Դիմդամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմդամա
Ենթատեսակստյու
Առաջացման երկիր Ղրղզստան
 Dimlama Վիքիպահեստում

Դիմդամա (ղրղզ.՝ дымдама), տարածված ուտեստ՝ թուրք ժողովուրդների մոտ։ Իրենից ներկայացնում է շոգեխաշած բանջարեղեն (կաղամբ, կարտոֆիլ, գազար, պղպեղ, աոխ, սմբուկ և այլն)՝ մսի և յուղի հետ միասին։ Ուտեստը տարածված է Միջին Ասիայի այն տարածքներում, որտեղ առավելապես երկրագործությամբ են զբաղվում, ինչպես նաև Ղրիմի թաթարների մոտ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքական լեզվախմբում «դիմդամա» բառը (տարատեսակներ՝ դիմլամա, դեմդեմե) թարգմանաբար նշանակում է շեգեխաշած/խաշած։

Պատրաստում և մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար այս ուտեստի պատրաստման համար օգտագործում են հաստ պատերով սպասք՝ ղազան կամ մեծ թավա, որն ունի կափարիչ, իսկ վերջին շրջանում մեծ տարածում է ստացել նաև բազմաեփը։ Բաղադրիչները շերտերով դրվում են ղազանի մեջ և այն բանից հետո, երբ բաղադրիչները հասնում են եռման ջերմաստիճանի, շոգեխաշվում են մարմանդ կրակի վրա, փոքր քանակությամբ ջրով։ Պատրաստի ուտեստը խառնում և մատուցում են մեծ ափսեներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]