Դիդիե Բուրկհալթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիդիե Բուրկխալթերից)
Դիդիե Բուրկհալթեր
 
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ
Կրթություն՝ Բարձրագույն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր ապրիլի 17, 1960(1960-04-17)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Auvernier[4]
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Պարգևներ

Դիդիե Բուրկխալթերը (ֆր.՝ Didier Burkhalter, ապրիլի 17, 1960(1960-04-17)[1][2][3], Auvernier[4], Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, ով ներկայացնում է Շվեյցարական լիբերալների կուսակցությունը։ 2009 թվականի նոյեմբերի 1-ից Շվեյցարիայի Դաշնային միության անդամ է։ 2009-2011 թվականներից ներքին գործերի դեպարտամենտի և 2012 թվականներին արտաքին գործերի դեպարտամենտի նախագահը։ Ընտրվել էր Շվեյցարիայի նախագահ և կատարել պարտականությունները 2014 թվականներին[6].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2001 թվականներին եղել է Նևշատել գավառի խորհրդարանի պատգամավոր։ 2003-2007 թվականներին՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ։ 2007 թվականից՝ Շվեյցարիայի գավառների խորհրդի անդամ։

2009 թվականին ընտրվել է իր համակուսակցական Պասկալ Կուշպենի իրավահաջորդ Շվեյցարիայի դաշնային խորհրդում։ 2013 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի փոխնախագահ է։

2013 թվականի վերջին ընտրվել էր Շվեյցարիայի նախագահ։ Պաշտոնն ընդունել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Ընդ որում, Դիդեն նախագահի պաշտոնին զուգընթաց պահպանել է դեպարտամենտի արտաքին գործերի նախարարի ղեկավարի պաշտոնը[7]։

2014 թվականի մայիսի 8-ին Բուրկխալթերը՝ որպես ԵԱՀԿ ղեկավար, ժամանել է Մոսկվա, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Բանակցություններից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ռուսական ղեկավարները կանչել են ֆեդերալացման կողմնակիցներին Ուկրաինայի հարավ-արևելքից՝ տեղափոխելու մայիսի 11-ի ն պլանավորված հանրաքվեն[8]։

2015 թվականիի հունվարի 1-ից թողել է Շվեյցարիայի նախագահի պաշտոնը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/059641/2022-06-02/
  5. https://www.unine.ch/droit/home/faculty/docteurs_honoris_causa.html#cide2eaba2a-63af-45b3-ae15-47a64cbb50f7
  6. «Burkhalter elected president for 2014». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  7. Дидье Буркхальтер вступает в должность президента Швейцарии.
  8. Владимир Путин предложил перенести референдум о независимости юго-восточных областей Украины.
  9. Симонетта Соммаруга избрана президентом Швейцарии на 2015 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Բուրկհալթեր» հոդվածին։