Դիմիտրանա Իվանովա
Դիմիտրանա Իվանովա բուլղար․՝ Димитрана Иванова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1881 |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | մայիսի 29, 1960 (79 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1927) |
Մասնագիտություն | ուսուցչուհի, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Բուլղարիայի կանանց միություն |
Անդամություն | Կանանց միջազգային միություն |
Դիմիտրանա Իվանովա (բուլղար․՝ Димитрана Иванова, ծննդյան անունը՝ Димитрана Petrova, փետրվարի 1, 1881, Ռուսե, Բուլղարիայի իշխանություն - մայիսի 29, 1960, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի ֆեմինիստ, ուսուցիչ, լրագրող, կրթության բարեփոխիչ, սուֆրաժիստ, կանանց իրավունքների ակտիվիստ։ 1926-1944 թվականներին նախագահել է Բուլղարիայի կանանց միությունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմիտրանան ծնվել է 1881 թվականին Ռուսեում, առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի աղջիկների դպրոցում, այնուհետև՝ աղջիկների ավագ դպրոցում։ 1896 թվականին Սոֆիայի համալսարանում կանայք կարող էին միայն դասախոսություններ լսել, մինչև 1901 թվական նրանք չէին կարող կանոնավոր կերպով որպես ուսանող հաճախել համալսարան, թեև դրանից հետո էլ առկա էին դժվարություններ, քանի որ աղջիկների ավագ դպրոցը համալսարանի ընդունեության համար առաջարկում էր 6-րդ կամ 7-րդ դասարանի կրթություն։ Այս պատճառաբանությամբ Դիմիտրանա Իվանովային չընդունեցին Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն նա առաջին կինն էր, որ մանկավարժություն և փիլիսոփայություն ուսանեց Ցյուրիխի համալսարանում։ Երբ 1900 թվականին Դիմիտրանան վերադարձավ Բուլղարիա, աշխատանքի անցավ որպես ուսուցիչ, որն այդ ժամանակ կանանց հասանելի միակ մասնագիտությունն էր (մինչև 1904 թվականն այս մասնագիտությունն արգելված է եղել ամուսնացած կանանց համար)։ 1914 թվականին Դիմիտրանան ամուսնացել է ուսուցիչ Դոնչու Իվանովի հետ՝ միաժամանակ շարունակելով իր մասնագիտական գործունեությունը (ամուսնացած կին ուսուցիչների արգելքը հանվել է 1904 թվականին)։ 1921 թվականին Դիմիտրանան թույլտվություն է ստացել ընդունվելու Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1927 թվականին[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին Իվանովան հաջորդում է 1901 թվականին հիմնադրված Բուլղարիայի կանաց միության նախագահ Յուլիա Մալինովային և պաշտոնավարում մինչև 1944 թվականը։ 1935-1940 թվականներին Իվանովան եղել է Կանանց միջազգային միության անդամ։ Հանրային բանավեճերի արդյունքում հայտնի է դարձել որպես հակասական գործիչ։ Իր պաշտոնավարման ընթացքում, որպես Բուլղարիայի կանաց միության նախագահ, կարևորել է երկու հարց՝ կանանց իրավագիտություն ուսանելու թույլտվությունը և կանանց ընտրելու իրավունքը։
Իվանովան ձերբակալվել է 1944 թվականին, երբ կոմունիստները գրավեցին Բուլղարիան, և բոլոր քաղաքացիական «բուրժուական» կազմակերպությունները վերացվեցին։ Իվանովան ազատ է արձակվել 1945 թվականին կոմունիստական շարժման մեջ ներգրավված իր կապերի միջամտության շնորհիվ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Daskalova Krassimira։ «The women's movement in Bulgaria in a life story»։ Women's History Review 13 (1): 91–104։ doi:10.1080/09612020400200384
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi։ Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries Central European University Press, 2006
- Blanca Rodriguez Ruiz & Ruth Rubio-Marín։ The Struggle for Female Suffrage in Europe: Voting to Become Citizens 2012