Դիանայի լոգանքը (նկար, Բուշե)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանսուա Բուշե[1] |
տարի | 1742 |
բարձրություն | 56 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 73 ± 1 սանտիմետր[2] |
ուղղություն | ռոկոկկո |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Room 919?[3] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | French State? |
պատկերված են
| |
https://www.photo.rmn.fr/archive/12-585990-2C6NU0RBQ5X4.html, https://www.wga.hu/html/b/boucher/1/diana_re.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Դիանայի լոգանքը» (ֆր.՝ Diane sortant du bain), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից[4]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1742 թվականին[5]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 57 × 73 սմ[4]։
Այսօր «Դիանայի լոգանքը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում[6] (Փարիզ, Ֆրանսիա)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դիանայի լոգանքը» ստեղծագործության առջևի պլանում հեղինակը վրձնել է աստվածուհի Դիանային[7]։ Վերջինս պատկերված է մորեմերկ։ Այն, որ նկարի հոլանի հերոսը որսորդության աստվածուհին է, վկայում են կտավին հազիվ երևացող նետ ու աղեղը և որսորդական շները։ Դիանան նստած է մետաքսե գործվածքին, որը խորհրդանշում է ճոխությունը։ Նկարում պատկերված որոշ դետալներ վերաբերում են աստվածուհու պատմությանը։ Ձախ կողմում երևում են երկու շուն։ Դրանցից մեկը ջուր է խմում լճակից, որից հենց նոր դուրս է եկել աստվածուհին։ Իսկ մյուս շունը գլուխը թեքել է։ Այս տեսարանը տանում է դեպի այն պահը, երբ որսորդ Ակտեոնը պատահականորեն տեսնում է Դիանային լոգանքի ժամանակ և վերջինս կատաղությամբ որսորդին եղջերուի է վերածում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010066275
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=11515
- ↑ 4,0 4,1 All։ «Diane sortant du bain tableau de François Boucher»։ www.tableauxcelebres.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-07-05
- ↑ «François Boucher. Diane sortant du bain (1742»։ www.rivagedeboheme.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-07-05
- ↑ «Louvre Museum Official Website»։ cartelen.louvre.fr։ Վերցված է 2020-07-05
- ↑ «Diane sortant du bain | Panorama de l'art»։ www.panoramadelart.com։ Վերցված է 2020-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիանայի լոգանքը (նկար, Բուշե) կատեգորիայում։ |