Դիանայի լոգանքը (նկար, Բուշե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դիանայի լոգանքը
Boucher Diane sortant du bain Louvre 2712.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանսուա Բուշե
տարի1742
բարձրություն56±1 սանտիմետր[1]
լայնություն73±1 սանտիմետր[1]
ուղղությունռոկոկկո
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էRoom 919?[2]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
https://www.photo.rmn.fr/archive/12-585990-2C6NU0RBQ5X4.html, https://www.wga.hu/html/b/boucher/1/diana_re.html կայք
Diana after the Bath - Boucher (Louvre INV 2712) Վիքիպահեստում

«Դիանայի լոգանքը» (ֆր.՝ Diane sortant du bain), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից[3]: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1742 թվականին[4]: Յուղաներկով կտավի չափերն են՝ 57 × 73 սմ[3]։

Այսօր «Դիանայի լոգանքը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում[5] (Փարիզ, Ֆրանսիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիանայի լոգանքը» ստեղծագործության առջևի պլանում հեղինակը վրձնել է աստվածուհի Դիանային[6]: Վերջինս պատկերված է մորեմերկ: Այն, որ նկարի հոլանի հերոսը որսորդության աստվածուհին է, վկայում են կտավին հազիվ երևացող նետ ու աղեղը և որսորդական շները: Դիանան նստած է մետաքսե գործվածքին, որը խորհրդանշում է ճոխությունը: Նկարում պատկերված որոշ դետալներ վերաբերում են աստվածուհու պատմությանը: Ձախ կողմում երևում են երկու շուն: Դրանցից մեկը ջուր է խմում լճակից, որից հենց նոր դուրս է եկել աստվածուհին: Իսկ մյուս շունը գլուխը թեքել է: Այս տեսարանը տանում է դեպի այն պահը, երբ որսորդ Ակտեոնը պատահականորեն տեսնում է Դիանային լոգանքի ժամանակ և վերջինս կատաղությամբ որսորդին եղջերուի է վերածում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Joconde — 1975.
  2. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=11515
  3. 3,0 3,1 All։ «Diane sortant du bain tableau de François Boucher»։ www.tableauxcelebres.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-07-05 
  4. «François Boucher. Diane sortant du bain (1742»։ www.rivagedeboheme.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-07-05 
  5. «Louvre Museum Official Website»։ cartelen.louvre.fr։ Վերցված է 2020-07-05 
  6. «Diane sortant du bain | Panorama de l'art»։ www.panoramadelart.com։ Վերցված է 2020-07-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]