Jump to content

Դիեգո Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Ալոնսո
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1975(1975-04-16)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 183 սանտիմետր
Դիրք հարձակվող

Դիեգո Մարտին Ալոնսո Լոպես (իսպ.՝ Diego Martín Alonso López; ապրիլի 16, 1975(1975-04-16)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, ով խաղացել է հարձակվողի դիրքում։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն կարիերան սկսել է հայրենի Մոնտեվիդեոյում, որտեղ «Բելյա Վիստա» ակումբի կազմում նորամուտը նշել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում: 1997 թվականին Դիեգոն ակումբի հետ հաղթել է Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնը, 1998 թվականին՝ Ուրուգվայի լիգիլան, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբ Լա Պլատայից։

2000 թվականի ամռանը Ալոնսոն դարձավ «Վալենսիայի» խաղացող, որը նրա համար վճարեց 1600 միլիոն պեսետա (մոտ 9,5 միլիոն եվրո[3]): Նոր ակումբում առաջին իսկ մրցաշրջանում նա Չեմպիոնների լիգայում 6 գոլ է խփել և հասել մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի ընթացքում Ալոնսոն սկսեց կորցնել իր տեղը հիմնական կազմում և 2001 թվականի ամռանը խաղային պրակտիկայի համար գնաց Սեգունդայի «Ատլետիկո Մադրիդ»[4]։ 2001/02 մրցաշրջանում նա 22 գնդակով դարձավ լիգայի լավագույն ռմբարկուն և օգնեց ակումբին նվաճել առաջնությունը և վերադառնալ բարձրագույն դիվիզիոն։ Հաջորդ մրցաշրջանը Ալոնսոն անհաջող անցկացրեց վարձավճարով Սանտանդերի «Ռասինգում»՝ լիգայի 23 խաղում աչքի ընկնելով ընդամենը մեկ գոլով:

2003 թվականին Դիեգոն միացավ «Մալագային»[5], բայց արդեն մեկ տարի անց տեղափոխվեց մեքսիկական «ՈՒՆԱՄ Պումաս»։ «Պումաների» հետ նա նվաճեց Չեմպիոնների տիտղոսը և 2004 թվականի բացվածքների առաջնությունը: 2005 թվականին նրա նոր և Եվրոպայում վերջին ակումբը դարձավ «Ռեալ Մուրսիան»։

2006 թվականի ամռանը Ալոնսոն վերադարձավ Ուրուգվայ՝ պայմանագիր կնքելով «Նասիոնալի» հետ։ Դիեգոն օգնեց ակումբին հասնել Հարավամերիկյան գավաթի քառորդ եզրափակիչ՝ մեկ գնդակ խփելով «Բոկայի» դարպասը: 2007 թվականի հունվարին հարձակվողը մեկնել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբ, սակայն այնտեղ մնացել է ընդամենը մեկ տարի և 2008 թվականի սկզբին վերադարձել «Խիմնասիա»: 2008/09 մրցաշրջանում Դիեգոն օգնեց ակումբին խուսափել Արգենտինայի բարձրագույն լիգայից դուրս մնալուց «Ատլետիկո Ռաֆաելայի» հետ անցումային խաղերում, որից հետո դարձավ ազատ գործակալ:

Ալոնսոյի կարիերայի վերջին ակումբը 2009 թվականին «Պենյարոլն» էր։ Այս ակումբի կազմում նա 2010 թվականին դարձել է Կլաուսուրայի հաղթող և Ուրուգվայի չեմպիոն, ինչպես նաև հասել է Լիբերտադորեսի գավաթի 2011 թվականի եզրափակիչ, որտեղ «Պենյարոլը» պարտվել է բրազիլական «Սանթոսին»։

Ուրուգվայի հավաքականի կազմում Ալոնսոն իր նորամուտը նշել է 1999 թվականի հունիսի 17-ին Պարագվայի հավաքականի դեմ ընկերական խաղում (3:2[6])։ Նույն ամռանը նա մասնակցեց Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որտեղ անցկացրեց երկու հանդիպում (քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում) և դարձավ արծաթե մեդալակիր:

Չնայած Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում հաջող մրցաշրջանին, Ալոնսոն չի հրավիրվել 2002 թվականի աշխարհի առաջնությանը և հետագայում քննադատել է հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Պուին[7]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ավարտելով խաղային կարիերան՝ Ալոնսոն անմիջապես սկսեց մարզչական գործունեություն ծավալել հարազատ «Բելյա Վիստա» կումբում[8] և 2011/12 մրցաշրջանում փրկեց թիմին հեռանալուց։ 2012 թվականի ամռանը Դիեգոն գլխավորել է պարագվայական «Գուարանի» ակումբը[9]։ Մեկ տարի անց նա վերադարձավ Ուրուգվայ և դարձավ «Պենյարոլի» գլխավոր մարզիչը[10], բայց արդեն 2013 թվականի հոկտեմբերին հեռացվեց աշխատանքից մրցաշրջանի մեկնարկի վատ արդյունքների պատճառով[11]։

