Jump to content

Դիլեք Օջալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլեք Օջալան
թուրքերեն՝ Dilek Öcalan
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1987(1987-10-03) (36 տարեկան)
ԾննդավայրՈւռհա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՄերսինի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԺողովուրդների դեմոկրատական կուսակցություն

Դիլեք Օջալան (հոկտեմբերի 3, 1987(1987-10-03), Ուռհա, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության և քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի զարմուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլեք Օջալանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 3-ին, Ուռհա քաղաքում։ Նրա մայրը՝ Ֆաթմա Օջալանը հանդիսանում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի քույրը։ Կուսակցությունը զինված պարտիզանական ազատագրական քրդական կազմակերպություն է, որը հանդես է գալիս քրդերի իրավունքների ընդլայնման օգտին՝ ընդհուպ մինչև անկախ քրդական պետության ստեղծումը։

Դելեքն ավարտել է համալսարանի տուրիզմի ֆակուլտետը[1]։ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Դելեքն այցելել է Իմրալի կղզում ցմահ դատապարտված մորեղբորը, որից հետո նա մանրամասն նկարագրվել է նրանց միջև եղած զրույցը։

Դիլեք Օջալանը առաջին անգամ քաղաքականության մեջ է մտել 2012 թվականին․ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության երրորդ համագումարի ժամանակ նա ընտրվել է կուսակցության գործադիր անդամ[2]։

2015 թվականի հունիսին Դիլեքն ընտրվել է Ազգային ժողովի անդամ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, ինչը բացասական արձագանք է ստացել թուրք ազգայնականների[3] և Աբդուլլահ Օջալանի ազգականների կողմից[4][5]։

2018 թվականի մարտի 1-ին Դիլեք դատապարտվել է երկու տարի, վեց ամիս ազատազրկման՝ հուղարկավորության ժամանակ ահաբեկչության քարոզչություն տարածման համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reuters (2015 թ․ հունիսի 24). «Dilek Öcalan, niece of jailed Kurdish leader, enters Turkish parliament». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  2. dilek öcalan DİLEK ÖCALAN dilek ocalan DILEK OCALAN dilek ocalan biyografisi biyografi
  3. HDP’den MHP’ye Dilek Öcalan tepkisi — Politika Haberleri — Radikal
  4. Öcalan ailesi birbirine düştü - Cumhuriyet Türkiye Haberleri
  5. Mehmet Öcalan’dan yeğeninin adaylığına tepki — Gündem Haberleri
  6. SCF (2018 թ․ մարտի 1). «Turkish court sentences pro-Kurdish HDP deputy Öcalan to 2.5 years for terror propaganda». Stockholm Center for Freedom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]