Jump to content

Դիակի մատներ սունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիակի մատներ սունկ
Դիակի մատներ սունկ
Դիակի մատներ սունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Պայուսակավոր սնկեր (Ascomycota)
Դաս Sordariomycetes
Ենթադաս Xylariomycetidae
Կարգ Xylariales
Ընտանիք Xylariaceae
Ցեղ Xylaria
Տեսակ Դիակի մատներ սունկ (X. polymorpha)
Միջազգային անվանում
Xylaria polymorpha

Դիակի մատներ սունկ (լատիներեն՝ Xylaria polymorpha), գարշահոտ սունկ, տեսքով նման մեռած մարդու մատների։ Կոսմոպոլիտ սապրոֆիտ տեսակ է։ Առանձնանում է իր երկարավուն, ուղղաձիգ, գավազանաձև կամ ժապավենաձև ստրոմաներով, որոնք դուրս են գալիս հողից՝ հիշեցնելով մարդու մատներ։

Xylaria ցեղը ներառում է մոտավորապես 100 տեսակ։ (լատիներեն՝ Polymorpha) տեսակային հավելվածը նշանակում է «շատաձև»։ Ինչպես անունն է հուշում, այն ունի տարբերակվող, բայց հաճախ գավազանաձև պտղաման (ստրոմա), որը հիշեցնում է այրված փայտ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Xylaria polymorpha սունկը չունի հստակ գլխարկ և նման է գետնից դուրս ցցված սև ընձյուղների, որոնք իրականում նման են մարդու ձեռքի: Պտղամարմինը գլանաձև կամ մականաձև է, վերևում տափակեցված: Միջին տրամագիծը 1-3 սմ է: Մակերեսը հիմնականում կոպիտ է:

Գարնանը, երբ սունկը նոր է հայտնվում, այն ծլում է բաց մոխրագույն կամ մուգ մոխրագույն գույնի 3-6 «մատներից» բաղկացած խմբերով՝ վերևում բաց «եղունգով»: Ձմռանը սունկը սկսում է հասունանալ, որի արդյունքում յուրաքանչյուր մատը հասնում է մոտ 10 սանտիմետր բարձրության և դառնում է մուգ շագանակագույն կամ կապտագույն: Հոտը նույնպես փոխվում է զարգացման ողջ ընթացքում: Երիտասարդ «դիակի մատները» ընդհանրապես հոտ չունեն, իսկ հասուն սնկերը փտած հոտ են արձակում:

Սարսափելի տեսքից անկախ, սունկը թունավոր չէ, բայց ուտելի էլ չէ՝ իր կոշտ միջուկի և անհամ համի պատճառով: Այն ունի օգտկար հատկանիշ՝ փտող փայտը քայքայելով՝ այն սննդարար նյութեր է արտանետում հողի մեջ՝ օգնելով այլ բուսական աշխարհի աճին[2]։

Սնկաբանները այս սնկերը գործնականում անվանում են «անմահ», քանի որ մեռնող ծառից հոգնելուց հետո որոշ ժամանակ անց դրանք հեշտությամբ անցնում են մեկ այլ ծառի: Նրանից ազատվելը այդքան էլ հեշտ չէ։ Սնկի վերևի մասը կտրելը չի երաշխավորում, որ այն կրկին չի աճի[3]:

Դիակի մատներ գետնի տակից

Աճ և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարօրինակ սունկը, որը հաճախ անվանում են «Դիակի մատներ», կարելի է հանդիպել գարնանից մինչև ուշ աշուն, քանի որ այն շատ դանդաղ է զարգանում: Երիտասարդ տարիքում այն գունատ և կապտավուն է, հաճախ՝ սպիտակավուն ծայրով: Դրա գունատ արտաքին ծածկը «անսեռ» սպորներն են՝ կոնիդիաները, որոնք ի հայտ են գալիս դրա զարգացման վաղ փուլում: Սակայն ամռանը սունկը սկսում է սևանալ, իսկ ամռան վերջին կամ աշնանը այն ամբողջովին սև և չոր է դառնում: Այս փոխակերպման գործընթացի կեսից ինչ-որ տեղ իսկապես նման են գետնից դուրս ցցված տարօրինակ «մեռած մարդու մատների»:

Սնկերը աճելով փտող տերևաթափ կոճղերի և գերանների վրա, սովորաբար ծառի հիմքում կամ շատ մոտ, հաճախ վախ են առաջացնում դիտողների մոտ։ Իրականում, գետնի մեջ միշտ կան թաղված փայտի մնացորդներ, որոնց վրա սնկերը հանդիպում է խմբերով առաջացնելով փայտի դանդաղ փտում:

Բազմաթիվ առանձին «մատների» տեսքով հայտնի սնկերը երբեմն կարող են միաձուլվել[4]։

Բաշխվածություն և բազմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիակի մատներ սունկը Լոռվա անտառներում՝ Դսեղից դեպի Մարց ճանապարհին

Այս սնկերը աշխարհագրական առումով տարածված է բոլոր վեց բնակեցված մայրցամաքներում։ Այն հաճախ հանդիպում է անտառային և արոտավայրային շրջաններում՝ սովորաբար աճելով պակասած կամ վնասված ծառի կոճղերի հիմքից և փտող փայտի վրա։ Բացի այդ, այն կարող է վարակել նաև այլ օրգանական նյութեր, օրինակ՝ փայտալուծ տերևաթիթեղներ, թփերի կոթեր և խոտաբույսերի հաստատվող կոճղեր[5]։

Սնկի լայնական կտրվածքը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիակի մատներ սունկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիակի մատներ սունկ» հոդվածին։