Jump to content

Դիդիմոտիխոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր քաղաք
Դիդիմոտիխոն
հունարեն՝ Διδυμότειχον ή Διδυμότειχο
ԵրկիրՀունաստան Հունաստան
[[Արևելյան Մակեդոնիա և Թրակիա |Պերիֆերիա]]Հունաստան
ՀամայնքDidimoteiho Municipality? և Commune of Didymoticho?
Մակերես41,143[1] կմ²
ԲԾՄ30[1] մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն9263[2] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ2553
Փոստային դասիչ683 00
Պաշտոնական կայքdidymoteicho.gr(հուն.)(անգլ.)
Դիդիմոտիխոն (Հունաստան)##
Դիդիմոտիխոն (Հունաստան)

Դիդիմոտիխոն[3] (հուն․՝ Διδυμότειχον[2] ή Διδυμότειχο), փոքր քաղաք Հունասատնում, Էվրոս ծայրամասային միավորման արևելյան մասում։ Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 30 մետր բարձրության վրա[1], Էվիտրոպոտամոս գետի ձախ ափին, ոչ հեռու նրա՝ Էվրոս (Մարիցա) թափվելը, Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, Կոմոտինիից 96 կիլոմետր հյուսիս-արևելք, Սալոնիկից 308 կիլոմետր հյուսիս-արևելք և Աթենքից 442 կիլոմետր հյուսիս-արևելք։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա ծայրամասային միավորումում։ Բնակչությունը 9263 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամրի[2]։

Քաղաքը համարվում է Էլլադական ուղղափառ եկեղեցու Դիդիմոտիխոնի թեմի թեմական կենտրոնը։ Ուշ բյուզանդական ժամանակաշրջանում՝ 1280 և 1360 թվականների ընթացքում, Դիդիմոտիխոնը ամենակարևոր քաղաքն էր բյուզանդական Թրակիայում՝ ստանձնելով Կոստանդնուպոլսի միապետերի քաղաքամերձ աթոռանիստի դերը։ Օսմանական նվաճումից հետո՝ 1361 և 1363 թավկանների ընթացքում, այն ստացավ Օսմանական կայսրության մայրաքաղաքի կարագավիճակ։ Ժամանակակից Հունաստանի կազմ այն վերադարձավ 1920 թվականին և ապա ունեցավ ռազմական մեծ նշանակություն․ այստեղ՝ հույն-թուրքական սահմանին, երկու տարի անցկացվում էր Հունաստանի շատ նորակոչիկների ծառայություն։

Քաղաքի արևելքով անցնում է 51 ազգային ճանապարհը, եվրոպական E85 երթուղու մասը։

Միջին դարերում քաղաքը ուներ ռազմական կարևոր նշանակություն։ 1204 թվականին այն գրավվեց արևմտաեվրոպական ասպետների կողմից, ովքեր քաղաքին հարող սահմանակից վայրում այսպես կոչված Դեմոտիկի կայսրություն։ Այն գոյատևեց միայն երկու տարի, բուլղարների անընդհատ հարձակումների պատճառով, ովքեր ոչնչացրեցին նրա ամրությունները և սպանեցին շատ հույն բնակիչների։ Արդյունքով Վերջիններս ստիպված էին փնտրել ավելի սերտ համագործակցություն Լատինական կայսրության կենտրոնական իշխանության հետ, թեպետ կրոնական, լեզվային և մշակութային շփումը հույների և լատինացիների միջև շարունակվում էր։ 1243 թվականին նիկիական կայսրի հունական զորքերը հատեցին Դարդանելը և կարողացան քաղաքից դուրս հանել լատինացիների մնացորդները։ Այս կերպ նիկիական կայսր Հովհաննես III Դուկա Վատացը, ծնված 1192 թվականին Դիդիմոտիխում, կարողացավ հույներին վերադարձնել իրենց հարազատ քաղաքը։

Վարեծնված Բյուզանդիայի կազմ Կոստանդնուպոլսի վերադարձումից հետո, Դիդիմոտիխոնը դարձավ կարևորագույնը, մայրաքաղաքից հետո, ուշ բյուզանդական Ֆրակիայի ռազմական, մշակութային և տնտեսական կենտրոններից հետո, որը 1340-ական թվականներին դարձավ մարած Բյուզանդիայի վերջին գավառը։ Քաղաքը օգտագործվում էր որպես կարևոր քաղաքամերձ աթոռանիստ բյուզանդական վերջին յոթ կայսրերի համար, ովքեր ժամանել են այստեղ անհանգիստ Կոստանդնուպոլսից․ հենց այստեղ էլ ծնվել են նրանցից երկուսը։ Թուրք-օսմանները առաջին անգամ քաղաքը գրավեցին 1359 թվականին, իսկ հետո կրիկին 1361 թվականին, այս անգամ՝ 560 տարով։ Քաղաը Հունաստանի կազմ պաշտոնապես վերադարձավ միայն 1920 թվականին։ Ի տարբերություն Ադրիանապոլսի, Դիդմոտիխոնը չի հրդեհվել օսմանների կողմից, որովհետև այստեղ ավելի լավ էին պահապանվել Բյուզանդիայի ուշ ժամանակաշրջանի պատմական կառույցները։ Երկրորդ արշավանքից հետո, թուրքերը Դիդիմոտիխոնը հռչակեցին իրենց մայրաքաղաք, եղավ երկու տարի մինչև 1363 թվականը։ Չնայած Օսմանական տիրապետության մայրաքաղաքի հաջորդ տեղափոխմանը նոր կառուցված Ադրիանապոլիս, իսկ հետո նաև Կոստանդնուպոլիս 1453 թվականին, Դիդիմոտիխոնը շարունակեց օգտագործել հայտնիությունը օսմանյան հասարակությունում, որպես հանգստի վայր և մոտակա անտառային բլուրներում որսատեղի, Դադյա ավանում։

Քաղաքում աշխատում է Դիդիմոտիխոնի բյուզանդական թանգարանը (Βυζαντινό Μουσείο Διδυμοτείχου)[4]:

Դիդիմոտիխոնի սպորտային ակումբ՝ «Սպարտակոս»ն (Σπάρτακος) է։

Դիդիմոտիխոն միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդիմոտիխոն միությունը ստեղծվել է 1924 թվականին (ΦΕΚ 194Α)[5]։ Դիդիմոտիխոն միություն է մտնում Նեի-Պսադատես գյուղը։ Բնակչությունը 9367 բնկաիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը՝ 41,143 քառակուսի կիլոմետր[1]։

Անվանում Բնակչություն (2011)[2], մարդ
Դիդիմոտիխոն 9263
Նեի-Պսատադես 104

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 8709[6]
2001 8853[6]
2011 9263[2]

Քաղաք-եղբայրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 412. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  4. «Βυζαντινό Μουσείο Διδυμοτείχου. Πληροφορίες» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Κ. Διδυμοτείχου (Έβρου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]