2014 թվականի մարտին Ալոնսոն Ասունսյոնից հրավիրվել է «Օլիմպիա»[12],որտեղ նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ սկսել է մրցաշրջանը և Ապետուրայում հաղթանակից ետ է մնացել չորս միավորով։ Հոկտեմբերին, երբ թիմը երկրորդ տեղում էր Կլաուսուրում, Դիեգոն հեռացվեց աշխատանքից[13]։

2014 թվականի դեկտեմբերին Ալոնսոն գլխավորել է մեքսիկական «Պաչուկան»[14]։ 2016 թվականի մայիսին նրա գլխավորած թիմը հաղթեց Կլաուսուրային՝ խմբային փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը և Լիգիլիայի եզրափակչում հաղթելով «Մոնտերեյին»։ 2016/17 մրցաշրջանում Ալոնսոն «Պաչուկային» հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում՝ եզրափակչում հաղթելով մեքսիկական մեկ այլ ակումբի՝ «ՈՒԱՆԼ Տիգրեսին»: Այս հաջողության շնորհիվ ակումբը հանդես է եկել 2017 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր:

2018 թվականի մայիսին Ալոնսոն տեղափոխվեց «Մոնտերեյ»[15]։ 2018/19 մրցաշրջանում նրա թիմը հաջողության չհասավ Մեքսիկայի առաջնությունում՝ դուրս գալով և Ապերըուրայից, և Կլաուսուրայի կիսաեզրափակչից, բայց հաղթեց Չեմպիոնների լիգայում[16]։ Ալոնսոն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով երկու տարբեր ակումբներում դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող[17]։ 2019 թվականի սեպտեմբերին Դիեգոն հեռացվեց «Մոնտերեյից» մի շարք անհաջող արդյունքներից հետո և, մասնավորապես, Կլասիկո Ռեհիոմոնտանոյում «Տիգրեսից» կրած պարտությունից հետո (0:2[18]):

2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարվեց, որ Ալոնսոն կդառնա MLS«Ինտեր Մայամի» ակումբի պատմության առաջին մարզիչը[19][20]։ 2021 թվականի հունվարի 7-ին կողմերը դադարեցրել են համագործակցությունը փոխադարձ համաձայնությամբ[21]։

2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ալոնսոն նշանակվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ[22]։ Նրա գլխավորությամբ թիմը չորս հաղթանակ է տարել ընտրական մրցաշարի չորս խաղում և դուրս եկել 2022 թվականի աշխարհի առաջնություն[23]։ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո, որտեղ Ուրուգվայի հավաքականը վաստակել է 4 միավոր և դուրս չի եկել խմբից, Ալոնսոն լքել է գլխավոր մարզչի պաշտոնը[24]։

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Ալոնսոն դարձավ իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Խոսե Լուիս Մենդիլիբարին[25]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգոյի զարմիկները՝ Մատիասը և Իվան Ալոնսոն նույնպես ֆուտբոլիստներ են։

Դիեգոն ունի նաև իտալական անձնագիր, որը ձեռք է բերվել իր նախապապի իտալական քաղաքացիության շնորհիվ, և որի շնորհիվ նա Իսպանիայում ելույթների ժամանակ լեգեոներ չէր համարվում[3]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բելյա Վիստա»

  • Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի հաղթող՝ 1997
  • Ուրուգվայի լիգիլիայի հաղթող՝ 1998

«Վալենսիա»

«Ատլետիկո Մադրիդ»

«ՈՒՆԱՄ Պումաս»

«Պենյարոլ»

Ուրուգվայի հավաքական

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաչուկա»

«Մոնտերեյ»

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2019
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն մարզիչ՝ 2019

