Դիամագնետիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեոդիմե մագնիսի վրա լողացող պիրոլիտ ածխածին։

Դիամագնետիկներ, արտաքին մագնիսական դաշտին հակառակ մագնիսացող ատոմներ։ Ներքին մագնիսական դաշտի առկայության դեպքում դիամագնետիկները մագնիսացված են։ Արտաքին մագնիսական դաշտի ազդեցության դեպքում, յուրաքանչյուր դիամագնետիկ ձեռք է բերում մագնիսական ընկալունակություն I (ծավալի ամեն մի միավորը M մագնիսացում), դաշտին ընդառաջ և ուղիղ համեմատական մագնիսական B ինդուկցիային։ Դիամագնետիկների ընկալունակության գործակիցը = M/H միշտ բացասական է։

Այլ կերպ ասած՝ մագնիսական թափանցելիությունը , և քիչ է կախված մագնիսական դաշտի լարվածությունից և ջերմաստիճանից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Ջ. Բերգմանն առաջին անգամ նկատեց, որ բիսմութն ու ծարիրը (սուրմա) վանվում են մագնիսի կողմից, չնայած, որ «դիամագնիսություն» հասկացությունը ներդրվել էր արդեն Մայքլ Ֆարադեյի կողմից 1848 թվականին։

Դիամագնիս նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նյութերի մագնիսական ընկալունակությունը (նորմալ պայմաններում)
Նյութ Մագնիսական ընկալունակություն[1], ·106
Ազոտ, N2 −3,0
Ջրածին, Н2 −4,0
Գերմանիում, Ge −12,7
Կրեմնի, Si −3,1
Ջուր (հեղուկ), Н2O −13,0
Կերակրի աղ, NaCI −30,3
Ացետոն, С3Н6О −33,8
Գլիցերին, С3Н8О3 −57,1
Նավթալին, С10Н8 −91,8
Բիսմուտ, Bi, металл −284,0
Պիռոլիտ գրաֆիտ, П, С −85
Պիռոլիտ գրաֆիտ, ⊥, С −950

Մարդը մագնիսական դաշտում դրսևորում է դիամագնիսական հատկություններ։

Դիամագնիսական լևիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի գորտի մագնիսականության դաշտում լևիտացումը ~16 Տեսլա Դիտել վիդեո

Դիամագնիսական լևիտացիան նույն բնությունն ունի, ինչ որ Մայսների էֆեկտը (նյութից մագնիսական դաշտի լիկատար դուրսմղում)։ Լևիտացիան դիտվում է ավելի ուժեղ դաշտերի դեպքում և չի պահանջում նախնական հովացում։ Որոշ փորձեր հասանելի են սիրողներին, օրինակ, քիչհողային մագնիսը (մոտ 1 Տլ) կարող է կախված մնալ բիսմուտի 2 թիթեղների միջև[2][3][4]։ 11 Տլ ինդուկցիայով դաշտում կարելի է պահել մագնիսի կտոր առանց նրան կպնելու[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]