Դիմակ (ֆիլմ, 1985)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դիմակ
անգլ.՝ Mask[1]
Mask.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, հասունացման պատմություն և դրամա
Թվականհոկտեմբերի 31, 1985[2]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորՊիտեր Բոգդանովիչ
ՊրոդյուսերMartin Starger?
Սցենարի հեղինակAnna Hamilton Phelan?
ԴերակատարներՇեր, Էրիկ Շտոլց, Սեմ Էլիոթ, Լորա Դերն, Estelle Getty?, Հարրի Քերի (կրտսեր), Richard Dysart?, Micole Mercurio?, Lawrence Monoson?, Alexandra Powers?, Ben Piazza?, Դենիս Բերկլի, Kelly Jo Minter?, Steve James?[3], Andrew Robinson?[3], Նիկ Կասսավետիս[3] և Jo-El Sonnier?[3]
ՕպերատորԼասլո Կովաչ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն115 րոպե

Դիմակ (անգլ.՝ Mask), ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչի ֆիլմը։ Էկրան է բարձրացել 1985 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Ռոյ Լի «Ռոքի» Դենիսի կյանքի մասին։

Ռոքի Դենիսը տասնվեցամյա տղա է, ով տառապում է ոսկրային հազվադեպ և անբուժելի հիվանդությունից, ինչի արդյունքում կրկնակի անգամ մեծացել է նրա դեմքը` դարձնելով այն առյուծի մռութի նման։ Սակայն Ռոքին լավատեսորեն է նայում կյանքին։

Ռոքին խելացի է, ունի բարի, մեծ սիրտ, նա նեղացած չէ աշխարհից, որտեղ առաջին իսկ հայացքից նրան սպասվում է ծաղր կամ մերժում։ Նա լավ է սովորում և հեշտորեն է ձեռք բերում դասընկերների սերն ու հարգանքը։ Նա ապրում է մոր` բայքեր հիփի Կյաժոյի հետ, ով չարաշահում է ալկոհոլը և թմրանյութերը, իսկ նրա «ընտանիքի» մյուս անդամները օրինազանց բայքերներ են, ում մեջ առանձնանում է հմայիչ բեղավոր մի տղամարդ, ով հայրություն է անում տղային և հաշտեցնում է Ռոքիի ու նրա մոր միջև վեճերը։ Ռոքիի ամբողջ պատմությունը ներկայացված է Հարավային Կալիֆորնիայի այս համայքնի ֆոնին։ Ռոքին երազում է դպրոցից հետո իր ընկերոջ հետ հարլիներով արշավել Եվրոպայով, և սկսում է փող հավաքել դրա համար։ Սակայն կույրերի ամառային ճամբարում փող աշխատելիս սիրահարվում է մի կույր աղջկա։ Իսկ աղջկա ծնողները, տեսնելով նրան, միանգամից որոշում են, որ իրենց աղջիկը այդպիսի տղայի համար չէ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեր - Ֆլորենս «Կյաժո» Դենիս
  • Սեմ Էլիոթ - Գար[4]
  • Էրիկ Շթոլց - Ռոյ «Ռոքի» Դենիս
  • Էսթել Գետտի - Էվելին, Կյաժոյի մայրը
  • Ռիչարդ Դայսարթ - Էյբ, Կյաժոյի հայրը
  • Լորա Դերն - Դիանա Ադամս
  • Միկոլ Մերկուրիո - «Ծիտ»
  • Հարի Քերի կրտսեր - «Կարմրաշ»
  • Դենիս Բըրքլի - «Բուլդոզեր»

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն կանացի դերի համար (Շեր)[5]
  • 1986- «Օսկար» մրցանակ լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր, Զոլտան Էլեկ)
  • 1986- BAFTA մրցանակի առաջադրում լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր)
  • 1986- Ոսկե գլոբուս մրցանակի երկու առաջադրում, լավագույն դրամատիկ դերասան (Շեր) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Էրիկ Շթոլց)
  • 1986- ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի առաջադրում լավագույն օրիգինալ սցենարի համար (Աննա Հեմիլթոն Ֆելան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0089560
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Witt Linda (մայիսի 11, 1986)։ «An Unusual Mother: Helping Her Children Face Down Death (3 of 4)»։ Chicago Tribune։ Վերցված է ապրիլի 23, 2016 
  5. «Festival de Cannes: Mask»։ festival-cannes.com։ Վերցված է 2009-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]