Դիանա Չուլի
Դիանա Չուլի | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 13, 1951[1] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Տիրանա, Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն |
| Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, ակտիվիստ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տիրանայի համալսարան |
| Անդամակցություն | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով |
Դիանա Չուլի (CHOO-lee) (ալբաներեն՝ Diana Çuli. ապրիլի 13, 1951[1], Տիրանա, Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն), ալբանացի գրող, ժուռնալիստ, քաղաքական գործիչ։ 1973 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որից հետո աշխատակցել է Drita թերթի և ֆրանսերեն հրատարակվող Les lettres albanaisesամսագրի խմբագրակազմերին[2]։ 1990 թվաանին անդամակցել է ժողովրդավարական ընդդիմությանը, դարձել Անկախ կանանց ֆորումի ղեկավար, այնուհետև անդամագրվել Ալբանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։
2006 թվականից նա Ալբանիայի ներկայացուցիչն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում[3][4]։ Դիանա Չուլին Ալբանիայում աշխատանք է տանում հանուն կանանց իրավունքների, մասնավորապես այն կանանց, ում պոռնկության են դրդել։ 2004 թվականի դրությամբ նա Ալբանիայի կանանց ֆեդերացիայի նախագահն էր[5]։
Չուլին գրական ասպարեզ է իջել 1970-ական թվականների վերջերին՝ հրատարակելով իր առաջին պատմվածքը՝ Ndërgjegja-ն (Խիղճ)։ Արդեն հրատարակել է ութ վեպ, մի շարք սցենարներ, որոնց հիման վրա նկարահանվել են Hije që mbeten pas (1985), Rrethi i kujtesës (1987)[6], Bregu i ashpër և այլ ֆիլմեր (1988)։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980: Jehonat e jetës
- 1983: Zëri i largët
- 1986: Dreri i trotuareve
- 1992: Rekuiem
- 1993: ... dhe nata u nda në mes
- 2000: Diell në mesnatë
- 2006: Engjëj të armatosur
- 2009: Gruaja na kafe
- 2011: Hoteli i drunjtë
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/5670
- ↑ Gran, Peter (1996). Beyond Eurocentrism: A New View of Modern World History. Syracuse University Press. էջ 219. ISBN 978-0-8156-2692-3.
- ↑ Conference on Equality Between Women and Men in a Changing Europe: Proceedings: Poznań (Poland), 31 March-2 April 1992. Council of Europe. 1994. էջ 221. ISBN 978-92-871-2518-7.
- ↑ «Diana Culi». Parliamentary Assembly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Europa World Year. Taylor & Francis. 2004. էջ 455. ISBN 978-1-85743-254-1.
- ↑ «Me shkrimtaren Diana Çuli» (ալբաներեն). Toena.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
| ||||||||||||
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տիրանա քաղաքում ծնվածներ
- Տիրանայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Ալբանացի գրողներ
- Ալբանացի դրամատուրգներ
- Ալբանացի լրագրողներ
- Ալբանացի կին գրողներ
- Ալբանիայի կին քաղաքական գործիչներ
- Իրավապաշտպաններ
- Կին սցենարիստներ