտրիս Դրուցաս (հուն․՝ Δημήτρης Δρούτσας, օգոստոսի 5, 1968(1968-08-05)[1], Նիկոսիա, Կիպրոս), հույն քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին արտգործնախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիս Դրուցասը ծնվել է 1968 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես Եվրոպական իրավունքի պրոֆեսորի օգնական՝ Վիեննայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանին կից Եվրոպական հարցերի հետազոտական կենտրոնում։ Միևնույն ժամանակ Դրուցասը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Վոլֆգանգ Շյուսելի իրավաբանական խորհրդականն էր 1998 թվականից մինչև 1999 թվականը[2]։

Դրուցասի գիտական նվաճումների թվում են եվրոպական օրենսդրության, միջազգային և եվրոպական առևտրային իրավունքի, արտաքին և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ աշխատությունները։ Դրանք հրատարակվել են Հունաստանում և արտերկրում։ Դիմիտրիսը ազատ տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։

Ամուսնացած է հույն լրագրող Ֆեյ Քարավիտիի հետ։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Դիմիտրիս Դրուցասը վերադարձել է Հունաստան որպես Հունաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ խորհրդական։ Կարևոր հարցերի շարքում, որոնց կողմնակիցն էր նա․ Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը, Կիպրոսի միացումը ԵՄ-ին և Կիպրոսի խնդրի լուծումը։

2004 թվականի մարտին նա նշանակվել Է Համերկրային սոցիալիստական շարժման (ՊԱՍՈԿ) նախագահ Յորգոս Պապանդրեուի դիվանագիտական կաբինետի տնօրեն։ 2008 թվականի մարտից նա ծառայել է որպես ՊԱՍՈԿ-ի ներկայացուցիչ և 2008 թվականի մայիսին նշանակվել է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով քարտուղար։

2010 թվականի սեպտեմբերի 7-ին Դիմիտրիս Դրուցասը նշանակվեց Հունաստանի արտաքին գործերի նախարար[3][4]։ Այդ պաշտոնում Դրուցասի առաջին քայլերից են եղել պաշտոնական այցերը Մերձավոր Արևելք, մասնավորապես Հորդանան, Իսրայել, Պաղեստին, Եգիպտոս և Լիբանան[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Ministry of Foreign Affairs of Greece. Biography. Dimitris P. Droutsas». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. «В правительстве Греции произошли масштабные перестановки». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  4. Георгиос Папандреу изменил состав своего правительства — ana-mpa Արխիվացված է Մարտ 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  5. «Ministry of Foreign Affairs of Greece. Foreign Minister Droutsas to tour Middle East (17–20 October 2010)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «Droutsas visits Ramala». 2010 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիս Դրուցաս» հոդվածին։