Դիանա Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիանա Ադամյան
Diana Adamyan.jpg
Ծնվել էմարտի 7, 2000(2000-03-07) (21 տարեկան)
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունջութակահարուհի
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ

Դիանա Հակոբի Ադամյան (մարտի 7, 2000(2000-03-07)), հայ ջութակահար, Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2018), «Նոր անուններ» ծրագրի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Ադամյանը ծնվել է 2000 թվականին, մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Պետրոս Հայկազյանի դասարան), ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդուարդ Թադևոսյանի դասարանում[2]։ 2014 թվականին Պինկաս Ցուկերմանի հրավերով մասնակցել է Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի (NAC) ամառային դասընթացներին, իսկ 2015 թվականին «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Պինկաս Ցուկերմանի և Royal Philharmonic Orchestra-ի հետ Բախի Երկու ջութակի կոնցերտի կատարմամբ հանդես է եկել Լոնդոնի Cadogan Hall-ում։ 2016-ից 2017 թվականներին Դիանան պարբերաբար մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասընթացներին[3]։ 2016 թվականից Լիխտենշտեյնի միջազգային երաժշտական ակադեմիայում նա մասնակցել է պրոֆեսոր Անա Չումաչենկոյի մեկշաբաթյա դասընթացներին։ Սովորում է Մյունխենի կոնսերվատորիայում (գերմ.՝ Hochschule für Musik und Theater München), Անա Չումաչենկոյի դասարանում։

Դիանա Ադամյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում՝ մենահամերգից հետո, 2021

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին եղել է «Սպենդիարյանի անվան ազգային մրցույթի փառատոնի» դափնեկիր[2]։
  • 2010 թվականին Դիանա Ադամյանը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին և ստացել 1-ին մրցանակը[4]։
  • 2012 թվականին Մոսկվայում մասնակցել է 13-րդ միջազգային «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթին և արժանացել «Արծաթե Շչելկունչիկ» մրցանակի։
  • 2014 թվականին նա մասնակցել է Երևանում անցկացվող Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված միջազգային մրցույթ-փառատոնին և ստացել 1-ին մրցանակը։
  • 2015 թվականին Նովոսիբիրսկում Դիանան մասնակցել է Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին և ստացել 2-րդ մրցանակը։
  • 2018 թվականին մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթին (Ժնև) և ստացել 1-ին մրցանակը։
  • 2018 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի։
  • 2020 թվականին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիանա Ադամյան»։ www.presidentprize.am (անգլերեն)։ Վերցված է 2020-06-13 
  2. 2,0 2,1 www.musikakademie.li https://www.musikakademie.li/Person.aspx?nid=10608&group=0&lang=en&id=817։ Վերցված է 2020-06-13 
  3. «Ջութակահարուհի Դիանա Ադամյանը ելույթ կունենա «Երիտասարդ արտիստների համերգաշար»-ում»։ Ռադիո Հայ Ցանց (en-GB)։ Վերցված է 2020-06-13 
  4. «Adamyan Diana»։ Menuhin (անգլերեն)։ Վերցված է 2020-06-13 
  5. «Armenian National Music»։ anmmedia.am։ Վերցված է 2020-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]