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ ԽԳ ԲԹ ԳՏ %
Ուրուգվայ Բելյա Վիստա Սեպտեմբերի 14, 2011[8] Հունիսի 4, 2012[26] 25 9 3 132734−7 36,00
Պարագվայ Գուարանի Հուլիսի 11, 2012[9] Հունիսի 11, 2013[27] 44 24 12 85938+21 54,55
Ուրուգվայ Պենյարոլ Հունիսի 19, 2013[10] Հոկտեմբերի 6, 2013[11] 8 1 3 41015−5 12,50
Պարագվայ Օլիմպիա (Ասունսիոն) Մարտի 11, 2014[12] Հոկտեմբերի 5, 2014[13] 30 14 9 75329+24 46,67
Մեքսիկա Պաչուկա Դեկտեմբերի 4, 2014[14] Մայիսի 4, 2018[28] 168 73 45 50283207+76 43,45
Մեքսիկա Մոնտերեյ Մայիսի 10, 2018[15] Սեպտեմբերի 30, 2019[18] 72 38 14 2011477+37 52,78
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինտեր Մայամի Դեկտեմբերի 30, 2019[19] Հունվարի 7, 2021[21] 24 7 3 142538−13 29,17
Ուրուգվայ Ուրուգվայ Դեկտեմբերի 14, 2021[22] Դեկտեմբերի 2, 2022[24] 12 8 2 2204+16 66,67
Իսպանիա Սևիլյա Հոկտեմբերի 10, 2023[25] Դեկտեմբերի 16, 2023 14 2 5 71620−4 14,29
Հունաստան Պանաթինաիկոս Հունիսի 10, 2024 Հոկտեմբերի 29, 2024 16 7 4 51915+4 43,75
Ընդհանուր մարզչական կարիերայի ընթացքում 413183100130626477+149044

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 Cayetano Ros; Juan M. Villalba (2001 թ․ փետրվարի 8). «Primos hermanos bajo distinta bandera» (իսպաներեն). El País. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Juan M. Villalba (2001 թ․ հուլիսի 21). «El Valencia ficha a Salva y cede a Diego Alonso al Atlético» (իսպաներեն). El País. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «El Málaga ficha al uruguayo Diego Alonso» (իսպաներեն). El Mundo. 2003 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Ficha de jugador de selección» (իսպաներեն). tenfieldigital.com.uy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Diego Alonso: «Víctor Púa no ha sido fiel a sus principios»» (իսպաներեն). as.com. 2002 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. 1 2 «Diego Alonso asumió en Bella Vista y cumplió un sueño» (իսպաներեն). subrayado.com.uy. 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. 1 2 «¿Otro experimento? Guaraní presenta al técnico Alonso» (իսպաներեն). paraguay.com. 2012 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. 1 2 «Diego Alonso fue presentado como nuevo Entrenador de Peñarol» (իսպաներեն). peñarol.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. 1 2 «Diego Alonso renuncia a como técnico de Peñarol» (իսպաներեն). eluniverso.com. 2013 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. 1 2 «Diego Alonso es el nuevo entrenador de Olimpia de Paraguay» (իսպաներեն). lr21.com.uy. 2014 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. 1 2 «Alonso dejó de ser entrenador de Olimpia» (իսպաներեն). abc.com.py. 2014 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. 1 2 «Técnico uruguayo Diego Alonso dirigirá al mexicano Pachuca» (իսպաներեն). conmebol.com. 2014 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. 1 2 «Diego Alonso es el nuevo DT de Monterrey» (իսպաներեն). elobservador.com.uy. 2018 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. «1-1. El argentino Sánchez marca y firma el título del Monterrey en la Concacaf» (իսպաներեն). EFE. 2019 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  17. «Diego Alonso, el único técnico en ganar la Concachampions con dos clubes» (իսպաներեն). Marca. 2019 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. 1 2 Alejandro Madrid Morales (2019 թ․ հոկտեմբերի 1). «Monterrey despide a Diego Alonso, tras perder el clásico regio» (իսպաներեն). cronica.com.mx. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  19. 1 2 «Inter Miami CF Selects Diego Alonso as First-Ever Head Coach in Club History» (անգլերեն). intermiamicf.com. 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  20. «Diego Alonso: David Beckham's Inter Miami MLS franchise name first manager» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  21. 1 2 «Inter Miami CF and Manager Diego Alonso Mutually Agree to Part Ways» (անգլերեն). intermiamicf.com. 2021 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  22. 1 2 «Uruguay appoint Diego Alonso as head coach» (անգլերեն). Reuters. 2021 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. «Diego Alonso, el análisis del triunfo ante Chile, la competitividad del jugador uruguayo y el apronte para Qatar 2022» (իսպաներեն). ESPN. 2022 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  24. 1 2 Александр Иткин (2022 թ․ դեկտեմբերի 2). «У Диего Алонсо закончился контракт со сборной Уругвая» (ռուսերեն). championat.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  25. 1 2 «Oficial: Diego Alonso, nuevo entrenador del Sevilla» (իսպաներեն). Marca. 2023 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  26. «Topo Sanguinetti es nuevo DT de Bella Vista» (իսպաներեն). montevideo.com.uy. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  27. «De un aurinegro a otro: Diego Alonso se va de Guaraní» (իսպաներեն). paraguay.com. 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  28. «Diego Alonso se despide del Pachuca con una emotiva carta» (իսպաներեն). Marca. 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.