Դիեգո Ագիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Ագիրե
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1965(1965-09-13)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 177 սանտիմետր
Դիրք հարձակվող

Դիեգո Վիսենտե Ագիրե Կամբլոր (իսպ.՝ Diego Vicente Aguirre Camblor, սեպտեմբերի 13, 1965(1965-09-13)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հայտնի է դարձել Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում իր հաղթական գոլից հետո, որը 1987 թվականին «Պենյարոլին» բերել է Հարավային Ամերիկայի ակումբային չեմպիոնների հինգերորդ տիտղոսը։ 33 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և սկսել է մարզչի կարիերան։ 2003 և 2010 թվականներին «Պենյարոլ»-ին հաղթանակների է հասցրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիերան սկսել է 1985 թվականին Մոնտեվիդիոյի «Լիվերպուլ»-ում։ Հաջորդ տարին գնվել է «Պենյարոլ»-ի կողմից, որի հետ երիտասարդ ֆուտբոլիստը ակնթարթորեն դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ Հաջորդ տարում Ագիրեն դարձել է սև-դեղին ակումբի երկրպագուների իսկական կուռքը․ նրա գոլը «Ամերիկա Կալի»-ի դարպաս «Պենյարոլ»-ին բերել է Լիբերտադորեսի գավաթի պատմության մեջ հինգերորդ հաղթանակը։ Երիտասարդ ֆուտբոլիստին մեծ փառք է բերել, նրան նախորոշել են Էնցո Ֆրանչեսկոլիի ապագան։

1988 թվականին Ագիրեին գնել է իտալական «Ֆիորենտինա»-ն։ Նա Իտալիայի գավաթում չորս հանդիպում է անցկացրել, որոնցում նույնիսկ մեկ գոլ է խփել և երկրպագուների կողմից արժանացել է բաների՝ «Forza Aguirre!»-ի։ Սակայն «Ֆիորենտինա»-ի մարզիչը՝ Սվեն-Գյորան Էրիկսոնը, այնքան էլ տպավորված չի եղել ֆուտբոլիստի խաղով և ոչ մի անգամ դաշտ չի հանել նրան A սերիայի մրցախաղերի ժամանակ։ Կես տարի «Ֆիորենտինա»-ում անցկացնելուց հետո Ագիրեն որոշել է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»։

Հունաստանում Դիեգո Ագիրեն բավականին լավ է սկսել, սակայն շուտով նրա վրա սկսել է ազդել Աթենքում վարած բավականին ազատ կյանքը, և նա սկսել է ցուցադրել ավելի քիչ տպավորիչ խաղ։ Մասնագետներին դուր չէր գալիս նաև խաղացողի բավականին փխրուն մարմնակազմությունը, որի պատճառով նա ստացել էր «տղա» մականունը։ Ի վերջո, արյան մեջ հայտնաբերված դոպինգի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, և նա հեռացել է «Օլիմպիակոս»-ից։

Դիեգոյի հետագա կարիերան նշանավորվել է թիմերի հաճախակի փոփոխություններով։ Նա հանդես է եկել մեծ թիմերում («Ինտերնասիոնալ», «Ինդեպենդենտե», «Սան Պաուլու»), որոնք նրան, ամենայն հավանականությամբ, հրավիրել են հենց «Պենյարոլ»-ում վաստակած ռենոմեի հաշվին, բայց ոչ մի տեղ չի արդարացրել սպասումները։ Չնայած 1991 թվականին հանդես գալով «Սան Պաուլու»-ում՝ ուրուգվայցին ցուցադրել է բավականին լավ խաղ (երեք գոլ առաջնության ութ հանդիպումներում, երկու գոլ Բրազիլիայի գավաթի չորս խաղերում), բայց, միևնույն է, ստիպված էր շատ շուտով հեռանալ թիմից։

1995-1996 թվականներին հանդես է եկել հարազատ դարձած «Պենյարոլ»-ի կազմում և հաղթել է Ուրուգվայի չեմպիոնի ևս երկու տիտղոս («Պենյարոլ»-ը այն ժամանակ գերիշխում էր առաջնությունում՝ հաղթելով հինգ մրցաշարերում անընդմեջ), բայց նույնիսկ այստեղ չի կարողացել մի քանի մրցաշրջանից ավել մնալ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1999 թվականին։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 3-ին Ագիրեն գլխավորել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ն։ Պայմանագիրը կնքվել է երկու մրցաշրջանով[2]։ Նա դարձել է պատմության մեջ «Ատլետիկո Մինեյրո»-ի վեցերորդ ուրուգվայցի մարզիչը[3]։ 2016 թվականին Ագիրեն հեռացել է պաշտոնից[4]։

2018 թվականի մարտի 11-ին նշանակվել է բրազիլական «Սան Պաուլու» ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2018 թվականի դեկտեմբեր[5][6]։

2021 թվականի հունիսի 19-ին Ագիրեն իր կարիերայի մեջ երկրորդ անգամ գլխավորել է բրազիլական «Ինտերնասիոնալ» ակումբը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր[7]։ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Նրա գլխավորությամբ «Ինտեր»-ը 12-րդ տեղն է գրավել 2021-ի Բրազիլիայի առաջնությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Diego Aguirre é apresentado na Cidade do Galo» (պորտուգալերեն). Site oficial do Clube Atlético Mineiro. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  3. «Diego Aguirre é o 6º uruguaio a dirigir o Galo» (պորտուգալերեն). Site oficial do Clube Atlético Mineiro. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  4. «Diego Aguirre deixa o comando do Atlético» (պորտուգալերեն). Site oficial do Clube Atlético Mineiro. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  5. «Diego Aguirre é o novo técnico do São Paulo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 2018 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Diego Aguirre: treinador com histórico tricolor» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 2018 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Diego Aguirre é o novo técnico do Inter» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 2021 թ․ հունիսի 19. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Ագիրե» հոդվածին։