Դիլհան Էրյուրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլհան Էրյուրտ
թուրքերեն՝ Dilhan Ezer Eryurt[1]
Bodrum Belediyesi 09.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1926(1926-11-29)
Իզմիր, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 13, 2012(2012-09-13) (85 տարեկան)
Անկարա, Թուրքիա
բնական մահով
ԳերեզմանՋեբեջի Ասրի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Միջինարևելյան տեխնիկական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան
Ալմա մատերՍտամբուլի համալսարան և Անկարայի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինթուրքերեն և անգլերեն
Գիտական ղեկավարEgbert Adriaan Kreiken?[2]
Եղել է գիտական ղեկավարAysel İbrahim Karafistan?[2]
ՀայրԱբիդին Էգե
Commons-logo.svg Dilhan Eryurt Վիքիպահեստում

Դիլհան Էրյուրտ (թուրքերեն՝ Dilhan Eryurt, նոյեմբերի 29, 1926(1926-11-29), Իզմիր, Թուրքիա - սեպտեմբերի 13, 2012(2012-09-13), Անկարա, Թուրքիա), թուրք աստղաֆիզիկոս։ 1961-1973 թվականներին Դիլհան Էրյուրտը Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում առաջին թուրք գիտնականն էր, որ պաշտոն էր զբաղեցնում ՆԱՍԱ-ում։ Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում ստեղծել է աստղաֆիզիկայի բաժինը և 1988-1993 թվականներին եղել համալսարանի Բնական գիտությունների ու գրականության ֆակուլտետի դեկանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլհան Էրյուրտը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին Իզմիրում[3]։ Նրա հայրը` Աբիդին Էգեն, 1944 թվականին եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Դենիզլիի մարզից։ Հոր Իզմիր վերադառնալուց հետո ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ, իսկ որոշ ժամանակ անց` Անկարա, որտեղ էլ Դիլհանը ուսում է ստացել։ Դպրոցում հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկայի նկատմամբ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի համալսարանի մաթեմատիկայի և աստղագիտության ֆակուլտետ։ Որպես ուսանողուհի` Դիլհանն ավելի շատ հետաքրքրվել է աստղագիտությամբ։

Ստամբուլի համալսարանն ավարտելուց հետո 1946 թվականին Դիլհան Էրյուրտը երկու տարի աշխատել է Թևֆիկ Օկտայ Կաբակչիօղլուի օգնական, ով Անկարայի համալսարանում բացել էր աստղագիտության բաժին։ Այնուհետև Դիլհանը շարունակել է ուսումը Միչիգանի համալսարանում։ 1953 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Անկարայի համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում։

1959 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակով երկու տարի մեկնել է Կանադա։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Ինդիանայի համալսարանում և Գոթե Լինկի աստղադիտարանում, զբաղվել է աստղերի նույնականացմամբ. աշխատել է Մարշալ Վրուբելի հետ։ Այդ փորձից հետո աշխատել է ՆԱՍԱ-ի Հոդդարդի տիեզերական թռիչքների կենտրոնում։ Աշխատել է նաև Ալաստեր Գ. Ու. Կեմերոնի հետ արեգակնային պատմության հետազոտությունների բնագավառում։ Այդ ընթացքում Դիլհան Էրյուրտը կենտրոնում աշխատող միակ կին աստղագետն է եղել։

Հոդդարդի կենտրոնում Դիլհան Էրյուրտի աշխատելու ընթացքում բացահայտվեցին արեգակի մասին նախկինում անհայտ առանձին փաստեր։ Դիլհան Էրյուրտը բացահայտեց, որ արեգակի պայծառությունը չի ավելացել նրա ձևավորումից հետո, որ անցյալում այն ավելի պայծառ և տաք է եղել։ Այդ հետազոտություններն այդ ժամանակ կարևոր էին, քանի որ դրանք ազդեցին նոր տիեզերական թռիչքների ընթացքի վրա։ 1969 թվականին Դիլհան Էրյուրտն արժանացել է Apollo Achievement մրցանակի` լուսնի վրա մարդու առաջին վայրէջքի նպատակով կատարված հաջող աշխատանքի համար։ Հոդդարդի կենտրոնում երկու տարվա ուսումն ավարտելուց հետո Էրյուրտը շարունակեց աշխատել ինստիտուտում որպես գիտաշխատող։ Ինստիտուտը նրան ուղարկեց Կալիֆորնիայի համալսարան, աստղերի ձևավորման և զարգացման հարցերը ուսումնասիրելու։ 1968 թվականին նա մեկնեց Թուրքիա և կազմակերպեց առաջին Ազգային աստղագիտական կոնգրեսը Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների Խորհրդի աջակցությամբ։

1969-1973 թվականներին Էրյուրտը շարունակել է գիտահետազոտական աշխատանքները ՆԱՍԱ-ում։ 1973 թվականին նա վերադարձել է Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ 1977 թվականին արժանացել է Տյուբիտակ գիտական մրցանակի[4][5]։ 1988 թվականին վեց ամիս աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, այնուհետև հինգ տարի եղել է բնական գիտությունների և գրականության ֆակուլտետի դեկանը։ 1993 թվականին Էրյուրտը անցել է թոշակի։

Մահացել է Անկարայում, 2012 թվականի սեպտեմբերի 13-ին, սրտի կաթվածից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]