Jump to content

Դիդիե Սիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիդիե Սիքս
ֆր.՝ Didier Six
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 21, 1954(1954-08-21)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Լիլ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Դիդիե Սիքս (ֆր.՝ Didier Six, թուրքերեն՝ Dündar Siz; օգոստոսի 21, 1954(1954-08-21)[1], Լիլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում որպես ձախ կիսապաշտպան և հարձակվող։

Դիդյե Սիքսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վալենսիեն» ակումբում։ Սիքսը թիմում խաղացել է 5 տարի, որի ընթացքում «Վալենսիենի» ամենաբարձր նվաճումը եղել է 1975/76 մրցաշրջանում Լիգա 1-ում 12-րդ տեղը, իսկ Սիքսը 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։ Ակումբային հաջողությունները շրջանցում էին Սիքսին. 1977/78 մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Լանսում», որին չհաջողվեց մնալ Լիգա 1-ում, 1979/80 մրցաշրջանում նույնը տեղի ունեցավ նաև մարսելյան «Օլիմպիկի» հետ։ 1980 թվականին տեղափոխվելով բելգիական «Սերկլ Բրյուգե» ակումբ, Դիդյե Սիքսը դարձավ իր սերնդի առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստներից մեկը, ով մեկնեց խաղալու արտերկիր։ Սակայն Բելգիայում Սիքսը երկար չմնաց և 1980/81 մրցաշրջանի երկրորդ կեսը խաղաց «Ստրասբուրում», իսկ ավելի ուշ հանդես եկավ արևմտագերմանական «Շտուտգարտում»։

Լինելով «Գալաթասարայի» խաղացող, 1988 թվականին Դիդյե Սիքսը (Թուրքիայում հանդես էր գալիս Դյունդար Սիզ անունով[2]) վերջապես նվաճեց չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև ստացավ Թուրքիայի քաղաքացիություն։ Սիքսն իր կարիերան ավարտեց «Լայպցիգում», արդեն միավորված Գերմանիայում։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Իդալգոն, ով նոր էր նշանակվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, Դիդիե Սիքսին հրավիրել է Չեխոսլովակիայի դեմ 1976 թվականի մարտի 27-ին կայանալիք ընկերական խաղին։ Սիքսը փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին։ Բացի մարզիչ Իդալգոյից և Սիքսից, այդ խաղը դեբյուտային էր ևս երկու խաղացողների համար, ովքեր հետագայում դարձան Ֆրանսիայի հավաքականի առաջատարները՝ Միշել Պլատինիի և Մաքսիմ Բոսիսի[3]։ Դիդիե Սիքսը բավականին արագ դարձավ հավաքականի հիմնական խաղացող՝ կազմելով հզոր հարձակողական եռյակ Բերնար Լյակոմբի և Դոմինիկ Ռոշտոյի հետ։ Հենց Սիքսի և Լյակոմբի համագործակցությունն է թույլ տվել Ֆրանսիայի հավաքականին բացել հաշիվը 1978 թվականի աշխարհի առաջնության առաջին խաղում իտալացիների դեմ. արդեն առաջին րոպեին Սիքսն անցավ ձախ եզրով և տուգանային հրապարակ կատարեց կախովի փոխանցում, որը Բերնար Լյակոմբը եզրափակեց գլխի հարվածով[4], այդ գոլը մինչ օրս մնում է աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի ամենաարագ գոլերից մեկը։ Այդ խաղն ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի պարտությամբ, ինչի արդյունքում նա չկարողացավ դուրս գալ խմբից։

Չնայած Ֆրանսիայի հավաքականի անցմանը 4-3-3 սխեմայից 4-4-2-ի, Սիքսը մնաց թիմի հիմնական ֆուտբոլիստը։ Նրա գոլերը Կիպրոսի, Նիդերլանդների և Բելգիայի հավաքականների դարպասին ընտրական խաղերում օգնեցին ֆրանսիացիներին դուրս գալ ԱԱ-82։ Եզրափակիչ մրցաշարում Դիդիե Սիքսը միշտ չէ, որ խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում, խփել է 2 գոլ 5 խաղում, սակայն կիսաեզրափակիչ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում չկարողացավ գերազանցել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականի դարպասապահ Տոնի Շումախերին[5]։

1986/87 մրցաշրջանում, խաղային կարիերան ավարտելուց մի քանի տարի առաջ, որոշ ժամանակ եղել է «Ստրասբուրի» գլխավոր մարզիչը[6]:

2011 թվականի նոյեմբերին Սիքսը նշանակվել է Տոգոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գվինեա-Բիսաուի դեմ երկու ընտրական խաղերում[7]: Հանդիպումներն ավարտվել են Տոգոյի թիմի օգտին, և 2012 թվականի սկզբին Սիքսի հետ պայմանագիրը երկարաձգվել է երկու տարով[8]: 2013 թվականի հունիսին նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հավաքականը կորցրել է աշխարհի առաջնություն դուրս գալու հնարավորությունները[9]:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եվրոպայի չեմպիոն՝ 1984
  • Աշխարհի առաջնության չորրորդ մրցանակակիր՝ 1982
  • Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող՝ 1974/75
  • Թուրքիայի չեմպիոն՝ 1987/88
  • Թուրքիայի նախագահի գավաթակիր՝ 1988

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Galatasaray-PSG : quand le Français Didier Six devenait Dündar Siz». CNEWS (ֆրանսերեն). 2019-10. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Информация о матче Франция — Чехословакия 27 марта 1976» (ֆրանսերեն). FFF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  4. Непредвиденная ясность // Футбол-Хоккей. 11 июня 1978. № 24 (942). С. 12
  5. Филатов Л. Драма ночью // Футбол-Хоккей. 11 июля 1982. № 28 (1154). С. 8—9
  6. «Football — Fiche club : Strasbourg — Saison 1986/1987» (ֆրանսերեն). FootballDatabase.eu. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  7. «Togo: Didier Six named as new Togo coach». Football (անգլերեն). StarAfrica.com. 2011 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  8. «Didier Six sélectionneur (off.)». Foot — TOG (ֆրանսերեն). L’Équipe. 2012 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  9. Футбол. Пас из-за границы Արխիվացված 2013-06-27 Wayback Machine «Спорт-Экспресс», 24 июня 2013

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը FootballDatabase.eu կայքում(ֆր.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Սիքս» հոդվածին։