Jump to content

Դիէլեկտրիկ անտենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիէլեկտրիկ ձողային անտենաները ձողանման տեսք ունեն, որոնք գրգռվում են կլոր կամ ուղղանկյուն ալիքատարի հատվածով։

Դիէլեկտրիկ ձողերը պատրաստվում են բարձրորակ փոքր կորուստներով դիէլեկտրիկներից (պոլիստիրոլ և այլն)։ Դիէլեկտրիկ անտենաները իրենցից ներկայացնում են մեկ կամ մի քանի շրջանաձև ձողեր, որոնք պատրաստված են քիչ կորուստներով դիէլեկտրիկներից։

Մոդուլային պոլիստիրոլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդուլային պոլիստիրոլից պատրաստում են մեկուսացնող պլատաները, շրջանակները, դիէլեկտրիկ անտենաները, միկրոալիքների դիէլեկտրիկ մասերը և այլ ռադիոմասեր։ Մոդուլային պոլիստիրոլի թերությունը նրա մեխանիկական վերամշակման անհրաժեշտությունն է՝ դրանից ռադիոմասեր ստանալու ժամանակ։ Այդ գործողությունները շատ աշխատատար են, և, բացի այդ, պատճառ են դառնում մեծաքանակ թափոնների։

Դիէլեկտրիկ անտենաների ուսումնասիրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիէլեկտրիկ անտենաները հիմնականում օգտագործվում են սանտիմետրական ալիքներում։ Հաշվի չառնելով դիէլեկտրիկ անտենայի վերջից արտացոլվող և դրան կից ծագող բարձր տիպի ալիքները, կարելի է ընդունել, որ նրա դաշտի կառուցվածքը չի տարբերվում անվերջ դիէլեկտրիկ ալիքատարի դաշտից։

Աստիճանաբար նվազող դիամետրով դիէլեկտրական ձողը իր բարակ ծայրում ունի հարթ թեքություն, մինչդեռ նրա մյուս ծայրակետը տեղադրվում է մետաղական բաժակի մեջ, որը իրենից ներկայացնում է ռեֆլեկտոր։ Նման անտենան ըստ էության իրենից ներկայացնում է դիէլեկտրական ալիքատար։ Բարակ ձողի դեպքում շատ դժվար է մակերևութային ալիք գրգռել, և որ հզորության մեծ մասը ճառագայթվում է անմիջապես գրգռիչից։

Դիէլեկտրիկ անտենան կարելի է ներկայացնել որպես երկայնակի ճառագայթիչների չընդհատվող շարք։ Համակարգի z առանցքի ուղղությամբ բևեռացման հոսանքների ամպլիտուդների բաշխումները զրոյական մոտավորությամբ հաստատուն կարելի է համարել, իսկ բևեռացման հոսանքների փուլերի բաշխումները՝ որպես գծային փոփոխվող։ Մակերևութային ալիքի փուլային արագությունը որոշվում է ձողի ներսում տեղափոխվող էլեկտրամագնիսական էներգիայի հարաբերությամբ լրիվ էլեկտրամագնիսական էներգիային, որը մակերևութային ալիքով տեղափոխվում է նրա երկայնքով։ Դիէլեկտրիկ անտենաները իրականացվում են պրիզմատիկ կամ գլանաձև ձուլակտորների մշտական կամ փոփոխական հատույթով, գրգռվում են վիբրատորով, անցքով կամ ալիքատարի բաց ծայրով։ Այս անտենաներում որպես էլեկտրամագնիսական ալիքների արտացոլող ծառայում են դիէլեկտրիկ ձողը՝ նեղանալով մի ծայրից մյուսը։

Դիէլեկտրիկ անտենաների կողային թերթիկների մակարդակը զգալի է։ Ճառագայթման զրոների բացակայությունը թերթիկների միջև բացատրվում է ձողում տարածվող ալիքի մարումով, որը կախված է ձողի տաքացման վրա ծախսվող էներգիայով։ Այս անտենայում գործում է նաև անտենայի ծայրից անդրադարձած ալիքը, որն ազդում է կողային թերթիկների մակարդակի վրա։ Այդ ալիքի մեծությունը փոքրացնելու համար ձողին տալիս են կոնի տեսք։

Դիէլեկտրիկ անտենաները լայնաշերտ չեն։ Հաճախականությունների աշխատանքային շերտի լայնությունը պայմանավորված է գրգռող տարրի, այսինքն՝ մետաղե ալիքատարում եղած վիբրատորի ռեզոնանսային հատկություններով։ Դիէլեկտրիկ անտենաները պետք է ունենան փոքր կորուսներ, հակառակ դեպքում ՕԳԳ-ն ցածր կլինի։

Դիէլեկտրիկ անտենաների առավելությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիէլեկտրիկ անտենաների առավելությունը նրա ոչ մեծ չափերն են։

Օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղե ալիքատարում եղած գրգռող վիբրատորը պետք է տեղադրվի դիէլեկտրիկից դուրս։ Դա բերում է ՕԳԳ-ի մեծացմանը։ Բացի այն, որ դիէլեկտրիկ անտենաները օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, հաճախ նրանք օգտագործվում են նաև որպես օժանդակ անտենաներ, անտենային ցանցերի տարրեր, ինչպես նաև որպես ոսպնյակների և հայելիների ճառագայթիչներ դեցիմետրանոց և սանտիմետրանոց դիապազոնների ալիքների սահմանին 2...10 ԳՀց հաճախականությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. R. K. Mongia, and P. Bhartia, “Dielectric Resonator Antennas – A Review and General Design Relations for Resonant Frequency and Bandwidth”, International Journal of Microwave and Millimeter-Wave Computer-Aided Engineering, 1994, 4, (3), pp 230–247.[1] Արխիվացված 2012-12-16 archive.today
  2. Antenova Antenova info

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Animation of Radiation from a Circularly Tapered Dielectric Waveguide Antenna (on YouTube)