Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ
Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ
թուրքերեն՝ Dilek Yarımadası-Büyük Menderes Deltası Millî Parkı | |
---|---|
Տեսակ | national park?, թերակղզի և պուրակ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Կուշադասը և Այդընի մարզ[1] |
Հիմնվել է | մայիսի 19, 1966 |
Մակերես | 27 675 հեկտար |
Այցելուներ | 700 000 |
Կառավարում | Թուրքիայի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարություն |
Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ (թուրքերեն՝ Dilek Yarımadası-Büyük Menderes Deltası Millî Parkı), ազգային պարկի կարգավիճակ ունեցող արգելավայր, որը գտնվում է Թուրքիայի արևտմտյան հատվածում։ Ազգային պարկը գտնվում է Այդընի մարզում Քուշադասը քաղաքի մոտ։ 1966 թվականի մայիսի 19-ին Դիլեք թերակղզու տարածքը, որն ունի 10 985 հեկտար տարածք, ստացել է կարգավիճակ, իսկ 1994 թվականին կարգավիճակ է ստացել ադեն Մեծ Մենդերես գետի հովիտը[2]։
Կենսաբազմազանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը ունի բուսական և կենդանական հարուստ աշխարհ։ Պարկի տարածքը պահպանվում է Ռամսարի համաժողովի, Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի և Բարսելոնայի կոնվենցիայի շրջանակներում[2][3]։
Ֆլորա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմայական և ջերմային զանազանության պատճառով, պարկում ներկայացված են ոչ միայն էգեյան ֆլորան, այլ նաև Թուրքիայի մերձափնյա շրջաններին՝ Միջերկրածովյան տարածաշրջանին, Մարմարածովյան տարածաշրջանին և Սևծովյան տարածաշրջանին բնորոշ բնություն[4]։ Բույսերի ավելի քան 800 տեսակներ են հանդիպում պարկում, որոնցից 6-ը էնդեմիկ են, իսկ 30-ը աբորիգեն տեսակի[2]։ Բուսականության գերակշռող տեսակը համարվում է Մաքվիսը։ Պարկում ամենատարածված ծառերից են տանձենին (Pyrus elaeagnifolia), Սոճի էլդարյանը (Pinus brutia) և աղտոր դաբաղայինը (Rhus coriaria)[2]։
Ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի վարազները (Sus scrofa), որոնք բնակվում են պարկում, կարող են հանդիպել լողափերում, որտեղ սնվում են զբոսաշրջիկների թողած թափոններով[5]։ Թերակղզու անտառներում հանդիպում են շրջանին բնորոշ կենդանատեսակներ, հատկապես սովորական շնագայլ (Canis aureus) և սովորական լուսան (Lynx lynx), ինչպես նաև հազվադեպ հանդիպող կարակալ (Caracal caracal)[2]։
Պարկում հանդիպում են թռչունների 250 տեսակներ, հատկապես փոքր ձկնկուլ (Microcarbo pygmeus), տափաստանային հողմավոր բազե (Falco naumanni), ծովային քարադր (Charadrius alexandrinus), սպիտակապոչ արծիվ (Haliaeetus albicilla) և գանգրափետուր հավալուսն (Pelecanus crispus)։ Պարկի ծովային ֆաունան տիպիկ է Էգեյան ծովի ֆաունային[2][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Milli Park». Ekodosd (Turkish). Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dilek Yarımadası Milli Parkı». T.C Kuşadası Kaymakamlığı (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «Dilek Peninsula (Kusadasi) National Park». National Parks of Turkey. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Dilek Peninsula National Park». Turkey from the Inside. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ» հոդվածին։ |
|